ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 նոյեմբերի 2011 թվականի |
թիվ 40-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 123 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության 15.11.2011թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. 2011թ. նոյեմբերի 15-ից ուժը կորցրած ճանաչել «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 123 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|