Գլխավոր տեղեկություն
Համար
N 1759-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1759-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 9 տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 15-ի N 1759-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող դասական աճուրդով օտարման ենթակա 9 տրանսպորտային միջոցի

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը

Պետհամարանիշը

Թողարկման
տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը
(դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

 70% և ավելի մաշվածք ունեցող

     

1.

ԳԱԶ-3102

017 ԼԼ 50

1998

872 000

872 000

18000

2.

ՎԱԶ-21104-110

024 ԼԼ 50

2005

1 445 000

1 445 000

18000

3.

ՎԱԶ-21104-110

019 ԼԼ 50

2005

1 499 000

1 499 000

18000

4.

ԳԱԶ-3110-121

026 ԼԼ 50

2003

913 000

913 000

18000

5.

ԱՈՒԴԻ A6 L-1.8

032 ԼԼ 50

2003

1 000 000

1 000 000

18000

6.

ԳԱԶ-3110

036 ԼԼ 50

2003

862 000

862 000

18000

7.

ԳԱԶ-3110-121

070 ԼԼ 55

2003

882 000

882 000

18000

8.

ԳԱԶ-3221

056 ԼԼ 50

1999

984 000

984 000

18000

9.

ԳԱԶ-32213

058 ԼԼ 50

1998

1 084 000

1 084 000

18000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան