Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.15/16(528) Հոդ.145
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11315212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2015 թ. N 4-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 ապրիլի 2015 թ. N 10-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1047-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 55-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 4-րդ կետի և 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1304-Ն որոշման 2-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը հաստատելու մասին» N 1047-Ն/55-Ն համատեղ հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետում «հոսպիտալները» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկան)» բառերը,

2) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «զոհված» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս» բառերը, իսկ «(մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցողների)» բառերը հանել,

3) 5-րդ կետի`

ա. առաջին նախադասությունում «հոսպիտալ» բառից հետո լրացնել «(պոլիկլինիկա)» բառը, իսկ «13-րդ կետում» բառերը փոխարինել «16-րդ կետում» բառերով,

բ. երկրորդ նախադասությունում «հոսպիտալի» բառից հետո լրացնել «(կենտրոնական պոլիկլինիկայի)» բառերը,

4) 7-րդ կետում «2-րդ կետի 2-րդ կետում» բառերը փոխարինել «2-րդ կետի 2-րդ ենթակետում» բառերով,

5) 8-րդ և 9-րդ կետերում «14-րդ կետի» բառերը փոխարինել «17-րդ կետի» բառերով,

6) 10-րդ կետում «14-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» բառերը փոխարինել «17-րդ կետի 1-ին ենթակետի «բ» բառերով,

7) 14-րդ կետից հետո լրացնել նոր` 15-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության մարզերում համապատասխան գերատեսչական մարմնի կամ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, այդ թվում` երկրապահ կամավորականները և նրանց ընտանիքների անդամները, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները բժշկական օգնություն ու սպասարկում կարող են ստանալ նաև քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրի հիման վրա:»:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

ՀՀ առողջապահության նախարար

Ա. Մուրադյան