ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1756-Ա
ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով գալարափողահար Սուրեն Բաբայանի` երաժշտական արվեստի բնագավառում բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրեն Միքայելի Բաբայանին (ծնվ.` 1989 թվականի հունվարի 26-ին, քաղ. Երևան, Մոլդովական 26, բն. 59) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|