Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (25.11.2013-11.04.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.15/31(475) Հոդ.309
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11213410

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

12 սեպտեմբերի 2013 թ. N 46-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

6 սեպտեմբերի 2013 թ. N 14-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 460-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման 4-րդ կետի պահանջը.

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի մայիսի 5-ի N 460-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը հաստատելու մասին» թիվ 2-Ն համատեղ հրամանը։

 

ՀՀ առողջապահության նախարար

 

________________Դ. Դումանյան

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետ,

գեներալ-լեյտենանտ

________________ Վ. Գասպարյան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

2013 թվականի սեպտեմբերի 6-ի

թիվ 14-Ն և

ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 46-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների (այսուհետ՝ ոստիկանության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Ծառայության անցկացման կամ բնակության վայրում ոստիկանության բժշկական հիմնարկների բացակայության, ոստիկանության բժշկական հիմնարկներում ծառայության տվյալ տեսակի բացակայության, ինչպես նաև անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համապատասխան պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեյով հատկացված միջոցների շրջանակներում:

4. Ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված և ոստիկանության բժշկական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն ոստիկանության բժշկական վարչությունը (այսուհետ՝ բժշկական վարչություն), ոստիկանության հոսպիտալը և պոլիկլինիկան (այսուհետ՝ ոստիկանության բժշկական հիմնարկ):

5. Ծառայության անցկացման կամ բնակության վայրում ոստիկանության բժշկական հիմնարկների բացակայության դեպքերում տարածքային բժշկական կազմակերպություններ ուղեգրելու իրավունք ունեն նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված ծառայությունների (գլխուղեղի հիվանդությունների էնդովասկուլյար միջամտությունների իրականացում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, դժվարամատչելի հետազոտություններից՝ համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների անգիոգրաֆիկ հետազոտություններ) մասով ուղեգրման իրավունք ունի բացառապես ոստիկանության բժշկական հիմնարկը:

7. Ուղեգիր ստանալու համար ոստիկանության ծառայողները և նրանց ընտանիքների անդամները ոստիկանության բժշկական հիմնարկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ոստիկանության ծառայողների համար՝ ծառայողական վկայականը կամ տեղեկանք ոստիկանությունում ծառայության մասին,

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին ոստիկանության ծառայողների համար՝ ոստիկանության թոշակառուի վկայականը կամ հաշմանդամության մասին ոստիկանության կողմից տրված տեղեկանք,

3) ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամների համար՝

ա. 18 տարին չլրացած երեխաների, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակների, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակների (եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը) համար՝ ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք ոստիկանությունում ծառայության մասին, երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը, զոհված (մահացած) ծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) երեխաների համար՝ ոստիկանության կողմից տվյալ երեխայի անվամբ տրված տեղեկանքը, հաշմանդամ երեխայի դեպքում՝ նաև երեխայի հաշմանդամության վկայականը, ուսանող երեխայի դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից,

բ. ծնողների, ամուսնու համար՝ ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք ոստիկանությունում ծառայության մասին, զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (մարտական գործողությունների մասնակցների) կնոջ (ամուսնու) կամ ծնողների համար՝ ոստիկանության կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների դեպքում՝ նաև ոստիկանության ծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը,

գ. խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քրոջ և եղբոր, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քրոջ և եղբոր (եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը) համար՝ ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք ոստիկանությունում ծառայության մասին, քրոջ (եղբոր) և ոստիկանության ծառայողի ծննդյան վկայականները, զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) քրոջ (եղբոր) համար՝ ոստիկանության կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը։

8. Սույն կարգի 7-րդ կետով նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում են այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը, կամ սահմանված ձևի փաստաթղթեր։

9. Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման թիվ 3 հավելվածով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.02.2015, N 3-Ն 11.04.2015, N 14-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան