«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2005 թվականի N 336-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 355-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1845-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասով և 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 355-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:
2. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքը և անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը, բացառությամբ`
ա) 10-16-րդ հարկերի տարածքի,
բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զբաղեցրած տարածքի` 1774 քառ. մետր,
գ) «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքի՝ 385,6 քառ. մետր,
դ) «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքի` 1110.4 քառ. մետր:
(2-րդ կետը խմբ. 01.12.11 N 1698-Ա)
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 578 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1230 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1845-Ա որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.11.2021, N 1855-Ա | 12.11.2021, N 336-Ա | |
01.12.2011, N 1698-Ա | 08.12.2011, N 336-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|