Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 363-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.48.11
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012056

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 363-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Ապահովել Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների գրանցման համար սահմանված միջնորդագրի միասնականությունը բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար,

Հիմք ընդունելով

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը և 88-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում (այսուհետ` կանոնակարգ 10/05) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 10/05-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի պահառուի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

2) Կանոնակարգ 10/05-ը լրացնել 6.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1 Սույն կանոնակարգով սահմանված ներդրումային ընկերության գործադիր տնօրենի որակավորման պահանջները և ընթացակարգերը տարածվում են նաև ֆոնդի կառավարչի լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ինպես նաև ֆոնդի կառավարչի ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի վրա:»:

3) Կանոնակարգ 10/05-ի 15-րդ կետից հանել «կամ հարցազրույցին» բառերը։

4) Կանոնակարգ 10/05-ի 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը չի լրացվում հարցազրույցի համար հերթագրվելիս)» բառերը:

5) Կանոնակարգ 10/05-ի 21-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «(եթե օրենսդրությամբ նախատեսված է պետական տուրքի վճարում)» բառերով:

6) Կանոնակարգ 10/05-ը լրացնել 21.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«21.1 Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների` հարցազրույցին մասնակցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»:

7) Կանոնակարգ 10/05-ի 25-րդ կետում սահմանված աղյուսակում.

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

1. Ֆոնդի կառավարչի (օտարերկրյա Ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) ղեկավար, այդ թվում`

 

1.1 Ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրեն (գործադիր մարմնի ղեկավար), գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ,

 

1.2 Ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ

 

1.3 Ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, ներքին աուդիտի անդամ,

100 հարց

 

1.4 Ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրեն,

80 հարց

»:

 

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

8) Կանոնակարգ 10/05-ի 48-րդ կետում՝

ա. «գործունեության հետագա տարիների» բառերը փոխարինել «պաշտոնավարման» բառով,

բ. «Ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի որակավորումը համարվում է երկարաձգված: Հակառակ դեպքում խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը համարվում է որակավորում չունեցող:» նախադասությունները փոխարինել «Սույն կանոնակարգի 15-րդ գլխով սահմանված` Ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն ենթակետով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:» նախադասությամբ»:

9) Կանոնակարգ 10/05-ի 54-րդ կետի «Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով» բառերով:

10) Կանոնակարգ 10/05-ի 58-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում, անձին որպես ղեկավար գրանցելու ժամանակ Կենտրոնական բանկը գնահատում է ինչպես տվյալ անձի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակությունը, այնպես էլ կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորությունը, եթե տվյալ ղեկավարը հանդիսանում է կոլեգիալ կառավարման մարմնի անդամ:»:

11) Կանոնակարգ 10/05-ի 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «75. Որակավորվող անձի պաշտոններում առանց որակավորման վկայականի որակավորվող անձի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 90 օր: Բացառություն են կազմում գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց որակավորման վկայականի չեն կարող պաշտոնավարել: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք կարող են աշխատել որպես որակավորվող անձի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 90 օր: Նշված 90-օրյա ժամկետը սահմանվում է տվյալ որակավորվող անձի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում 90-օրյա ժամկետը:»:

12) Կանոնակարգ 10/05-ի Հավելված 1-ը ուժը կորցրած ճանաչել:

13) Կանոնակարգ 10/05-ի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1.2 ենթակետը լրացնել «օ Բյուրո» տողով,

բ. 3.1 ենթակետը լրացնել «օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող» տողով,

գ. լրացնել 3.4 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.4 Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե՛ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.»,

դ. 4.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում է, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող անձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

 

Անունը,
ազգանունը

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համարը,
էլ. փոստի հասցեն

           
           
           

 

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց)) բացակայության դեպքում)
 »:

 

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

7.Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան