Գլխավոր տեղեկություն
Համար
N 1178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2011 թվականի N 1178-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ալեքսանյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Աղաջանյանին 2011 թվականի դեկտեմբերի 6-8-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված Կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 45-րդ նիստին և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ի տարածաշրջաններում» համագումարին մասնակցելու համար:

 2. Պատվիրակության անդամների՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 7
Երևան