Գլխավոր տեղեկություն
Համար
N 1090-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1090-Ա

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐ ԲԱԹՈՒՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը նախապատրաստելու և լուսաբանելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 17-20-ը Բաթում (Վրաստան) փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) փորձագետների խմբի անդամներինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հ. Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Միրզոյանինը, Մ. Բաբայանինը և Տ. Գալստյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բաթում գործուղման հետ կապված միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բաթում գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` Բաթում մեկնելու համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ։

4. Փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի՝ Բաթումի մեկնելու համար փոխադրամիջոցների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 նոյեմբերի 16-ի N 1090-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 թվականի նոյեմբերի 17-20-ը Բաթում մեկնող փորձագետների ԵՎ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի Փորձագետների խումբ

 

         Փորձագետների խումբ
 

Կ. Միրզոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  սահմանակից երկրների վարչության պետ
 

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
 

Ա. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  միջազգային տնտեսական համագործակցության
  վարչության պետ
 

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետ
 

Լ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի զարգացման վարչության պետ
 

Ս. Սաիյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
  աշխատակազմի կենսաթոշակային ապահովության
  վարչության պետ
 

Ա. Սարգսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
  արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ
 

Մ. Բաբայան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի վարիչ
 

Ն. Վարդանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
  արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ
  կապերի բաժնի պետ
 

Գ. Թևոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
  ծառայության սահմանապահ զորքերի բաժնի պետ
 

Ա. Գալստյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
  տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման
  բաժնի գլխավոր մասնագետ
 

Ա. Սեդրակյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
  աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական
  դաստիարակության քաղաքականության վարչության
  մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
 

Տ. Գալստյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  իրավաբանական վարչության կցորդ
 

Հ. Հակոբյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
  հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խումբ
 

 Ռ. Վարթերեսյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
  լրագրող (համաձայնությամբ)
 

Ռ. Խաչատրյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր»
  ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
 

Մ. Ավանեսյան

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
  (համաձայնությամբ)
 

Ա. Հունանյան

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
  (համաձայնությամբ)
 

Ա. Թամրազյան

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող
  (համաձայնությամբ)
 

Հ. Զեյնալյան

- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
  (համաձայնությամբ)
 

Ա. Ղազարյան

- «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական
  ընկերության լրագրող (համաձայնությամբ)
 

Հ. Դիլանյան

- Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող
  (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան