Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2012 թվականի N 33-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) «Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար» տողը փոխարինել «Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» տողով.

2)  հավելվածը «Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար» տողից հետո լրացնել հետևյալ տողերով.

 

«Հ. Հակոբյան   - ՀՀ սփյուռքի նախարար
   
Դ. Տոնոյան  

- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ».

 

3) հավելվածը լրացնել հետևյալ տողերով.

 

«Կ. Անդրեասյան   

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

   
Ա. Սաֆարյան  

- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 23

Երևան