ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2011 թվականի N 1149-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ՝ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՈՏԱՐԿԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշումը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրամիության՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրության հետ մոտարկելու նախնական ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ մոտարկելու իրավական ակտերի
ՎերահսկողությունԸ ԵՎ սննդի հիգիենաՆ
1. Կանոնակարգ ԵՀ 178/2002, սննդի օրենքի ընդհանուր դրույթներն ու պահանջները, ամրագրում է Սննդամթերքի անվտանգության եվրոպական իշխանության հիմնադրումը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը վերաբերող ընթացակարգեր։
2. Կանոնակարգ ԵՀ 852/2004, սահմանում է սննդամթերքի հիգիենայի դրույթները։
3. Կանոնակարգ ԵՀ 853/2004, սահմանում է կենդանական ծագման սննդամթերքի հիգիենայի հատուկ կանոններ։
4. Կանոնակարգ ԵՀ 854/2004, սահմանում է մարդկանց սպառման համար նախատեսված կենդանական ծագման մթերքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հատուկ կանոններ։
5. Կանոնակարգ ԵՀ 882/2004, սահմանում է կենդանիների առողջության և բարեկեցության, սննդի և կերերի օրենքների համապատասխանության ապահովմանն ուղղված վերահսկողություն։
6. Կանոնակարգ ԵՀ 2073/2005, սահմանում է սննդամթերքի մանրէաբանական չափանիշները։
7. Կանոնակարգ ԵՀ 2074/2005, սահմանում է Կանոնակարգ ԵՀ 853/2004, 854/2004-ի իրականացման մեխանիզմներ, 882/2005, 852/2004-ի ուժը կորցրած ճանաչելու մեխանիզմներ, 853/2004, 854/2004-ում փոփոխություններ կատարելու մեխանիզմներ։
8. Կանոնակարգ ԵՀ 2075/2005, սահմանում է մսի մեջ տրիխինելիոզի պարունակությունն ստուգելու վերահսկողությունը։
9. Դիրեկտիվ 2003/99/ԵՀ՝ զոոնոզների և զոոնոզային հարուցիչների մոնիթորինգի վերաբերյալ։
10. Կանոնակարգ ԵՀ 2160/2003, սահմանում է սալմոնելեոզի և այլ սննդածին զոոնոզային հարուցիչների վերահսկողությունը։
Սննդային աղտոտումների վերահսկողությունը
1
1. Կանոնակարգ ԵՀ 1881/2006, սահմանում է սննդամթերքի աղտոտվածության առավելագույն մակարդակը։
12. Կանոնակարգ ԵՀ 1882/2006, սահմանում է սննդամթերքի առանձին տեսակների մեջ նիտրատների մակարդակը վերահսկելու նպատակով իրականացվող նմուշառման և զննման մեթոդները։
13. Կանոնակարգ ԵՀ 1883/2006, սահմանում է սննդամթերքի առանձին տեսակների մեջ դիոքսինի և դիոքսինատիպ PCB-ների մակարդակը վերահսկելու նպատակով իրականացվող նմուշառման և զննման մեթոդները։
14. Կանոնակարգ ԵՀ 401/2006, սահմանում է սննդամթերքի առանձին տեսակների մեջ միկոտոքսինների մակարդակը վերահսկելու նպատակով իրականացվող նմուշառման և զննման մեթոդները։
15. Կանոնակարգ ԵՀ 333/2007, սահմանում է սննդամթերքի առանձին տեսակների մեջ անագի/lead, կադմիումի/cadmiսm, սնդիկի/mercսry, ոչ օրգանական կապարի/inօrganic tin, 3-MCPD քիմիական պարունակության և բենզոպիրենի/benzօ(a)pyrene մակարդակը վերահսկելու նպատակով իրականացվող նմուշառման և զննման մեթոդները։
16. Դիրեկտիվ 2002/63/ԵՀ՝ թունաքիմիկատների մնացորդների վերահսկողություն իրականացնելու նպատակով կենդանական և բուսական ծագման սննդամթերքի նմուշառման մեթոդները, 79/700/ԵՀ Դիրեկտիվն ուժը կորցրած ճանաչելու մասին։
17. Կանոնակարգ ԵՀ 396/2005, սահմանում է բուսական և կենդանական ծագման սննդամթերքում թունաքիմիկատների մնացորդների առավելագույն մակարդակը՝ փոփոխություններ կատարելով Դիրեկտիվ 91/414/ԵՏՀ։
18. Կանոնակարգեր ԵՀ 299/2008, 256/2009՝ փոփոխություններ կատարելով 396/2005-ում։
19. Խորհրդի դիրեկտիվ 96/22/ԵՀ, սահմանում է անասնաբուծության բնագավառում առանձին նյութերի օգտագործման սահմանափակումները, փոփոխությունները՝ Դիրեկտիվներ 2003/74/ԵՀ, 2008/97/ԵՀ:
20. Խորհրդի դիրեկտիվ 96/23/ԵՀ, կենդանիների և կենդանական ծագման մթերքների մեջ առանձին նյութերի և մնացորդների մոնիթորինգի միջոցների վերաբերյալ:
21. Հանձնաժողովի որոշում 97/747/ԵՀ, կենդանիների և կենդանական ծագման մթերքների մեջ առանձին նյութերի և մնացորդների մոնիթորինգի համար նմուշառման հաճախականության վերաբերյալ:
22. Հանձնաժողովի որոշում 2002/657/ԵՀ, արդյունքների վերլուծության մեթոդների վերաբերյալ, փոփոխությունը՝ 2004/25/ԵՀ:
23. Հանձնաժողովի որոշում 2003/181/ԵՀ, կենդանական ծագման սննդամթերքի մեջ մնացորդների նվազագույն քանակը սահմանելու վերաբերյալ:
24. Կանոնակարգ ԵՀ 470/2009, կենդանական ծագման սննդամթերքի մեջ դեղագործական ակտիվ նյութերի մնացորդների քանակները սահմանելու ընթացակարգերը:
25. Հանձնաժողովի կանոնակարգ ԵՄ 37/2010, կենդանական ծագման սննդամթերքի մեջ դեղագործական ակտիվ նյութերի և մնացորդների առավելագույն քանակների դասակարգման վերաբերյալ:
Բուսասանիտարական վերահսկողությունԸ
26. Խորհրդի դիրեկտիվ 2000/29/ԵՀ, 8-ը մայիսի 2000 թ., բույսերի և բուսական ծագման արտադրանքների համար վնասակար նյութերի ԵՄ ներթափանցման և տարածման կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:
27. Հանձնաժողովի դիրեկտիվ 92/90/ԵՏՀ, 3-ը նոյեմբերի 1992 թ., սահմանում է բուսական ծագման սննդամթերքի արտադրությամբ, ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողների պարտականություններն ու վերջիններիս գրանցման պահանջները:
28. Հանձնաժողովի դիրեկտիվ 92/105/ԵՏՀ, 3-ը դեկտեմբերի 1992 թ., սահմանում է ԵՄ-ի տարածքում բույսերի, բուսական ծագման մթերքների շարժի համար նախատեսված բույսերի անձնագրերի ստանդարտիզացման մակարդակը, ինչպես նաև նույն անձնագրերի տրամադրման կարգն ու պայմանները:
29. Հանձնաժողովի դիրեկտիվ՝ 93/50/ԵՏՀ, 24-ը հունիսի 1993 թ., սահմանում է առանձին բույսեր, որոնք նշված չեն Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵՏՀ մաս Ա, հավելված V-ում, արտադրողները, կամ այդպիսի բույսերի արտադրամասերում պահեստները, արտահանման կետերը, որոնք պետք է ունենան պետական գրանցում:
30. Հանձնաժողովի դիրեկտիվ 93/51/ԵՏՀ, 24-ը հունիսի 1993 թ., սահմանում է կանոններ առանձին բույսերի, բուսական արտադրանքների կամ այլ առարկաների պաշտպանված տարածքով տեղափոխման համար, ծագման վայրից տվյալ բույսերի, բուսական արտադրանքների կամ այլ առարկաների տեղափոխումների և պաշտպանված տարածքում շրջանառելու համար:
31. Հանձնաժողովի դիրեկտիվ 2001/32/ԵՀ, 8-ը մայիսի 2001 թ., ճանաչել պաշտպանված տարածքները, որոնք Խորհրդում ենթարկվում են հատուկ բույսի առողջության ռիսկերի և ուժը կորցրած ճանաչել Դիրեկտիվ 92/76/ԵՏՀ:
32. Հանձնաժողովի դիրեկտիվ 94/3/ԵՀ, սահմանել ընթացակարգ բեռի կամ երրորդ երկրներից վնասակար օրգանիզմների արգելման ծանուցման համար, որը ներկայացնում է բուսասանիտարիային սպառնացող վտանգ:
33. Հանձնաժողովի դիրեկտիվ 98/22/ԵՀ, 15-ը ապրիլի 1998 թ., ստեղծել նվազագույն պայմաններ բույսի առողջության ստուգում իրականացնելու համար ԵՄ-ում, ստուգման կետերում բացի նշանակետային վայրից, երրորդ երկրից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքների կամ այլ առարկաների համար:
34. Հանձնաժողովի դիրեկտիվ 2008/61/ԵՀ, 17-ը հունիսի 2008 թ., սահմանում է պայմաններ` ըստ որի Խորհրդի դիրեկտիվ 2000/29/ԵՀ հավելված I-V-ում նշված որոշ վնասակար օրգանիզմներ, բույսեր, բուսական արտադրանքներ կամ այլ առարկաներ կարող են ներկայացվել կամ շրջանառվել ԵՄ-ի տարածքում կամ այդ կարգի որոշ պաշտպանված տարածքներում դատավարության կամ գիտական նպատակների աշխատանքի համար:
35. Հանձնաժողովի դիրեկտիվ 92/70/ԵՏՀ, 30-ը հուլիսի 1992 թ., սահմանում է մանրամասն կանոններ հետազոտություններ իրականացնելու համար ԵՄ-ի պաշտպանված տարածքների ճանաչման նպատակով:
36. Հանձնաժողովի դիրեկտիվ ԵՀ 690/2008, 4-ը հուլիսի 2008 թ., ճանաչել պաշտպանված տարածքները (վնասակար օրգանիզմներից զերծ տարածք), որոնք ԵՄ-ի տարածքում ենթակա են բույսերի առողջության ռիսկերի:
37. Հանձնաժողովի դիրեկտիվ 93/85/ԵՏՀ, 4-ը հոկտեմբերի 1993 թ., սահմանում կարտոֆիլի հսկողության վերաբերյալ:
38. Հանձնաժողովի դիրեկտիվ՝ 2006/56/ԵՀ, 12-ը հուլիսի 2006 թ., փոփոխել Խորհրդի դիրեկտիվ 93/85/ԵՏՀ հավելվածները կարտոֆիլի օղակաձև հոտելու վերաբերյալ:
39. Խորհրդի դիրեկտիվ 98/57/ԵՀ, 20-ը հուլիսի 1998 թ., գորշ բակտերիոզ/Ralstօnia sօlanacearսm (Smitհ) Yabսսcհi et al վերահսկողություն:
40. Հանձնաժողովի դիրեկտիվ 2006/63/ԵԽ, 14-ը հուլիսի 2006 թ., սահմանում է Խորհրդի դիրեկտիվ 2006/63/ԵԽ II-VII հավելվածների փոփոխությունները:
41. Խորհրդի դիրեկտիվ 2007/33/ԵՀ, 11-ը հունիսի 2007 թ., կարտոֆիլի նեմատոդի վերահսկողություն, ուժը կորցրած ճանաչել դիրեկտիվ 69/465/ԵՏՀ:
42. Խորհրդի դիրեկտիվ 69/464/ԵՏՀ, 8-ը դեկտեմբերի 1969 թ., կարտոֆիլի բշտային հիվանդության վերահսկողություն:
43. Խորհրդի դիրեկտիվ 2009/143/ԵՀ, 26-ը նոյեմբերի 2009 թ., Դիրեկտիվ 2000/29/ԵՀ-ում փոփոխություններ կատարելու մասին՝ լաբորատոր փորձաքննությունների մասով:
44. Հանձնաժողովի դիրեկտիվ 94/3/ԵՀ, 21-ը հունվարի 1994 թ., սահմանում է երրորդ երկրից ներմուծված բեռի մեջ վնասակար օրգանիզմի հայտնաբերման վերաբերյալ ծանուցում ներկայացնելու ընթացակարգերը, Խորհրդի դիրեկտիվ 69/464/ԵՏՀ, 8-ը դեկտեմբերի 1969 թ., կարտոֆիլի բշտային հիվանդության վերահսկողություն:
45. 93/359/ԵՏՀ, 28-ը մայիսի 1993 թ., լիազորում է անդամ պետություններին նախատեսել Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵԵՀ դրույթների բացառություններ` ԱՄՆ-ում ծագող Tհսja L. փայտի մասով:
46. 93/360/ԵՏՀ, 28-ը մայիսի 1993 թ., լիազորում է անդամ պետություններին նախատեսել Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵՏՀ դրույթների բացառություններ` Կանադայում ծագող Tհսja L. փայտի մասով:
47. 93/365/ԵՏՀ, 2-ը հունիսի 1993 թ., լիազորում է անդամ պետություններին նախատեսել Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵՏՀ դրույթների բացառություններ՝ Կանադայում ծագող ջերմամշակման ենթարկված փշատերևի փայտի մասով:
48. 93/422/ԵՏՀ, 22-ը հունիսի 1993 թ., լիազորում է անդամ պետություններին նախատեսել Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵՏՀ դրույթների բացառություններ՝ Կանադայում ծագող չորացրած փշատերևի փայտի մասով:
49. 93/423/ԵՏՀ, 22-ը հունիսի 1993 թ., լիազորում է անդամ պետություններին նախատեսել Խորհրդի դիրեկտիվ 77/93/ԵՏՀ դրույթների բացառություններ՝ ԱՄՆ-ում ծագող չորացրած փշատերևի փայտի մասով:
50. Հանձնաժողովի կանոնակարգ ԵՀ Nօ1756/2004, 11-ը հոկտեմբերի 2004 թ., առանձնացնել մանրամասն պայմաններ պահանջված վկայության և տեսակի չափանիշի և Խորհրդի դիրեկտիվ 2000/29/ԵՀ հավելված V մաս Բ-ում նշված որոշ բույսերի, բուսական արտադրանքների և այլ առարկաների առողջության հսկողության մակարդակի նվազեցման վերաբերյալ:
51. Հանձնաժողովի դիրեկտիվ 2004/103/ԵՀ, ներմուծման վերահսկողություն ոչ սահմանային անցման կետերում:
52. Խորհրդի դիրեկտիվ 74/647/ԵՏՀ, 9-ը դեկտեմբերի 1974 թ.:
53. Հանձնաժողովի դիրեկտիվ 92/70/ԵՏՀ, 30-ը հուլիսի 1992 թ., ԵՄ-ի պաշտպանված տարածքների ճանաչման նպատակներով իրականացվող ուսումնասիրությունների ընթացակարգերը սահմանելու վերաբերյալ:
54. Հանձնաժողովի կանոնակարգ, ԵՀ 690/2008, 4-ը հուլիսի 2008 թ., ԵՄ-ի պաշտպանված զոնաների վերաբերյալ՝ նախատեսված առանձին ռիսկեր ենթադրող դեպքերում:
55. Հանձնաժողովի դիրեկտիվ 93/51/ԵՏՀ, 24-ը հուլիսի 1993 թ., սահմանում է պաշտպանված զոնաներում առանձին բույսերի, բուսական ծագման արտադրանքների և այլ առարկաների շարժն իրականացնելու կանոններ:
56. Հանձնաժողովի դիրեկտիվ 2004/105/ԵՀ, 15-ը հոկտեմբերի 2004 թ., սահմանում է երրորդ երկրներից արտահանվող բույսերի, բուսական ծագման արտադրանքների բեռներն ուղեկցող պաշտոնական բուսասանիտարական սերտիֆիկատի նմուշը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|