ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1799-Ն
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
1) ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված պետական նպատակային ծրագրերի ու միջոցառումների իրականացումը.
2) ազգային երիտասարդական քաղաքականության առաջնայնությունների համատեքստում երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերումը.
3) ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) երիտասարդական նախաձեռնությունների համակողմանի աջակցությունը.
5) երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը.
6) երիտասարդների մասնակցությունը խթանող դասընթացներին, սեմինարներին, համաժողովներին, այլ կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանն աջակցությունը.
7) երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը.
8) օտարերկրյա և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը.
9) երիտասարդների շարժունակությունը և տարբեր ծառայությունների մատչելիությունը խթանող ծրագրերի իրականացումը.
10) երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը.
11) ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և երիտասարդական աշխատանքի արդի այլ գործիքների կիրառմամբ ինովացիոն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը.
12) երիտասարդների կարողությունների և ունակությունների բացահայտումը և որոշումը.
13) հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման համակարգի վարումը, պահպանումը և զարգացումը.
14) երիտասարդության զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
15) հաշմանդամ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ընձեռմանը և հասարակական կյանքի ակտիվ ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
5. Սահմանել, որ`
1) «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.
2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք չի հանձնվում, այդ թվում` պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, և նշված գույքը կազմակերպությանը կարող է տրամադրվել միայն անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմը.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը բնականոն գործունեություն իրականացնելու նպատակով հատկացնել աշխատասենյակ.
3) ապահովել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 1-ի N 1799-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
4. Կազմակերպության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «ԵՄԻԿ» ՊՈԱԿ.
3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация “Центр реализации осуществления молодежных мероприятий”.
4) ռուսերեն կրճատ` ГНО “ЦрОММ”.
5) անգլերեն լրիվ` “Yoսtհ events holding center” State Non Commercial Organization.
6) անգլերեն կրճատ` “YEHC” SNCO:
5. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիքներ, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
7. Կազմակերպության գտնվելու վայրն է` 0001, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 9:
8. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են` ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակներում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումն ու հասարակական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցության ցուցաբերումը:
10. Կազմակերպության գործունեության առարկան է`
1) ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված պետական նպատակային ծրագրերի ու միջոցառումների իրականացումը.
2) ազգային երիտասարդական քաղաքականության առաջնայնությունների համատեքստում երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերումը.
3) ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) երիտասարդական նախաձեռնությունների համակողմանի աջակցությունը.
5) երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը.
6) երիտասարդների մասնակցությունը խթանող դասընթացներին, սեմինարներին, համաժողովներին, այլ կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանն աջակցությունը.
7) երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը.
8) օտարերկրյա և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը.
9) երիտասարդների շարժունակությունը և տարբեր ծառայությունների մատչելիությունը խթանող ծրագրերի իրականացումը.
10) երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը.
11) ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և երիտասարդական աշխատանքի արդի այլ գործիքների կիրառմամբ ինովացիոն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը.
12) երիտասարդների կարողությունների և ունակությունների բացահայտումը և որոշումը.
13) հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման համակարգի վարումը, պահպանումը և զարգացումը.
14) երիտասարդության զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
15) հաշմանդամ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ընձեռմանը և հասարակական կյանքի ակտիվ ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
11. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնված, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից: Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:
12. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
13. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնադրի կողմից անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույք:
14. Կազմակերպությունն իրավունք չունի օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները:
15. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող լինել մեկ տարվանից ավելի: Իրեն ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
16. Կազմակերպության կառավարումն իրականացնում են կազմակերպության հիմնադիրը, հիմնադրի լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը:
17. Հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
18. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) կազմակերպության հիմնադրումը.
2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
4) կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը:
19. Լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
20. Լիազորված մարմինը`
1) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
2) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
3) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն.
4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
5) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները և համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման ու ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների
կնքման համար.
6) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը.
7) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
8) պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
9) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
21. Կազմակերպության գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը:
22. Գործադիր տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
23. Կազմակերպության գործադիր տնօրենը`
1) առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
2) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
3) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
4) տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.
5) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
6) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.
7) սահմանում է աշխատողների (բացառությամբ գործադիր տնօրենի) աշխատանքի վարձատրության չափերը.
8) բացում է բանկային հաշիվներ.
9) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
24. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, պետական լիազորված մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
25. Կազմակերպությունը պարտավոր է հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
26. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
27. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
28. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |