Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 120
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (07.07.2007-27.10.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.12.06/13(32) Հոդ.36
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.11.2006
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2006 թվականի թիվ 120

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.10.2006 Թ. ԹԻՎ 102 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետերով՝

Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Նոր Նորքի համայնքի ավագանու 24.10.2006 թ. թիվ 102 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել որոշման 2.2 կետը և որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետը։

2. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետը տեղական տուրքերի դրույքաչափերի սյունակում 100000 (հարյուր հազար) թիվը փոխարինել 200000 (երկու հարյուր հազար) թվով:

3. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրութամբ՝

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 (մեկ) քմ տեղական տուրքը հաստատվում է:

4. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝

4.1 Սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գանձել եռամսյակային պարբերականությամբ:

 

Համայնքի ղեկավար՝

Դ. Պետրոսյան

 

Հավելված 1

 

Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007թ.-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը

 

Հ/Հ

Անվանումը

գումարը

1

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի
արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման
դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

20000

բ)

ոչ հիմնական շինությունների դեպքում վաճառքի կազմակերպման
դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

8000

2

Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար

 

ա)

բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական
տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար

350

բ)

Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի
վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում

50000

3

Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի,
շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները,
բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու
թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

 

ա)

շահումներով խաղերի կազմակերպման համար

300000

բ)

բաղնիքների (սաունաների)

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

150000

դ)

առևտրի օբյեկտների համար

75000

ե)

խաղատների կազմակերպման համար

500000

զ)

վիճակախաղերի կազմակերպման համար

150000

4

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար

5000

5

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (1 քմ. համար)

 

ա)

Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային % արտադրանք
գովազդող արտաքին գովազդի համար

2000

բ)

Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի
ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2500

գ)

Այլ արտաքին գովազդի համար

1500

դ)

Դատարկ գովազդային վահանակի համար

700

6

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ
տրամադրելու համար ընթացիկ տարվա համար

1000

7

Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների,
հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառքի
թույլտվության համար

 

ա)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է

240000

(Հավելվածը փոփ., լրաց. 25.05.07 թիվ 33)

Հավելված 2

 

Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ. համար շինարարության ԵՎ քանդման թույլտվության դրույքաչափերը

 

1.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) դրամ

ա)

Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000

  «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար  
բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000
գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000
դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000
 
2 Ոչ հիմնական շինությունների համար  
ա) Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000
բ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000
 
3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար 10000

Հավելված 3

 

Նոր Նորք համայնքի տարածքում 2007 թ. համար տեղական վճարների դրույքաչափերը

 

    դրամ

1

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 20000

2

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000

3 Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 5000
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2007, թիվ 57 27.10.2007, թիվ 120
25.05.2007, թիվ 33 07.07.2007, թիվ 120
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան