Գլխավոր տեղեկություն
Համար
N 1773-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1684
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1773-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել 7-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները,

բ. 7-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «գ) թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների կառավարում, ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակում, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի վրա անվանանիշի, հարգադրոշմի և տարբերանիշի դրոշմահետքի փորձաքննություն, տարբերանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում, անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում, «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարալուծումների կատարում, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննության կատարում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն, իրավաբանական անձանց, անհատ ձեռնակատերերի և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարում և շուկայական գնահատում, հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ ենթակետով.

«15) լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակում.».

2) որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնից հանել «Մետաղափորձական վերահսկողության տեսչություն» բառերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1860-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 19
Երևան