Գլխավոր տեղեկություն
Համար
N 830-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.11.2011-24.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2011 թվականի N 830-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-243-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

  սեպտեմբերի 6-ի N 830-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1.

«Հայաստանի Հանրապետության _____ (համապատասխան մարմնի) կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ-ում ստուգում իրականացնող այլ պետական մարմիններ

2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

 

2012 թ. փետրվարի
3-րդ տասնօրյակ

 

 

2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

 

 

2012 թ. հուլիսի
1-ին տասնօրյակ

 

 

 

 

2011 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

 

 

 

2011 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

 

 

2012 թ. հուլիսի
3-րդ տասնօրյակ

 

2011 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

2012 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հայաստանի Հանրապետության _____ (համապատասխան մարմնի) կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ-ում ստուգում իրականացնող այլ պետական մարմիններ՝ բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի

2012 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

2012 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ

 

 

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

 

2012 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

 

 

 

 

 

2012 թ. հուլիսի
3-րդ տասնօրյակ

 

2012 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Այն կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

(Հավելվածը փոփ. 02.11.11 N 1042-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան