Գլխավոր տեղեկություն
Համար
N 933-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2012-19.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.898
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 933-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունիսի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 933-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերը պահպանելու ժամկետները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) օպերատիվ տեղեկատու քարտադարան` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող ստորաբաժանում, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին տեղեկություններ,

բ) հաշվառման փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը պարունակում է տեղեկություններ սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, նրանց կողմից կատարված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի մասին,

գ) անկետային տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը:

3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների կանխման, նախականխման, խափանման, բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:

(3-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)

4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցվող անձինք են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.

բ) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.

գ) այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադարձած անձինք.

դ) այն անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.

ե) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հիմքերով (այսուհետ` ոչ արդարացնող հիմքերով) կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.

զ) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.

է) քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.

ը) դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.

թ) այն անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.

ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալումից ազատված անձինք:

 

II. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

5. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերն են`

ա) դատարանի դատավճիռը.

բ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը.

գ) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.

դ) ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը.

ե) հետախուզում հայտարարելու մասին որոշումը:

6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է հաշվառման փաստաթղթերի հիման վրա:

7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման և մատնադրոշմային քարտերում (2 օրինակից), և դրանք ոչ ուշ, քան 48-ժամվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հաշվառման և մատնադրոշմային քարտերի առաջին օրինակները պահվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում, իսկ երկրորդ օրինակները ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների կողմից 1992 թվականի օգոստոսի 3-ին կնքված Ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ միջպետական համաձայնագրի համաձայն ուղարկվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար:

8. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում է տեղեկացումը (N 5 ձև) և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

9. Ձերբակալված, հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց, որոնց նկատմամբ կալանավորումը չի ընտրվել որպես խափանման միջոց, ինչպես նաև ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և նախաքննության մարմինների կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 1 ձև)` մեկ օրինակից, և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

10. Դատարանները քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (N 6 ձև), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են քննություն վարող մարմին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման համար:

11. Հետախուզում հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում հետախուզական քարտը (N 2 ձև):

12. Այլ երկրներում դատապարտված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին որոշումներ ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է հաշվառման քարտը (N 3 ձև):

13. Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալները քննությունը վարող անձանց կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 4 ձև) և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

14. Կալանավորված, դատապարտված անձանց անկետային տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր: Եթե անկետային տվյալներն ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանք ճիշտ լրացնելու համար քրեակատարողական հիմնարկի կողմից պահանջ է ներկայացվում այն մարմին, որի ընդունած որոշմամբ կալանավորվածներին ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր:

15. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:

16. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր հարցումներին տրվում են սպառիչ պատասխաններ: Հաշվառվող անձի անկետային տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու մասին որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:

17. Հաշվառման փաստաթղթերի որակի հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:

18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման և մատնադրոշմային քարտերում (N 1 ձև) նշված Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտերը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ դրանք կազմվել են սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով: Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են` ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, որակը, որից հետո դրանք պահվում են քարտադարանում:

Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Ճշգրտված հաշվառման փաստաթղթերը հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:

 

III. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

19. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, դատարանները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները:

Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում:

Օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով:

Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև ԱՊՀ անդամ պետությունների այն երկրների ոստիկանական մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան միջպետական պայմանագրեր:

(19-րդ կետը փոփ., լրաց. 07.03.12 N 249-Ն)

20. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի`

ա) պահանջագիր (օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար (N 8 ձև),

բ) պահանջագիր (N 9 ձև),

գ) ստուգման ցուցակ (N 10 ձև),

դ) ազատ ձևով հարցումներ:

Էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

21. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին, մեքենագիր, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի հասցեն գրվում են տպատառերով: Եթե անձն ունի մի քանի ազգանուն, անուն, հայրանուն, ապա պահանջագրերը լրացվում են յուրաքանչյուրի համար առանձին-առանձին: Պահանջագրերի վրա պարտադիր նշվում է պահանջվող տեղեկության բնույթը: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց կողմից` ստորագրությամբ և կնիքով:

22. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանում են սույն կարգի 19-րդ կետի առաջին պարբերությունում նշված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Ցանկը հաստատելու մասին հրամանի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(22-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)

23. Դատարաններն օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:

24. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:

25. Քարտադարանային տեղեկությունների տեղեկատու բազաների պահպանման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ծառայողների կողմից քարտադարանի վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

 

IV. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

26. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրվում են տեղեկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, դատարաններին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հանցագործության մեջ մեղադրվող, ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց, դատավճիռների վերանայման, պատիժը կրելու տեղի, ժամանակի, ազատազրկման վայրի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, համաներում կամ ներում կիրառելու, արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի մասին.

բ) սույն կարգով նախատեսված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` միայն այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.

գ) ֆիզիկական անձանց` իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության մասին:

(26-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)

27. Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերում) տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով, եթե հարցումը կատարվել է պահանջագրով (N 8 ձև):

Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին հարցումների հիման վրա տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 20-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:

Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:

Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:

(27-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)

28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

29. Պահանջվող տեղեկությունը նշվում է առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանունով դրոշմակնիք (N 11 ձև), որի վրա նշվում են այն տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:

30. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անկետային տվյալների տարբերություններ և կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա օպերատիվ տեղեկատու քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անկետային տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման:

31. Եթե պարզվում է, որ ստուգվող անձը նախկինում դատապարտվել է այլ անկետային տվյալներով, ապա պահանջագրում նշվում են այդ անկետային տվյալներով դատվածությունները: Դատապարտված, ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով անցած և կարճված քրեական գործերով մեղադրված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

32. Եթե հարցումներ կատարելու կամ դատապարտված անձանց հաշվառման քարտերը տեղադրելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:

33. Եթե օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում է տեղեկությունը տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը (N 12 ձև):

34. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում ստացվող հարցումներին պատասխանվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումներին` մեկ օրվա ընթացքում:

 

V. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման փաստաթղթերը պահվում են` անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից:

36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասի հիմքերով (այսուհետ` արդարացնող հիմքեր) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես:

37. Մյուս բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:

Պատժի կրման ընթացքում 80 տարին լրացած դատապարտյալների քարտերը հանվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանից` նրանց կողմից պատժի լրիվ կրումից հետո:

38. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:

39. Այն անձանց քարտերը, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ հարուցված քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, պահվում են 5 տարի` քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ քրեական գործը կարճվելուց հետո:

40. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են 5 տարի` այդ միջոցների նշանակման պահից:

41. Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ քարտերը պահվում են մինչև հետախուզական գործի կարճումը:

42. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են`

ա) այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ.

բ) այն քարտերը, որոնցում բացակայում են քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների որոշումների մասին տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք:

43. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

44. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:

45. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հաշվառման քարտ

Ձև 1

 

Ազգանունը  ____________________

Անունը        ____________________

Հայրանունը  ____________________

Ծնվել է  «___»________________թ.

Ծննդավայրը  ____________________

_____________________________

_____________________________

Հասցեն ________________________

_____________________________

Աշխատանքի վայրը  ________________

                             (պաշտոնը, մասնագիտությունը)

_____________________________

Քաղաքացիությունը ________________

 

Կալանավորվել է    «___» ___________թ.

 

Հանցագործության բնույթը ____________

_____________________________

Քրեական օրենսգրքի հոդվածը _________

_____________________________

Քարտը կազմվել է  _________________

(մարմնի անվանումը)

_____________________________

          «___» ______________թ.

_____________________________

           (Քարտը կազմող ծառայողի ազգանունը)

 

 

____________________

    (ում կողմից է կալանավորվել, առանց

 ____________________

                կրճատումների)

 ____________________________

 ____________________________

 

Գործ NN

 

Քննչ._________________

Արխ._________________

 

մատնադրոշմային _________

բանաձև

 

Աջ ձեռքի ցուցամատի

մատնադրոշմ

 

 

 

 

(Չափսը 95 x 140)

 

 

Քարտի հակառակ կողմը

 

Ում կողմից է դատապարտվել  _______________________________________________

__________________________________________________________________

 Երբ «__» __________________թ. _______________________________________

(քրեական օրենսգիրք, հոդված)

__________________________________________________________________

Ժամկետը ____________________________________________________________

(նշել լրիվությամբ` հիմնական և լրացուցիչ պատիժները)

__________________________________________________________________

Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել «__» ______________թ. _____________________ 

 

Դատավճռի

փոփոխու-

թյունները

և դատա-

պարտյալի

տեղաշարժի

վերաբերյալ

նշումներ

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Ձև 2

Հետախուզական քարտ

Ազգանունը __________________ անունը __________________

 

Հայրանունը __________________ ____ __________________թ.

 

Ծննդավայրը _________________________________________ 

 

Հասցեն _________________________________________

 

Սեռը _______Ազգությունը _______ Անձնագիրը ____________

 

Փախուստի մեջ է (կորել է) ____  _____________ թ.

 

Հետախուզման պատճառը __________________________________

 

Հանցագործության տեսակը, քր. օր.-ի հոդ. ________________________

 

Խափանման միջոցը _______________________________________

 

Քրեական գործ N ___________ Հետախուզական գործ N _____________

 

Հետախուզական գործը կազմվել է «       »                                թ.

 

(Չափսը 95 x 140)

 

Քարտի հակառակ կողմը

 

Լրացվում է ապրուստի միջոցներ վճարելուց խուսափողների վերաբերյալ 

 

___________________________________________________ դատարանի

(մարզ, քաղաք, գյուղ)

200__ թ. ________________ N ________________ կատարողական թերթիկով

                    (ամիսը) (ամսաթիվը)

 

______________պարտավոր է վճարել ապրուստի միջոց (հայցով փոխհատուցել

 

վնասը) ի օգուտ

 

հայցվորի ________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, իրավաբանական անձը)

 

______________________________________________________

(անվանումը)

 

Հասցեն _________________________________________________

 

______________________________________________________

 

Քարտը լրացրեց ____________________________________________

(պաշտոն, կոչում, ազգանուն)

 

___________ Ոստ. բաժնի պետ ________________________________

(կոչում, ազգանուն, ստորագրություն)

 

____  __________ 200   թ.

 

 

Ձև 3

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացուն քրեական

պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

 

 

Ազգանունը ______________________ անունը _________________________

 

Հայրանունը ________________ ծնված` _____ _______________19 ___ թ.

 

___________________________________________________________

(պետություն, մարզ, քաղաք, գյուղ)

 

Հասցեն ______________________________________________________

 

Ենթարկվել է քր. պատասխանատվության ____  ______________________200   թ.

 

Հանցագործության բնույթը _______________________________________

 

Քր. օր.-ի հոդվածը _____________ խափանման միջոցը ___________________

 

_____________________պետության անվանումը _____________________

 

Քարտը լրացրեց _____________ _____ _______________________200    թ.

(ԻԿ ծառայողի ազգանունը)

 

Ինչ փաստաթղթի հիման վրա է լրացվել _________________________________

 

 

(Չափսը 95 x 140)

 

Ձև 4

 

Դատապարտված օտարերկրյա քաղաքացիների
վերաբերյալ հաշվառման քարտ

Հակառակ կողմը

 

Ներմուծեք նկարագրությունը_12705

 

(Չափսը 105 x 155)

 

 

 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ

(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անձնական գործ N _______

 

1. Ազգանունը ___________________ 2. Անունը _______________________

 

3. Հայրանունը __________________ 4. Ծնվել է ____ _________ թ.

 

5. Ծննդավայրը _________________________________________________

 

6. Կալանավորվել է ____  _______________ թ.

 

7. Դատապարտվել է ____ _______________ թ. _________________________

                         (դատական

___________________________________________________________

մարմնի անվանումը)

Քր. օր.-ի հոդվածը _______________________________________________

Ժամկետը _____________________________________________________

(լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)

 

8. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ____ ___________ թ.

 

9. Դատավճիռը փոփոխվել է __________________________________________

____________________________________________________________

(որոշումը, դատական մարմնի անվանումը)

____________________________________________________________

(երբ է վճիռ կայացվել, որոշման բովանդակությունը)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

 

(Չափսը 145 x 205)

 

Հակառակ կողմը

 

10. Եկել է, մեկնել է ___ __________ թ. ____________________________

 

________________________________________________________

(Քրեակատարողական հիմնարկի անվանումը)

 

11. Ազատվել է ____ _____________ թ. ___________________________

 

________________________________________________________

(Ե՞րբ, ու՞մ կողմից է ընդունվել որոշումը և նրա բովանդակությունը)

________________________________________________________

________________________________________________________

 

12. Ազատվելուց հետո մեկնել է ____________________________________

 

13. Վերադարձվել է ազատազրկման վայր ______________________________

(դատարանի անվանումը, որոշման օրը, թիվը

________________________________________________________

ինչ ժամկետով և հաշվարկի սկիզբը)

 

14. Մահացել է ____  _____________ թ.

 

15. Տեղեկությունը կազմվել է ______________________________________

(Քրեակատարողական հիմնարկի լրիվ

_________________________________________________________

անվանումը և գտնվելու վայրը)

 

Կատարող _________________________________

(ստորագրություն)                   (ազգանուն)

Պետ ____________________________________

(ստորագրություն)                  (ազգանուն)

 

____  _____________ թ.

 

Ձև 6

 

Քարտի հակառակ կողմը

 

 

ձև 6 տեղեկանքի կտրոն

 

_____________

 

Տեղեկանքն ուղարկվել է ___

 

___________________

 

____ ___________200  թ.

 

 

 

 

 

 

 

Դատարանի քարտուղար

__________

 

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Թիվ __________ քր. գործով դատաքննության

 

արդյունքների մասին ______________________

նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը)

_____________________________________

(մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________________

_____________________________________

_____________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ծննդյան վայրը ___________________________

_____________________________________

(մարզ, քաղաք, գյուղ)

_____________________________________

 

Դատավճռի կամ որոշման ամսաթիվը

 

____ ____________ 200 թ.

 

(Ազգանունը, անունը, հայրանունը գրվում է տպագիր տառերով)

 

 

 

ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) դատապարտվել է

__________________________________________________

(ամսաթիվը, քր. օր. հոդված, պատժի տեսակը լրիվ)

__________________________________________________

 

բ) արդարացվել է

__________________________________________________

(ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով)

__________________________________________________

 

__________________________________________________

 

գ) գործը կարճվել է

__________________________________________________

(ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և

__________________________________________________

և ի՞նչ հիմքով)

__________________________________________________

 

Դատավճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը

___ ______________ 200 թ.

 

Դատավոր ____________________________________________

(դատարանի անվանումը)

 

_____________________

(ստորագրություն)

 

Ոստիկանության բաժնի մատյանում գրանցման մասին նշում է կատարվել 

____  _____________ 200 թ.

 

 

(Չափսը 210 x 145)

 

Ձև 7

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

 

Դատապարտյալների, որոնք եկել են __________________________

________________________________________________

(Քրեակատարողական հիմնարկի անվանումը)

___ ______ մինչև ____ ________    ____թ.

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան թիվը

Կալանավորման
ժամանակը

Ծանոթություն 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետ _____________

________________

 

(Չափսը 205 x 290)

 

Ձև 8

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

 

1. Ազգանունը ____________________________________________

 

2. Անունը, հայրանունը ______________________________________

 

3. Ծնվել է ___ _______ թ. 4. Ծննդավայրը ________________________

 

_____________________________________________________

 

5. Հասցեն ______________________________________________

 

6. Ինչ նպատակով է ստուգվում _________________________________

(քրեական պատասխանատվության

_______________________________________________________

ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն

 

7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________

(դատվածության, հետախուզման, գտնվելու վայրի և այլն)

 

Պետ _________________________________________________

(մարմնի անվանումը)

___________________________________________________ ԿՏ

(ստորագրություն)                                           (ազգանուն)

 

Կատարող ______________________________________________

                   (ազգանուն)                             (հեռախոս)

 

____________________________________________________

 

Հարցում կատարողի հասցեն _____________________________

(փոստի ինդեքսը)

Բնակավայրը ________________ մարզը _______________

 

Մարմնի անվանումը _______________________________

 

(Չափսը 145 x 205)

 

Քարտի հակառակ կողմը

 

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

 

(Չափսը 145 x 205)

 

Ձև 9

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

 

1. Ազգանունը ____________________________________________

 

2. Անունը, հայրանունը ______________________________________

 

3. Ծնվել է ___ _______ թ. 4. Ծննդավայրը ________________________

 

_____________________________________________________

 

5. Հասցեն _______________________________________________

 

6. Ինչ նպատակով է ստուգվում ________________________________

(քրեական պատասխանատվության

______________________________________________________

ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն

 

7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________

(դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն)

 

Պետ _________________________________________________

(մարմնի անվանումը)

___________________________________________________ ԿՏ

(ստորագրություն)                                           (ազգանուն)

 

Կատարող ______________________________________________

                   (ազգանուն)                             (հեռախոս)

 

____________________________________________________

 

Հարցում կատարողի հասցեն ______________________________

(փոստի ինդեքսը)

Բնակավայրը ________________ մարզը _______________

 

Մարմնի անվանումը _______________________________

 

 

(Չափսը 145 x 205)

 

Քարտի հակառակ կողմը

 

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

____________________________________________

 

(Չափսը 145 x 205)

 

Ձև 10

 

Ստուգման ցուցակ

 

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան թիվը

Ծննդավայրը

Հասցեն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետ ________________________________

(մարմնի, հիմնարկի անվանումը)

_________________________________

(ստորագրություն) (ազգանուն)

 

 

____ _____________ թ.

Կատարող ____________________

Հեռախոս ____________________

 

(Չափսը 205 x 290)

 

Ձև 11

 

Դրոշմակնիք

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

ինֆորմացիոն կենտրոն

Նշեց _____________ _____________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ ____________ թ.

 

(Չափսը 55 x 30)

 

Ձև 12

 

Դրոշմակնիք

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

ինֆորմացիոն կենտրոնում

Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան

_____________ _____________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ ____________ թ.

 

(Չափսը 55 x 35)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան