Գլխավոր տեղեկություն
Համար
N 1840-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-03.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1840-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն փոխանցված KLQ6770G մոդելի 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը:

 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերվում են Երևանի քաղաքային համայնքին` Երևանի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպության կողմից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպելու պայմանով:

 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսների և դրանց պահեստամասերի նվիրաբերության պայմանագրի կնքումը Երևանի քաղաքային համայնքի հետ: Պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Երևանի քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26

Երևան