Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 հունիսի 2004 թվականի N 388-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 ա) միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Թ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին (հանձնաժողովի նախագահ).

 բ) «ՀՀ պետական եկամուտների նախարարության ուղղակի հարկերի բաժնի պետ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 15
Երևան