Գլխավոր տեղեկություն
Համար
N 65-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.08/7(881) Հոդ.88
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2012 թվականի N 65-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1.37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Միջոցառումը

Կատարման առաջնահեր- թությունը (բարձր, միջին կամ ցածր)

Ակնկալվող
արդյունքը

Գնահատման
ցուցիչը

Կա-տար-ման ժամ-կետը

Պատաս- խանատու մարմինը

Ֆինան-սավոր-ման աղբյու-րը

1.37.

Գործնականում ապահովել միջազգային թռիչքներ սպասարկող օդանավակայաններից IATA-ի կողմից սահմանված PNL (ինքնաթիռում գտնվող ուղևորների ցուցակ և չվերթի վերաբերյալ տվյալներ), TPM և PTM (ուղևորների և տարանցիկ
ուղևորների ցուցակներ) հեռագրերի մուտքագրումը ՍԷԿՏ համակարգ և ինտեգրել ինքնաթիռների թռիչքների ձևակեր-պումն անձի թռիչքի ձևակերպման հետ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատնահետքի սկանավորման, չվերթի նստեցման կտրոնի ընթերցման գործընթացը և մեկնման ուղղությունների գրանցման գործընթացներն ինտեգրել ՍԷԿՏ համակարգում, ինչը թույլ կտա համեմատել փոխադրողի կողմից փաստացի երկիր բերած և դուրս տարած ուղևորների տվյալները սահմանում կատարված գրանցումների հետ, կապել սահմանա-հատման գրանցման փաստը երկրից մեկնելու փաստի և ուղղության հետ

Բարձր

IATA ստանդարտ հեռագրերն ստացվում
են ՍԷԿՏ համակարգ, ինչը թույլ կտա համեմատել փոխադրողի կողմից փաստացի երկիր բերած և մեկնած ուղևորների տվյալները սահմանում կատարված գրանցումների հետ և կբերի ձևակեր-պումների արագացմանը, տվյալների ճշտմանը և հնարավոր կդարձնի պարզել ՀՀ-ում գտնվող օտարերկ-րացիների քանակը

Արտակարգ իրավիճակ-ներում օդանավում գտնվող ուղևորների հստակ ցանկի ստացումը:
Անձնավորված և վիճակա-գրական տվյալների ստացումը երկրում գտնվող օտարերկ-րացիների վերաբերյալ:
Ձևակեր-պումների արագացում և տվյալների ճշտում:
Անձնավորված և վիճա-կագրական տվյալներ երկրից մեկնած ՀՀ քաղաքացի-ների վերա-բերյալ: Թրաֆիքինգի դեպքերի դուրսբերման և վիճակա-գրական վերլու-ծությունների հնարա-վորության ստեղծում:

2012 թ.

ՀՀ ԿԱ ազգային անվտան-գության ծառայու-թյուն
ՀՀ ԿԱ քաղաքա-ցիական ավիա-ցիայի գլխավոր վարչու-թյուն

Ֆինան-սավո-րում չի պա-հանջ-վում:

».

2) ուժը կորցրած ճանաչել 1.39-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 31
Երևան