ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2011 թվականի N 1179-Ա
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ՝ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Կամավորականությունն արևելյան հարթությունում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-7-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Քարամյանի` Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|