Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 98-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ, 685-րդ ու 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական 12/1 հասցեում գտնվող հանրակացարանային N 4 մասնաշենքի 4-րդ հարկից 17,1 քառ. մետր մակերեսով, 77934 դրամ սկզբնական արժեքով N 422 սենյակը (այսուհետ` տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանին (անձնագիր՝ AG0419834, տրված` 2005 թվականի փետրվարի 22-ին` 011-ի կողմից):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան