Գլխավոր տեղեկություն
Համար
N 1836-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1836-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1020-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,800.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 1,500.0 հազ. դրամ` սոցիալական գովազդի (մուլտիպլիկացիոն տեսահոլովակների) միջոցով բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման մասին հանրությանն իրազեկելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

2) 1,000.0 հազ. դրամ` բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի կատալոգի և շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների ձեռնարկից կազմված ալբոմի լրամշակման, ձևավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

3) 2,300.0 հազ. դրամ` բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի կատալոգի և շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների ձեռնարկից կազմված ալբոմի (2000 օրինակ տպաքանակով) տպագրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ծառայությունների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1020-Ն որոշման 2-րդ կետում «30000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «27,700.0 հազ. դրամ» բառերով:

5. Թույլատրել սույն որոշումից բխող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ստանձնած պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետական բաժանմունք ներկայացնել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1836-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

     

 այդ թվում՝

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(2,500.0)

     

 այդ թվում՝

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(2,500.0)

     

 այդ թվում՝

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(2,500.0)

     

 այդ թվում՝

 
     

05. Նախագծային աշխատանքներ

(2,500.0)

     

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

(2,500.0)

     

Նախագծահետազոտական ծախսեր

(2,500.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2,500.0

     

 այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

2,500.0

     

 այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,500.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,500.0

     

ՀՀ կառավարություն

2,500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1836-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինություն-ների շինարա-րություն

շենքերի և շինություն-ների կապիտալ վերանո-րոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ ծախսեր

       

 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(2,500.0)

-

-

(2,500.0)

-

       

այդ թվում՝

         

09

06

01

05

Նախագծային աշխատանքներ

(2,500.0)

-

-

(2,500.0)

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1836-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

տարի

բաժինը

խումբը

դասը

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(2,500.0)

 

 

 

 

այդ թվում`

 

09

06

01

05

Նախագծային աշխատանքներ

(2,500.0)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1836-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

     

-

Բաժին N 09

Խումբ N 06

Դաս N 01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(2,500.0)

2. Նախագծային աշխատանքներ

     

(2,500.0)

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

(2,500.0)

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

ԲԸԱՀ

դրամ

1

(2,500.0)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

     

2,500.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,500.0

Սոցիալական գովազդի (մուլտիպլիկացիոն տեսահոլովակների) միջոցով բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման մասին հանրությանն իրազեկում

ԲԸԱՀ

դրամ

1

1,500.0

Բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի կատալոգի և շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների ձեռնարկից կազմված ալբոմի լրամշակում, ձևավորում

ԲԸԱՀ

դրամ

1

1,000.0

Բնակելի կառուցապատման օբյեկտների (անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական և օժանդակ շինությունների) օրինակելի նախագծերի կատալոգի և շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների ձեռնարկից կազմված ալբոմի (2000 օրինակ տպաքանակով) տպագրում

ԲԸԱՀ

դրամ

1

2,300.0

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության Երևան քաղաքի Կոմիտասի 37 հասցեում գտնվող շենքում տեղակայված աշխատատարածքի հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

ԲԸԱՀ

դրամ

0

(2,300.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1836-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության կառավարման արդյունքները
1. Քաղաքականության միջոցառումներ
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման, իրականացման համակարգման, պլանավորման, մոնիթորինգի, տեսչական հսկողության ծառայություններ

Նկարագրությունը
Քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ, լիցենզավորում, մոնիթորինգ, հաշվետվական համակարգի կազմակերպում, աուդիտ, կրթական, մարզական, մշակութային, բնակարանային կապիտալ ծրագրերի կատարման վերաբերյալ գնումների պայմանագրերի կնքում, պետական գնումների իրականացում, բնակչությանն ու քաղաքացիական հասարակության անդամներին ոլորտի ծրագրերի կատարման մասին իրազեկում և տեղեկատվության տրամադրում, քաղաքացիների դիմումների ու բողոքների քննարկում, քաղաքաշինական ՆՏՓ-ների համապատասխանության տեսչական վերահսկողություն

 

 

 

Ը001

 

 

 

 

 

 

 

ԱԾ01

Քանակական

1. Իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակում (փաստաթղթերի և (կամ) ստանդարտների ընդհանուր թիվը)

90

X

2. Քաղաքականության փաստաթղթերի, ծրագրերի, հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում (փաստաթղթերի ընդհանուր թիվը)

949

 

3. Հանրային իրազեկում (միջոցառումների թիվը)

235

 
 

4. Քաղաքացիների ընդունելություն (մարդ)

4,530

 

5. Դիմումների և բողոքների ուսումնասիրում (թիվը)

950

 

6. Միջազգային համագործակցություն (համաձայնագրերի, հուշագրերի, արձա-նագրությունների և այլ փաստաթղթերի մշակում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, պարզաբանումների տրամադրում), փաստաթղթերի թիվը

52

 

7. Միջգերատեսչական խորհրդատվություն և համագործակցություն (համատեղ փաստա-թղթերի մշակում, ներկայացված փաստա-թղթերի վերաբերյալ կարծիքների, պարզաբա-նումների տրամադրում), փաստաթղթերի թիվը

1,020

 

8. Ուղղակի ծառայություններ հանրությանը. Այլ կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում (կազմակերպությունների թիվը)

1,900

 

9. Լիցենզավորում (տրված լիցենզիաների թիվը)

950

 

10. Լիցենզավորված անձանց գործունեության ոլորտի ընթացիկ ստուգումներ

50

 

11. Անցկացվող ստուգումների թիվը (ՔՊՏ-ի կողմից)

1,400

 

12. Քաղաքաշինական տեսչական վերահսկողության անցկացվող ստուգումների թիվը (միավոր)

11

 

13. Ծրագրերի կառավարում, համակարգում, վերահսկողություն և մոնիթորինգ (ծրագիր)

20

 

Որակական

Մշակված չէ

15

X

Ժամկետայնության

14. Նախարարություն մուտքագրված գրություններին պատասխանելու միջին ժամկետը (օր)

5

X

15. Մեկ ստուգման միջին տևողությունը (օր)

7

 

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

4,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման, իրականացման համակարգման, պլանավորման, մոնիթորինգի, տեսչական հսկողության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը կնպաստի ՀՀ քաղաքաշինության նախարարության այլ ծրագրերով քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ապահովմանը:

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում

Նկարագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության՝ Երևան քաղաքի Կոմիտասի 37 հասցեում գտնվող շենքում տեղակայված աշխատատարածքի հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

Ս003

 

 

ԵՊ02

 

 

Քանակական

 

0

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

(2,300.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 ԱԾ01 ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից քաղաքաշինության ոլորտում ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության՝ Երևան քաղաքի Կոմիտասի 37 հասցեում գտնվող շենքում տեղակայված աշխատատարածքի հիմնանորոգում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ 
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ

Նկարագրությունը
Շինարարության (հիմնանորոգման) համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (լրամշակման) աշխատանքներ

Կ001

 

ԱՁ 01

 

Քանակական

 

0

0.0

Որակական

Համապատասխանություն ՀՀ քաղաքա-շինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին (տոկոս)

100

0.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

(2,500.0)

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

 

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը 
Կիրառելի չէ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան