Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.80
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.03.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11215094

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 մարտի 2015 թ. N 08-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

10 փետրվարի 2015 թ. N 3-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 46-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 14-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման 4-րդ կետի պահանջը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության կառավարության ոստիկանության պետի 2013 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի մայիսի 5-ի թիվ 460-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի ապրիլի 30-ի թիվ 2-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 46/14-Ն համատեղ հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրամանի վերնագրում, հրամանի 1-ին կետում, ինչպես նաև հրամանի 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) վերնագրում «ոստիկանության ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության՝ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների» բառերով,

2. Կարգի 1-ին կետում «ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն)՝ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների» բառերով,

3. Կարգի 2-րդ կետում «որոշմամբ» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշումներով» բառերով,

4. Կարգի 6-րդ կետում «հիմնարկը» բառը փոխարինել «վարչությունը» բառով,

5. Կարգի 7-րդ կետի՝

1) 1-ին ենթակետը «ծառայողների» բառից հետո լրացնել «և ոստիկանության քաղաքացիական ծառայողների» բառերով,

2) 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «անձնագիրը,» բառից հետո լրացնել «անգործունակ ճանաչված երեխայի դեպքում՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը,» բառերով,

3) 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը՝

ա. «վկայականները,» բառից հետո լրացնել «ծնողների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակման մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակում:»,

6. Կարգի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման թիվ 3 հավելվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման թիվ 7 հավելվածով» բառերով:

 

ՀՀ առողջապահության նախարար

Ա. Մուրադյան

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ
Վ. Գասպարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան