Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.365
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 6-րդ կետի 6.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Միջոցառում

Ակնկալվող արդյունք

Պատասխա-նատու մարմին

2008

2009

2010

2011

2012

 

2

3

4

5

6

7

8

6.3. Առողջապահական
միջազգային կանոնա-կարգերի պահանջներին համապատասխան բնակչության հիգիենիկ
և համաճարակային անվտանգության ապահովում

Վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներբերման կանխարգելման ուժեղացված ընթացակարգեր

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների լրամշակված ազգային ծրագիր

ՀՀ առողջապա-հության նախարարություն

 

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության համար առաջնահերթ հիմնախնդիրներ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման ծրագրեր

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 3

Երևան