Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.48.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012048

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 353-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում ներկայացվող կանոնադրությունների տրամադրման գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով բարելավել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրը, բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների (տեղեկությունների) միջոցով ապահովել արդյունավետ վերահսկողության (այդ թվում` կոնսոլիդացված վերահսկողության) իրականացումը, կանոնակարգել բանկերի կողմից ներդրումային գործունեության հետ կապված գործարքների կամ գործառնությունների իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու գործընթացը , հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 27-րդ, 28-րդ, 33-րդ, 35-րդ հոդվածները, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 39.1-ին և 39.4-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 1-ի 1-ին կետում «բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման,» բառերից հետո լրացնել «բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները, ներդրումային գործունեության հետ կապված գործարքի կամ գործառնության իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու,» բառերը:

2) Կանոնակարգ 1-ի 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն (եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով)` պատվիրված նամակով, կամ առձեռն, կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են համապատասխան իրավասու անձի կողմից և ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

3) Կանոնակարգ 1-ի 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների, ինչպես նաև բանկերի տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունները կանոնադրությունները ներկայացնում են թղթային եղանակով, իսկ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց և/կամ լիցենզավորվելուց հետո, երբ միացված են լինում Սի-Բի-Էյ-նեթ ցանցին և ստանում անվտանգության համապատասխան հավաստագրերը, արդեն Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում էլեկտրոնային կրիչով: Գրանցված կանոնադրությունները տրամադրվում են բանկին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Կանոնադրությունների (ինչպես նաև դրանցում փոփոխությունների, լրացումների) էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկի կողմից տեղադրվում են file.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նոր ստեղծվող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների համար սույն կետով սահմանված եռօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:»:

4) Կանոնակարգ 1-ը լրացնել 4.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.3 Սույն կանոնակարգի 42-րդ կետի «ե» ենթակետով, և 49.22-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ պահանջվող կանոնադրությունները 2012 թվականի հուլիսի 1-ից ներկայացվում են միայն օտարերկրյա իրավաբանական անձանց համար:»:

5) Կանոնակարգ 1-ը լրացնել 4.4 կետով հետևյալ բովանդակությամբ.

«4.4 Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշները կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով (եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ).

1) Եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը:

2) Եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը:

3) Եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:»։

6) Կանոնակարգ 1-ը լրացնել 4.5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«4.5 Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, նախնական համաձայնության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:»:

7) Կանոնակարգ 1-ը լրացնել 4.6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«4.6 Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 33-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են սույն կանոնակարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

8) Կանոնակարգ 1-ի 5-րդ կետը լրացնել ե.2, ե.3, ե.4, ե.5 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«ե.2) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում) հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար ենթահավելված 34-ի և ենթահավելված 35-ի:

ե.3) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում) հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար ենթահավելված 34-ի և 35-ի:

ե.4) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար):

ե.5) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի ե.4 ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա իրավաբանական անձանց համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:»:

9) Կանոնակարգ 1-ը լրացնել 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ 5.4-րդ, 5.5-րդ և 5.6-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ե.2 և ե.3 ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում տվյալ ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք

1) հանդիսանում են բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

3) հանդիսանում են միջազգային կազմակերպություն,

4) հանդիսանում են միջազգային համբավ ունեցող և Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների կողմից սահմանված «Ա-» կամ «Ա3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում):

5.2. Սույն կանոնակարգի 5-րդ կետի ե.4 և ե.5 ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում տվյալ ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են.

1) բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն, վերջիններիս կողմից Կենտրոնական բանկում առկա սույն կարգով պահանջվող տեղեկատվությունը վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության առկայության դեպքում:

5.3. Բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 5.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումները, գրանցման համարները և գտնվելու վայրերը, ինչպես նաև փոխկապակցված ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, անձնագրի սերիաները և համարները ներառող ցուցակը:

5.4. Ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց համար, որոնք ընդգրկված են որևէ խմբի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, չեն ներկայացվում սույն կանոնակարգի 5-րդ կետի ե.4 և ե.5 ենթակետերով սահմանված տեղեկությունները, փոխարենը ներկայացվում են սույն կետի 1-3 ենթակետերում նշված հաշվետվությունները (տեղեկությունները), ընդ որում` միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ փոխկապակցված անձի կամ նշանակալից մասնակցի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից.

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս ու ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

5.5. Կենտրոնական բանկը կարող է բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով պահանջել սույն կանոնակարգի 5-րդ կետի «ե.4» և «ե.5» ենթակետերով, իսկ եթե բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 5.4-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները):

5.6. Եթե սույն կանոնակարգի 5-րդ կետի ե.4 և ե.5 ենթակետերով կամ 5.4-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են համապատասխանաբար իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա դրանց փոխարեն Կենտրոնական բանկ ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:»:

10) Կանոնակարգ 1-ը լրացնել 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Բանկի հիմնադիրները (բանկը) կանոնադրական կապիտալի համալրման, իսկ դրանից հետո կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացման նպատակով Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշվի բացման (ավելացման) դիմում` համաձայն ենթահավելված 30-ի:»:

11) Կանոնակարգ 1-ի 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) բանկի հիմնադիր պայմանագիրը և կանոնադրությունը կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը: Եթե ներկայացվող կանոնադրության մեջ հղումներ են կատարվել բանկի (կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ներքին իրավական ակտերին, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը (նախագծերը): Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի ենթահավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

12) Կանոնակարգ 1-ի 11-րդ կետից հանել «կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը» բառերը:

13) Կանոնակարգ 1-ը լրացնել 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշումը ընդունվելուց հետո, եռօրյա (աշխատանքային) ժամկետում, հիմնադիրներին տրվում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման վկայական համաձայն ենթահավելվածներ 9-ի կամ 10-ի, ինչպես նաև բանկի հիմնադիրներին տրամադրվում է ֆիրմային անվանման գրանցման վկայական` համաձայն ենթահավելված 27-ի: Գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով:

12.2. Գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում բանկը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Դիմումին կցվում է գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

12.3. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

12.4. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում բանկը գտնված գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

12.5. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում բանկը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով գրանցման վկայականի բնօրինակը և գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

12.6. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

12.7. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

12.8. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:»:

14) Կանոնակարգ 1-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո անձը եռօրյա ժամկետում հին գրանցման վկայականը ներկայացնում է Կենտրոնական բանկ և ստանում գրանցման վկայականի նոր օրինակը:»:

15) Կանոնակարգ 1-ի 13.5-րդ կետում.

ա. «կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը փոխարինել «նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով»:

բ. լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Դիմումին կցվում է գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:»:

16) Կանոնակարգ 1-ը լրացնել 13.6.1, 13.6.2, 13.6.3, 13.6.4, 13.6.5, 13.6.6 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«13.6.1. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում բանկը գտնված գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

13.6.2. Ֆիրմային անվանման գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում բանկը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով գրանցման վկայականի բնօրինակը և գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

13.6.3. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

13.6.4. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

13.6.5. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

13.6.6. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո անձը եռօրյա ժամկետում հին գրանցման վկայականը ներկայացնում է Կենտրոնական բանկ և ստանում գրանցման վկայականի նոր օրինակը:»:

17) Կանոնակարգ 1-ի 14.1 կետում «կարգավորող» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը:

18) Կանոնակարգ 1-ը լրացնել 14.2. և 14.3 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«14.2. Բանկին, օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիան տրվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված Հավելված 2-ի:

14.3. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:»:

19) Կանոնակարգ 1-ի 15.1 կետում.

ա. «կցելով լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը փոխարինել «նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Դիմումին կցվում է լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:»:

20) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.4 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«15.3.1. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում բանկը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ (լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար)` կցելով լիցենզիայի բնօրինակը և լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

15.3.2. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կրկնօրինակը բանկին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

15.3.3. Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

15.3.4. Լիցենզիայի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:»:

21) Կանոնակարգ 1-ի 15.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.4. Լիցենզիայի վերաձևակերպման համար լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ ներկայացնում է լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում` կցելով լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:»:

22) Կանոնակարգ 1-ի 15.5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում` սույն կետով նախատեսված Կենտրոնական բանկի որոշման ընդունումից հետո լիցենզիայի նոր օրինակը տրամադրվում է լիցենզավորված անձին լիցենզիայի հին օրինակը Կենտրոնական բանկ վերադարձնելու դեպքում:»:

23) Կանոնակարգ 1-ի 15.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15.6. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման մեկամսյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված այլ գործընթացների իրականացմամբ:»:

24) Կանոնակարգ 1-ի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  5

 

ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Օրենքով սահմանված հիմքերով բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում եռօրյա ժամկետում` բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը կից գրությամբ լիցենզիան, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

18.1. Բանկի լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում բանկը կից գրությամբ բանկի, բանկի` Հայաստանի Հանրապետությունում գործող տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականները վերադարձնում է Կենտրոնական բանկ:

18.2. Օտարերկրյա բանկի ներկայացուցչության, բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված տարածքային ստորաբաժանման գործունեության դադարման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ Կենտրոնական բանկ են վերադարձվում համապատասխան գրանցման վկայականները:

19. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, բանկի լուծարային հաշվեկշիռը հաստատելու, տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարելու մասին Կենտրոնական բանկի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում համապատասխան լիցենզիան (գրանցման վկայականը) չվերադարձնելու համար:»:

25) Կանոնակարգ 1-ի 21-րդ կետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «գ) մասնաճյուղի կանոնադրությունը` հաստատված բանկի խորհրդի կողմից: Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի ենթահավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

26) Կանոնակարգ 1-ի 24-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով:»:

27) Կանոնակարգ 1-ը լրացնել 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.5, 24.6, 24.7, 24.8 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«24.1. Գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում բանկը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Դիմումին կցվում է գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

24.2. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

24.3. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում բանկը գտնված գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

24.4. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում բանկը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով գրանցման վկայականի բնօրինակը և գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

24.5. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

24.6. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

24.7. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

24.8. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո անձը եռօրյա ժամկետում հին գրանցման վկայականը ներկայացնում է Կենտրոնական բանկ և ստանում գրանցման վկայականի նոր օրինակը:»:

28) Կանոնակարգ 1-ի 27-րդ կետում.

ա. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հիմնադիր օտարերկրյա բանկի դեպքում օտարերկրյա բանկի կանոնադրության պատճենը»:

 բ. «դ» ենթակետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«դ) Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 1-ի ենթահավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

29) Կանոնակարգ 1-ի 28-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Գրանցման վկայականը տրվում է մեկ օրինակով:»:

30) Կանոնակարգ 1-ը լրացնել 28.1, 28.2, 28.3, 28.4, 28.5, 28.6, 28.7, 28.8 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«28.1. Գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում բանկը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Դիմումին կցվում է գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

28.2. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

28.3. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում բանկը գտնված գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

28.4. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում բանկը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով գրանցման վկայականի բնօրինակը և գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:

28.5. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

28.6. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

28.7. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

28.8. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո անձը եռօրյա ժամկետում հին գրանցման վկայականը ներկայացնում է Կենտրոնական բանկ և ստանում գրանցման վկայականի նոր օրինակը:»:

31) Կանոնակարգ 1-ի 41-րդ կետի «բ» ենթակետում «(3 օրինակից» բառերից հետո լրացնել «և սույն կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն)`» բառերով:

32) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի «ե» ենթակետից հանել «մինչև գրանցման պահը կատարված փոփոխություններով,» բառերը:

33) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի «թ» ենթակետի երկրորդ նախադասությունը հանել:

34) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի «ժե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «ժե) Եթե իրավաբանական անձ հանդիսացող ուղղակի մասնակիցն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից)`

1) խմբի (միության) կառուցվածքը.

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա`

ա. հաշվապահական հաշվեկշիռը,

բ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

գ. դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

դ. սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

ե. ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար).

3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

Սույն ենթակետով սահմանված հաշվետվությունները ներկայացնելու դեպքում սույն կետի «ը» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկ չի ներկայացվում:»:

35) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

36) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի նախավերջին նախադասությունը հանել:

37) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի վերջին պարբերությունից հանել «ժզ» և «ժէ» բառերը:

38) Կանոնակարգ 1-ի 43-րդ կետում.

ա. «ե» բառից հետո լրացնել «զ» բառը,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «Ա-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «Ա3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:»,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը ձեռք է բերում Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձը, ապա նա Կենտրոնական բանկ չի ներկայացնում սույն կանոնակարգի 42-րդ կամ 44-րդ կետերով սահմանված այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ:»:

39) Կանոնակարգ 1-ը լրացնել 43.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«43.1. Եթե բանկի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպությունը, ապա վերջինս Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված «ա», «բ», «գ», «դ», «զ», «է», «ժա», «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը: Իսկ նշված կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 42-րդ կետի «ը» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չտալու դեպքում ներկայացվում են նաև սույն կանոնակարգի 42-րդ կետի «ը» և «թ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:»:

40) Կանոնակարգ 1-ի 46-րդ կետի երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ակնկալող անձի վերաբերյալ Կենտրոնական բանկ են ներկայացվում իրավաբանական անձի համար` սույն կանոնակարգի 42-րդ կետի «ա», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի համար` սույն կանոնակարգի 44-րդ կետի «ա», «դ», «ե», «է», «ը» և «թ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև սույն կանոնակարգի 46.1 կետի «գ» ենթակետով սահմանված տեղեկանքը և հայտարարագիր` համաձայն ենթահավելված 18-1-ի և 18-2-ի` համապատասխանաբար ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Եթե բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձը, ապա նա Կենտրոնական բանկ չի ներկայացնում սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ:

Եթե բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» և «Բ» վարկանիշ ստացած կազմակերպությունը, ապա նա Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 42-րդ կետի «ա», «զ», «է», «ժա», «ժգ» և«ժդ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը:

Եթե բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակիցը և բանկում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձը ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ուղղակի մասնակիցը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 42-րդ կետի «ա», «ե», «զ», «է», «ժա» և «ժդ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև 42-րդ կետի «ժե» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում 42-րդ կետի «ժե» ենթակետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից):»:

41) Կանոնակարգ 1-ի 46-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Եթե բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 42-րդ կետի «ա», «ե», «զ» «ը», «թ», «ժգ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «Ա-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «Ա3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:»:

42) Կանոնակարգ 1-ը լրացնել 46.3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«46.3. Եթե բանկը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը Կենտրոնական բանկի կողմից տիրապետելու դեպքում կարող էր հանգեցնել բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի մերժմանը կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցմանը օրենքով սահմանված կարգով, ապա բանկը տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում Կենտրոնական բանկին:»:

43) Կանոնակարգ 1-ը լրացնել 9.2. գլխով հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  9.2

 

ԲԱՆԿԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49.10. Բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ռեզիդենտների համար, մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ոչ ռեզիդենտների համար.

1) բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները.

2) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 1-ին ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին.

3) եթե բանկի (օտարերկրյա բանկի) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները).

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին.

4) բանկի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար).

5) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 4-րդ ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա իրավաբանական համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին.

6) եթե բանկի (օտարերկրյա բանկի) հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունը).

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին.

 7) բանկի (օտարերկրյա բանկի) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների անունը, ազգանունը, պաշտոնը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 5.1-ին կետով սահմանված դեպքերի).

8) բանկի (օտարերկրյա բանկի) հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց անունը, ազգանունը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 5.1-ին կետով սահմանված դեպքերի):

49.11. Սույն կանոնակարգի 49.10 կետի 1-ին, 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը՝

1) հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

2) հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից «Ա» և «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն, վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 49.10 կետի 1-ին, 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության առկայության դեպքում:

49.12. Սույն կանոնակարգի 49.10-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե բանկի հետ փոխկապակցված իրավաբանական անձը հանդիսանում է՝

1) բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն, վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 49.10 կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության առկայության դեպքում:

49.13. Սույն կանոնակարգի 49.12. կետում սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացվում այդ անձանց անվանումները ներառող ցուցակ:

49.14. Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից (օտարերկրյա բանկի մասնաճյուղից) սույն կանոնակարգի 49.10-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) սահմանված պարբերականությամբ ներկայացնել Կենտրոնական բանկ նաև բանկի (օտարերկրյա բանկի) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով:

49.15. Բանկը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

1) Բանկի գործունեության նոր ընդունված ներքին իրավական ակտերը, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (բանկի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը)` էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:

2) Բանկի` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև բանկի կամ բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության` սույն կանոնակարգի 13-րդ գլխով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը և հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի:

3) Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունները:

49.16. Օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցման վկայական ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

1) մասնաճյուղի գործունեության նոր ընդունված ներքին իրավական ակտերը, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (բանկի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը)` էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով,

2) օտարերկրյա բանկի մասնաճյուղի` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության` սույն կանոնակարգի 13-րդ գլխով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը և հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի:

49.17. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում (տնային էջում), ապա բանկը տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին մինչև տվյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդ որում, սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրելու դեպքում իրավաբանական անձինք ապահովում են պահանջվող տեղեկությունների առկայությունը առնվազն 1 տարվա ընթացքում:

49.18. Եթե տեղի է ունեցել սույն գլխի շրջանակներում Կենտրոնական բանկ ներկայացված իրավաբանական անձանց և (կամ) խմբի (միության) ինտերնետային կայքերի (տնային էջերի) հասցեների փոփոխություն, ապա այդ փոփոխությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բանկն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

49.19. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը հաշվետվությունների (տեղեկությունների) պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

49.20. Սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կարող են ներկայացվել (ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրվել) հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:»:

44) Կանոնակարգ 1-ը լրացնել 9.3. գլխով հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  9.3

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

49.22. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործարքների կամ գործառնությունների իրականացման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Ներդրումային գործարքի իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 31-ի:

2) Բանկի իրավասու մարմնի որոշումը` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործարքի կամ գործառնության իրականացման վերաբերյալ:

3) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործարքի կամ գործառնության իրականացման վերաբերյալ բանկի ծրագիրը, որը պետք է ներառի գործարքի կամ գործառնության իրականացման արդյունքում բանկի` հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, ծրագրում պետք է հիմնավորվի, որ նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ և այն կնպաստի ֆինանսական շուկայում բանկի գործունեության զարգացմանը: Ընդ որում, ծրագիրը պետք է լինի իրատեսական և ծրագրում ներառված բոլոր կանխատեսումները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով:

4) Տվյալ անձի (անձանց) համաձայնությունը իր ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու նպատակով բանկին տրամադրելու վերաբերյալ:

5) Տեղեկանք ներդրումային գործունեության հետ կապված գործարքի կամ գործառնության վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 32-ի:

6) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազդագրի (առևտրի ազդագրի) բացակայության դեպքում այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական կապիտալում բանկը ցանկանում է ձեռք բերել (ձեռք է բերել) մասնակցություն, որի արդյունքում ի հայտ են եկել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը (տեղեկությունները).

ա. իրավաբանական անձի կանոնադրությունը,

 բ. իրավաբանական անձի` վերջին երեք տարիների և վերջին միջանկյալ` հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձանց նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա իրավաբանական անձանց համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

49.23. Սույն կանոնակարգի 49.22-րդ կետի 6-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) չեն ներկայացվում, եթե տվյալ իրավաբանական անձը հանդիսանում է.

1) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 49.22-րդ 6-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերը,

2) Կենտրոնական բանկի կողմից «Ա» և «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն` վերջինիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 49.22-րդ կետի 6-րդ ենթակետով պահանջվող տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում:

49.24. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը կարող է ստանալ, եթե.

1) ներկայացված փաստաթղթերում չեն արտացոլվել անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

2) նախնական համաձայնություն ստանալու վերաբերյալ դիմում Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվները,

3) տվյալ գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ,

4) տվյալ գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում բանկի գործունեության զարգացմանը,

5) առկա չեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերը:

49.25. Սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում գործարքը չիրականացնելու դեպքում այդ համաձայնությունը համարվում է չտրված:»:

45) Կանոնակարգ 1-ի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու, իսկ բանկի ղեկավարի գործառույթների պատվիրակման դեպքում պատվիրակված գործառույթների իրականացման, ինչպես նաև բանկի ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի գործառույթներն իրականացնելու համար թեկնածուներն անցնում են որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում: Ընդ որում սույն կանոնակարգով սահմանված բանկի գործադիր տնօրենի որակավորման պահանջները և ընթացակարգերը տարածվում են նաև բանկի լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ինպես նաև բանկի ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի վրա: Սույն կանոնակարգի իմաստով թեկնածու են համարվում այն անձինք, որոնք դիմում են որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում անցնելու համար:»:

46) Կանոնակարգ 1-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն ենթակետով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:»:

47) Կանոնակարգ 1-ի 67-րդ կետի վերջին նախադասությունը «ավարտը» բառից հետո լրացնել «` սույն կանոնակարգի 10.1. գլխով սահմանված կարգով» բառերով:

48) Կանոնակարգ 1-ի 71-րդ կետի նախավերջին նախադասության մեջ «Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով» բառերը:

49) Կանոնակարգ 1-ի 72.2 կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, անձին որպես ղեկավար գրանցելու ժամանակ Կենտրոնական բանկը գնահատում է ինչպես տվյալ անձի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակությունը, այնպես էլ կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորությունը, եթե տվյալ ղեկավարը հանդիսանում է կոլեգիալ կառավարման մարմնի անդամ:»:

50) Կանոնակարգ 1-ի 74-րդ կետի «դ» ենթակետում ««Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցին»» բառերը փոխարինել ««Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռքբերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը»» բառերով:

51) Կանոնակարգ 1-ի 82-րդ կետում «որակավորման վկայական չունեցող բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը» բառերը փոխարինել «անձը» բառով»:

52) Կանոնակարգ 1-ի 85-րդ կետում՝

ա. «գ» ենթակետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի ենթահավելված 29-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»,

բ. լրացնել «դ» և «ե» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«դ) եթե կանոնադրության փոփոխությունը առաջացնում է լիցենզիայի վերաձևակերպման և/կամ գրանցման վկայականներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն, ապա ներկայացվում են նաև լիցենզիայի վերաձևակերպման և/կամ գրանցման վկայականներում փոփոխությունների կատարման համար սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը.

ե) մասնաճյուղի գործունեության փոփոխված տնտեսական ծրագիրը առաջիկա երկու տարիների համար` համաձայն ենթահավելված 11-ի, եթե մասնաճյուղը կանոնադրության համաձայն սկսելու է իրականացնել միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի «ե» և «ժ» կետերով նախատեսված ֆինանսական գործառնությունները, կամ հակառակը:»:

53) Կանոնակարգ 1-ի 86.1 և 86.3 կետերը ուժը կորցրած ճանաչել:

54) Կանոնակարգ 1-ի 89.2 կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ «A-»
- Մուդիզ «A3»
- Ա. Մ. Բեստ «A-»
- Ֆիտչ  «A-»:»:

55) Կանոնակարգ 1-ի ողջ տեքստից հանել «հոլդինգ» բառն իր բոլոր հոլովաձևերով:

56) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 3-ի «Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն» մասը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ծրագրին կից աղյուսակները Կենտրոնական բանկ են ներկայացվում EXCEL (էքսել) ֆորմատով (այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չներկայացված):»:

57) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1.2 ենթակետը լրացնել «օ Բյուրո» տողով,

բ. 3.1 ենթակետը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

o բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող

գ. լրացնել 3.4 ենթակետը` հետևյալ բովանդակությամբ.

 

3.4 Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե՛ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.

դ. 4.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում են, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող աձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

 

Անուն,
ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսահամար, էլ. փոստի հասցե

           
           
           

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց) բացակայության դեպքում)

»: 

 

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

 

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)»:

 

58) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 7-ում

ա. Տեղեկանքի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

1. Իրավաբանական անձ- մասնակցի (կազմակերպության) տվյալներ

1.1. Անվանումը _____________________________________________________

1.2. Գտնվելու վայրը __________________________________________________

1.3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը __________ համարը ___________

 (օր/ամիս/տարի)
 

 

1.4. Բանկի անվանումը, որտեղ մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն ____________________________________________________
 

 

բ. Տեղեկանքի 7-րդ կետի 7.1 ենթակետի «30 օր» բառը փոխարինել «30 օր և ավելի» բառերով:

գ. Տեղեկանքի 8-րդ կետում «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կանոնակարգ 1-ի 49.10-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կանոնակարգով սահմանված ժամկետներից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնել բանկ (բանկի մասնաճյուղ):» բառերով:

59) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 11-ի 6-րդ բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Մասնաճյուղի տնտեսական ծրագիրը պետք է վերանայել միջավայրի փոփոխություններին համարժեք, ընդ որում ծրագրի վերանայված տարբերակը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնել բանկի խորհրդի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում:»:

60) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 11-ի 6-րդ բաժնի «Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն» մասը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ծրագրին կից աղյուսակները Կենտրոնական բանկ պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով EXCEL (էքսել) ֆորմատով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով (այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չներկայացված):»։

61) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 17-2-ի 1-ին կետը հանել:

62) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 20-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

63) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 20-1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

64) Կանոնակարգ 1-ի ենթահավելված 24-ը ուժը կորցրած ճանաչել:

65) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 29-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է):

66) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 30-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):

67) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 31-ով` համաձայն սույն որոշման Հավելված 5-ի (կցվում է):

68) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 32-ով` համաձայն սույն որոշման Հավելված 6-ի (կցվում է):

69) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 33-ով` համաձայն սույն որոշման Հավելված 7-ի (կցվում է):

70) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 34-ով` համաձայն սույն որոշման Հավելված 8-ի (կցվում է):

71) Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ը լրացնել ենթահավելված 35-ով` համաձայն սույն որոշման Հավելված 9-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 11-րդ, 25-րդ ենթակետերի, 28-րդ ենթակետի «բ» պարբերության, 52-րդ կետի «ա» պարբերության և 64-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 20

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

1. Նշանակալից մասնակիցը

1. Անվանումը

(անունը,

ազգանունը) _____________________________________________________________

 

2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ

2.1. Անվանումը

 

2.2. Գտնվելու վայրը


2.3.Գրանցման ամսաթիվը

_____________

վայրը ___________  

Համարը____________

 

օր/ամիս/տարի

   

2.4. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն.

   

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները)

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության
անվանումը

      

Գտնվելու վայրը

      

Մասնակցության
չափը (դրամով)

      

Մասնակցության
չափը (%)

       
       
       
       
       
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,

      

Բնակության
վայրը

      

Մասնակցության
չափը
(դրամով)

      

Մասնակցության
չափը (%)

       
       
       
       
       
4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

      

Պաշտոնը

      

Կազմակերպությունում
 աշխատելու տարիները
(որոնցից` նշված պաշտոնում)

1.

   

2.

   
     
     
     

 

5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

 

Կազմակերպության անվանումը,
անձի անունը, անձնագրի համարը,

      

Գտնվելու/
բնակության վայրը

      

Փոխկապակց-
վածության տեսակը

1.

   

2.

   
     
     
     
 

6. Այլ տեղեկատվություն

6.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված)

պարտավորություններ:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

  

Ոչ

  

6.2. Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Բանկերի և

բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև դրանց հիման վրա

ընդունված նորմատիվ իրավական կետերով սահմանված հիմքերը:

«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

 

Ոչ

 

6.3 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Անունը, ազգանունը

_____________________________________________________________

Ստորագրություն

__________________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.

     

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 20-1

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

1. Նշանակալից մասնակիցը

Անվանումը,

(անունը,

ազգանունը) ___________________________________________________

 

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն: Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները:

2.1. Անունը, ազգանունը

___________________________________________________

2.2. Բնակության վայրը

2.3.Անձնագրի համարը

 ____________   __________________________________
       

2.4 Փոխկապակցվածության տեսակ

2.5. Բանկի անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից

մասնակցություն. ____________________________________________________________

3. Այլ տեղեկատվություն

3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված)

պարտավորություններ:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

 

Ոչ

 

 

3.2. Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Բանկերի և

բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև դրանց հիման վրա

ընդունված նորմատիվ իրավական կետերով սահմանված հիմքերը:

«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

 

Ոչ

 

3.3 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայնեմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Անունը, ազգանունը

_____________________________________________________________

Ստորագրություն

__________________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.

     

 

Հավելված 3

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 29

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

-------------------------------------

(ընկերության իրավասու մարմնի անվանումը)

 

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկում

 

«--» ----------------- ----թ

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ

ներկայացուցչության) գրանցման համարը ____________________

 

Փոփոխված է

 

Փոփոխությունը գրանցված է

------------------------- --/--/---- թիվ --
(իրավասու մարմնի անվանումը)

--/--/---- թիվ -- որոշմամբ

------------------------- --/--/---- թիվ --
(իրավասու մարմնի անվանումը)

--/--/---- թիվ -- որոշմամբ

------------------------- --/--/---- թիվ --
(իրավասու մարմնի անվանումը)

--/--/---- թիվ -- որոշմամբ

------------------------- --/--/---- թիվ --
(իրավասու մարմնի անվանումը)

--/--/---- թիվ -- որոշմամբ

որոշմամբ

------------------------------------
(իրավասու անձի պաշտոնը)

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

---------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն)          

------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

 

-------------------------

 

 

Հավելված 4

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 30

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ պարոն

_____________________________ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարգելի պարոն …………………….

 

Խնդրում ենք ------------------------------------------------------------------------------------------

                  (կազմակերպության (հիմնադրվող կազմակերության) լրիվ անվանումը)

 

համար բացել կուտակային հաշիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու համար:

 

Վճարման հանձնարարական տալու իրավունք ունի (ունեն)

_____________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրության)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրության)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

Խնդրում ենք Կնետրոնական բանկի կողմից բանկի գրանցման մերժման, լիցենզիայի տրամադրման կամ լիցենզիայի տրամադրման մերժման, կանոնադրության փոփոխության գրանցման կամ գրանցման մերժման դեպքում Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին առկա միջոցները փոխանցել հետևյալ հաշվին

_______________________________________________

(բանկի անվանումը, հաշվեհամարը)

 

_______________________________________________

(դիմումատուի հայեցողությամբ այլ նշումներ)

 

Բանկի ստեղծման նախաձեռնող անձինք`

 

Ստորագրություն

 

 

-----------------------

------------------------

------------------------

Անուն, ազգանուն

 

 

-----------------------

------------------------

------------------------

Անձնագրի սերիան, ում

կողմից և

երբ է տրված,

-----------------------

------------------------

------------------------

 «____» _________ 20 թ.

 

 

Հավելված 5

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 31

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ պարոն

_____________________________ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարգելի պարոն…………………….

 

Խնդրում ենք

 

Ձեր նախնական համաձայնությունը

--------------------------------------------------------------------------------------- բանկի կողմից

                    (բանկի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը)

 

____________________________ կազմակերպության կանոնադրական կապիտալում

(կազմակերպության լրիվ անվանումը)

____________________________________________________________________ -ի չափով

                              (մասնակցության ընդհանուր գումարը)

 

մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ, որի արդյունքում

 

 բանկի մասնակցությունը ____________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը)

 

կազմակերպության կանոնադրական կապիտալում կկազմի ………………. տոկոս,

 

 բանկի մասնակցությունը տվյալ կազմակերպության կանոնադրական

   կապիտալում կկազմի բանկի ընդհանուր կապիտալի ………………. տոկոսը,

 

 այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցությունը

   կկազմի բանկի ընդհանուր կապիտալի ………………….. տոկոսը:

 

Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) անունը, ազգանունը

 

Կ. Տ.

 

«____» _________ 20 թ.

 

 

Հավելված 6

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 32

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ներդրումային գործունեության հետ կապված գործարքի կամ գործառնության վերաբերյալ

1. Իրավաբանական անձի տվյալներ

Սույն բաժինը վերաբերում է այն իրավաբանական անձին, որի կանոնադրական կապիտալում բանկը ցանկանում է ձեռք բերել մասնակցություն 

1.1. Անվանումը  ______________________________

 

1.2. Գտնվելու վայրը

 

1.3. Գրանցման ամսաթիվը  ____________  վայրը __________  համարը ___________

                          (օր/ամիս/տարի)

 

2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

   
 

_______________
գումար

_____________
%

     

այդ թվում`ձայնի իրավունք տվող

_______________
գումար

_____________
%

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը _______________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը _______________

3. Մասնակցության ձեռք բերման ժամկետները և պայմանները, ձեռքբերման եղանակը

3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

3.2. Եթե մասնակցությունը ձեռք է բերվում կազմակերպության մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորող շուկայի միջոցով), ապա նշել.

Վաճառողի/ փոխանցողի
անունը (անվանումը)

   

Վաճառքի/ փոխանցման
ենթակա բաժնետոմսերի
քանակը

   

Վաճառքի/ փոխանցման
ենթակա բաժնետոմսերի/
մասնակցության չափը (%)

1.

   

2.

   
     
     
 

4. Տեղեկություններ մասնակիցների վերաբերյալ.

4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար`

Կազմակերպության անվանումը
(Ֆիզիկական անձի անուն
ազգանունը, անձնագրի համարը,)

    

Գտնվելու (բնակության)
վայրը

    

Մասնակցության
չափը (դրամով)

    

Մասնակցության

չափը (%)

1.

     

2.

     
       

Սույն կետում նշված անձանց համար կարող է պահանջվել լրացնել սույն կանոնակարգի ենթահավելված 7-ը:

5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ենթահավելված 4-ով սահմանված որոշ տեղեկություններ:

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Պաշտոնը

     

Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից` նշված պաշտոնում)

1.

        

2.

   
     
     

6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերիև բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

Կազմակերպության անվանումը,
անձի անունը, անձնագրի համարը,

       

Գտնվելու
(բնակության) վայրը

       

Փոխկապակց-
վածության տեսակը

1.

   

2.

   
     
     
     
     
 

7. Այլ տեղեկատվություն

7.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի 30 օր ժամկետանց/չմարված

պարտականություններ:

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

 

Ոչ

 

7.3. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Բանկի գործադիր տնօրենի(վարչության նախագահի) անունը, ազգանունը

_____________________________________________________________

Ստորագրություն

__________________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.

     

 

Հավելված 7

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 33

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

2.

1.

 

2.

 

3.

 

 

___________________________________

_____________________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

Հավելված 8

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 34

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում են այն անձի մասին տվյալներ, որի միջոցով իրավաբանական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

Անձի անվանումը,

(անունը,

ազգանունը,

անձնագրի համարը և

սերիան) ___________________________________________________________________

 

2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ընդ որում` սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)

2.1. Անվանումը

________________________________________________________

2.2. Գտնվելու վայրը

2.3. Գրանցման ամսաթիվը

________________

Վայրը ________

 Համարը ____________

 

օր/ամիս/տարի

   
 

2.4 Փոխկապակցվածության տեսակ _______________________________________________

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները):

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը

      

Գտնվելու վայրը

      

Մասնակցության չափը (դրամով)

      

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը և սերիան

      

Բնակության վայրը

      

Մասնակցության չափը (դրամով)

      

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       
4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ (ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել, որ կազմակերպության ղեկավարների համար լրացվի նաև սույն կանոնակարգի հավելված 4-ը):

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

      

Պաշտոնը

      

Կազմակերպությունում
աշխատելու
տարիները (որոնցից` նշված
պաշտոնում)

1.

   

2.

   
     
     
     
 

5. Այլ տեղեկատվություն

5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված)
պարտավորություններ:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 

5.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

Այո

   

Ոչ

   

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Բանկի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________________________

Ստորագրություն

__________________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.

     

 

Հավելված 9

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 353-Ն որոշմամբ

 

Ենթահավելված 35

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը»

կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում է այն անձի մասին տվյաներ, որի միջոցով ֆիզիկական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

Անձի

անվանումը, (անունը,

ազգանունը,

անձնագրի համարը և

սերիան) ________________________________________________________________

 

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ընդ որում` սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)

2.1. Անունը, ազգանունը

______________________________________________

2.2. Բնակության վայրը

2.3.Անձնագրի համարը և սերիան

 ___________   _______________________
       

2.4 Փոխկապակցվածության տեսակ

______________________________________________________________

 

3. Այլ տեղեկատվություն

3.1. Արդյո՞ք փոխկապակցված ֆիզիկական անձն ունի 30 օր և ավելի ժամկետանց (չմարված) պարտավորութուններ:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո

  

Ոչ

  

3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Բանկի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________________________

Ստորագրություն

__________________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.