Գլխավոր տեղեկություն
Համար
N 1787-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1787-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

  

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
 նոյեմբերի 24-ի N 1787-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակը

Միավորի գինը
(եվրո)

Մաքսային հայտարարագրի համարը և ձևակերպման ամսաթիվը

Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը

1

2

3

4

5

1. Բազային մեքենա`
ֆրեզերային հողագործ-էքսկավատոր «Վոթերմաստեր կլասիկ III»՝ ատամնավոր հետադարձ շերեփով, 400 լ տարողությամբ`
-շարժիչը՝ դիզելային Կատերպիլլար C 7,
-հիդրոշարժաբերով պտուտակ,
-հետևի թեք կայունացուցիչներ (2 հատ)` հատուկ հենարաններով՝ 4.9 մ,
-առջևի կայունացուցիչներ (2 հատ)` անջատվող լողաններով՝ 3.5 մ,
-կայմ` նավարկության ազդանշանային լույսերով,
-էլեկտրական վառելիքային պոմպ

1 հատ

410000.0

 

 

 

 

 

 

C 34066,
30.10.2010 թ.

 

 

 

 

 

 

30.10.2011 թ.

2. Լրացուցիչ սարքավորումներ

   

2.1. Ֆրեզային գործիքներ` հիդրավլիկ շարժաբերով և 2 փոխվող տարբեր կտրիչագլխիկներով՝
-ունիվերսալ գլխիկը` սովորական գրունտների համար,
-հատուկ գլխիկը` փափուկ գրունտների (այդ թվում` կավային) համար,

1 հատ

49500.0

2.2. Մեքենայի խողովակային համակարգ

1 հատ

8650.0

2.3. Փոցխ` լայնությունը՝ 2750 մմ

1 հատ

4430.0

2.4. Ծառահատիչ` մինչև 35 սմ տրամագծով ծառերի հատման համար (մոդ. HS-950)

1 հատ

34000.0

2.5. Շրջուն մեխանիզմով ճանկաշերեփ (գրեյֆեր)

1 հատ

13000.0

3. Արտանետման սարքավորումներ

   

3.1. Բարձր խտությամբ կցաշուրթերով լողացող խողովակ (տրամագիծը՝ 225 մմ)

48 մ

8800.0

3.2. Բարձր խտությամբ կցաշուրթերով չլողացող խողովակ (տրամագիծը՝ 225 մմ)

48 մ

6300.0

3.3. Ճկափող (տրամագիծը՝ 225 մմ, երկարությունը՝ 2 մ)

1 հատ

2000.0

3.4. Արտանետման խողովակ՝ հենակով

1 հատ

4400.0

3.5. Ցրիչ խողովակ

1 հատ

1400.0

4. Օժանդակ սարքավորումներ և պարագաներ

   

4.1. Լրացուցիչ կողային լաստեր

2 հատ
(1 զույգ)

15600.0

4.2. Սպասարկող կռունկ՝ ճանկաշերեփով (գրեյֆերով)

1 հատ

17220.0

4.3. Յուղման կենտրոնացված համակարգ

-

7800.0

4.4. Հողահանման խորության չափման համակարգ

-

10700.0

4.5. Ճանկաշերեփ

1 հատ

9300.0

C 18924,
10.11.2010 թ.

10.11.2011 թ.

 Ընդամենը

 

603100.0

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան