ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2001 թվականի N 488
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Ղուկասյան |
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Հայրապետյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Շահինյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ |
Է. Թորոսյան |
- «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի տնօրեն |
Մ. Վարդանյան |
- «Արֆարմացիա» ՓԲԸ-ի տնօրեն |
Ա. Միրզոյան |
- «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի դեղերի փորձաքննության և դեղագործունեությամբ զբաղվողների մոնիթորինգի բաժնի փորձագետ |
Ա. Մեսրոպյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ |
Ն. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսավորման ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Վարդանյան |
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը փոփ. 21.02.03 N 69-Ա, 15.06.04 N 388-Ա, 28.12.05 N 1021-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 229 որոշումը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |