Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (27.02.2014-12.11.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.65
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114072

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


6 փետրվարի 2014 թ.  N 10-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

28 դեկտեմբերի 2013 թ.  N 1482-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան

ՀՀ պաշտպանության նախարար

 

 

Ս. Օհանյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 6-ի թիվ 10-Ն

և ՀՀ պաշտպանության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1482-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական հսկողության հարցաշար

Պաշտպանության բնագավառ

 

1. Գործառույթը` մասնակցում է զինվորական հաշվառման գործընթացին, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ստեղծում է զորահավաքային մարմին, աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» /այսուհետ՝ ՏԻՄ/ ՀՀ օրենքի 36-րդ հոդված, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 7-րդ հոդվածներ, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի թիվ 591 որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքի զինապարտների գրանցամատյանների առկայություն:

           

2. Համայնքի զինապարտների գրանցամատյանները վարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

           

3. Զինապարտների վերաբերյալ ցուցակները ներկայացված են տարածքային զինվորական կոմիսարիատ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

           

4. Զինապարտների կողմից համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, համայնքի աշխատակազմում աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացված են տարածքային զինվորական կոմիսարիատ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

           

5. Զորակոչի կազմակերպմանը մասնակցության վերաբերյալ փաստերի առկայություն:

           

6. Զորահավաքի կազմակերպմանը մասնակցության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստերի առկայություն:

           

7. Վարժական հավաքների կազմակերպմանը մասնակցության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստերի առկայություն:

           

8. Իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում զինկոմիսարիատին այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի առկայություն:

           

9. Քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

10. Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

11. Զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

12. Բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

13. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինապարտներին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին ծանուցման վերաբերյալ տվյալների առկայություն:

           

14. Զինապարտներին զինվորական ծառայության կամ զինկոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով աշխատանքից ազատելու վերաբերյալ տվյալների առկայություն:

           

15. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմին ստեղծելու մասին որոշման առկայություն:

           

16. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմնի կանոնադրության առկայություն:

           

17. Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը աջակցության վերաբերյալ որոշումների և փաստերի առկայություն: