Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2013-06.08.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.22
Ընդունող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.04.2013
Ստորագրող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11213201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

15 ապրիլի 2013 թ. N 8-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 

 

 

 

 

4 ապրիլի 2013 թ. N 273-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 35-րդ կետով`

 

Հրամայում ենք`

 

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքը դիմողի ցանկությամբ կարող է տրամադրվել անգլերեն կամ նստավայր պետության պաշտոնական լեզվով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր 
ՀՀ ոստիկանության պետ

Վ. Գասպարյան

ՀՀ արտաքին գործերի նախարար

Է. Նալբանդյան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի

2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և

ՀՀ արտաքին գործերի նախարարի

2013 թվականի ապրիլի 4-ի N 273-Ն

համատեղ հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)

 

« » «_____________» 20  թ.

N_______________

 (տրման ամսաթիվը)

(ելքի համարը)

 

 

 

 

 

 

 Կ.Տ.

Սույնով հավաստվում է, որ
____________________________________________________________-ի

 (անուն, հայրանուն, ազգանուն)

(ծնված « » «______________» ________թ.) Հայաստանի Հանրապետության

 (օր, ամիս, տարեթիվ)

քաղաքացիությունը ՀՀ Նախագահի « » «___________»_______թ.

  (հրամանագրի ամսաթիվը)
 թիվ _______________ հրամանագրով դադարեցվել է:

 (հրամանագրի համարը)

 

_________________________

____________________

 (ՀՀ ոստիկանության անձնագրային և

 վիզաների վարչության պետ)

(ստորագրություն)

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի

2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և

ՀՀ արտաքին գործերի նախարարի

2013 թվականի ապրիլի 4-ի N 273-Ն

համատեղ հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա ՆՔ

 

(Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին)

 

« » «_____________» 20  թ.

N_______________

 (տրման ամսաթիվը)

(ելքի համարը)

 

 

 

 

 

 

 Կ.Տ.

Սույնով հավաստվում է, որ
____________________________________________________________-ի

 (անուն, հայրանուն, ազգանուն)

(ծնված « » «______________» ________թ.) Հայաստանի Հանրապետության

 (օր, ամիս, տարեթիվ)

քաղաքացիությունը ՀՀ Նախագահի « » «___________»_______թ.

  (հրամանագրի ամսաթիվը)
 թիվ _______________ հրամանագրով դադարեցվել է:

 (հրամանագրի համարը)

 

_________________________

____________________

(Պաշտոն)

(Ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2022, N 1811-Ն 06.08.2022, N 273-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան