ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2007 թվականի թիվ 57
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.11.2006 Թ-Ի ԹԻՎ 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7, 9, 10 և 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18 կետով՝
Նոր Նորք թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Նոր Նորք թաղային համայնքի ավագանու 24.11.2006 թ-ի «Համայնքում 2007 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 120 որոշման հավելված 1-ը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել 87.500 ՀՀ դրամ»։
2. Անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորք համայնքի ավագանու 2007 թ-ի օգոստոսի 15-ի Նոր Նորք համայնքի ավագանու 2007 թ-ի մայիսի 25-ի «Համայնքում 2007 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 33 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 46 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ |
Լ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|