Գլխավոր տեղեկություն
Համար
N 1642-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1642-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 28
Երևան

 

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 նոյեմբերի 17-ի N 1642-Ա որոշման

 

 

«Հավելված

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 ապրիլի 23-ի N 446-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

 

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  (հանձնաժողովի նախագահ)
 

Ա. Անտոնյան

- ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՀՀ զինված
  ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր
 

Մ. Իսախանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
  ռազմաարդյունաբերական վարչության
  պետ, գնդապետ
 

Դ. Աբրահամյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի
  սպառազինության վարչության շտաբի
  պետ, գնդապետ
 

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
  պաշտպանական քաղաքականության
  վարչության միջազգային ռազմական
  համագործակցության բաժնի ավագ
  սպա, փոխգնդապետ
 

Է. Նանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության աշխատող
 

Ս. Մկրտչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
  աշխատակազմի սպառազինությունների
  վերահսկման և միջազգային
  անվտանգության վարչության պետ
 

Դ. Վիրաբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
  աշխատակազմի սպառազինությունների
  վերահսկման և միջազգային անվտանգության
  վարչության ռազմաքաղաքական 
  համագործակցության բաժնի առաջին
  քարտուղար, բաժնի վարիչի
  պարտականությունները կատարող
 

Կ. Կրիտյան

- ՀՀ ֆինանսների նախարարության
  աշխատակազմի բյուջետային գործընթացի
  կառավարման վարչության հատուկ ծախսերի
  ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
 

Ա. Սանոյան

- ՀՀ արդարադատության նախարարության
  աշխատակազմի միջազգային իրավական
  հարաբերությունների վարչության միջազգային
  պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
 

Ա. Վարդանյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
  աշխատակազմի Հայաստանի փրկարար
  ծառայության նյութատեխնիկական ապահովման
  վարչության պետ, փրկարարական ծառայության
  գնդապետ
 

Կ. Մուրադյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետի տեղակալ
   (համաձայնությամբ)
 

Տ. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության
  աշխատակազմի ռազմատնտեսական և
  զորահավաքային ծրագրերի վարչության պետ
   (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան