Գլխավոր տեղեկություն
Համար
N 375-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.370
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2012 թվականի N 375-Ն


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 15-ի N 375-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության ծրագրով նախատեսված խնդիրների շրջանակներում վերջին տարիներին հանրապետությունում զգալի աշխատանքներ են տարվել գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական հետազոտությունների իրականացման, բույսերի վնասակար օրգանիզմների տարածման արեալների ճշտման, անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովման ուղղությամբ:

2. 2009-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին իրականացվել են բուսասանիտարական հետազոտություններ և դիտարկումներ` համապատասխանաբար 224095 հա, 198000 հա, 199062 հա հողատարածության վրա: Կատարված աշխատանքների շնորհիվ նշված տարածքներում ճշտվել են գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակը, վնասակար օրգանիզմների տարածման արեալները և վնասակարության տնտեսական շեմերը:

3. Կատարված բուսասանիտարական հետազոտությունների շնորհիվ ճշտվել և լիազոր մարմին են ներկայացվել վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների ու մորեխների դեմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված բույսերի պաշտպանության միջոցառումների տարածքների ցանկը, նվազագույնի են հասցվել ոչ նպատակային քիմիական պայքարի աշխատանքները, որը հանգեցրել է շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման, հողօգտագործողների ֆինանսական միջոցների խնայողության` նպաստելով պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:

4. 2009-2011 թվականներին իրականացված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում պահպանվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, բացառությամբ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության, որի նկատմամբ պատվաստումներ և բուժում չի կատարվում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման նպատակը հետազոտությունների, դիտարկումների միջոցով հանրապետությունում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերումը, հաշվառումը, տարածման արեալի և վնասակարության տնտեսական շեմերի ճշտումը, տարածման կանխարգելումն ու այդ աշխատանքներին մասնագիտական աջակցությունն է: Պատվաստված անասնագլխաքանակի կայուն ֆոնի, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների, օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումը, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցությունը:

6. Ծրագրի իրականացման խնդիրն է բարձրացնել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը, արդյունավետությունը, ապահովել կայուն անասնահամաճարակային վիճակ, ինչպես նաև ազգաբնակչությանը զերծ պահել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

7. Բուսասանիտարական հետազոտություններ: Այս բաղադրիչով նախատեսվում է հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացնել հետազոտություններ, դիտարկումներ հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատման, բույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների (ընդհանուր ծավալի 75-80%), ինչպես նաև բազմամյա տնկարկների (լվիճներ, տզեր, վահանակրեր, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկույզակեր, ոստայնատիզ), բանջարբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ), հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերման, հաշվառման, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտման, պայքարի ճիշտ ժամկետների ահազանգման, տարածման կանխարգելման նպատակով:

 

Ծրագրով նախատեսված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական հետազոտությունների ծավալները` ըստ մարզերի

NN
ը/կ

Մարզի անվանումը

Ընդամենը հետազոտություններ
(հա)

2012 թ.

2013 թ.

2014 թ.

1.

Արագածոտն

23500

25300

25400

2.

Արարատ

25000

26800

26900

3.

Արմավիր

24800

26600

26650

4.

Գեղարքունիք

23000

24800

24850

5.

Լոռի

24000

25800

25850

6.

Կոտայք

23000

24800

24850

7.

Շիրակ

25000

26800

26900

8.

Սյունիք

23700

25500

25600

9.

Վայոց ձոր

11200

13200

13300

10.

Տավուշ

22112

24056

24075

Ընդամենը

225312

243656

244375

8. Անասնաբույժների աշխատանքների համակարգում, կանխարգելիչ միջոցառումներ: Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել պատվաստանյութի բաշխում, անասնաբույժների աշխատանքների համակարգում, հաշվետվությունների ընդունում և ամփոփում: Ծրագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի ունենալ կայուն անասնահամաճարակային վիճակ:

 

Ծրագրով պահանջվող ներդրումները

Ծրագրի անվանումը

2012 թ.
(հազ. դրամ)

2013 թ.
(հազ. դրամ)

2014 թ.
(հազ. դրամ)

Բուսասանիտարիայի ոլորտում ծառայությունների մատուցում

72100.0

77970.0

78200.0

Անասնաբուժասանիտարիայի ոլորտում ծառայությունների մատուցում

50000.0

50000.0

50000.0

Ընդամենը

122100.0

127970.0

128200.0

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ունենալ բույսերի վնասակար օրգանիզմներով վարակվածության ճշտված արեալ, կանխատեսման համար հետազոտված գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր 2012 թվականին` 225312 հա, 2013 թվականին` 243656 հա, 2014 թվականին` 244375 հա, ինչպես նաև հանրապետությունում յուրաքանչյուր տարի ապահովել շուրջ 800,0 հազ. գլուխ խոշոր եղջերավոր, 850,0 հազ. գլուխ մանր եղջերավոր կենդանիների, 130,0 հազ. գլուխ խոզերի և գյուղատնտեսական այլ կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան