Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.10.2011-01.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2011 թվականի N 734-Ա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի, ինչպես նաև 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի՝

1. Հաստատել տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Ավետիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար։

(2-րդ կետը փոփ. 26.10.11 N 1017-Ա)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 5-ի N 734-Ա
որոշման

Ց Ա Ն Կ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան