ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Ավան թաղային համայնքի ավագանի
15 հունիսի 2007 թվականի թիվ 27-Ն
քաղ. Երևան
ԱՎԱՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 56 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով`
Երևանի Ավան թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Ավան համայնքի ավագանու 2005թ. նոյեմբերի 30-ի թիվ 56-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար` 12.500 դրամ,
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար` 6.000 դրամ»:
2. Ավան համայնքի ավագանու 2005թ. նոյեմբերի 30-ի թիվ 56-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000-200.000 դրամ (1.2 գործակից-240.000 դրամ):
3. Ավան համայնքի ավագանու 2005թ. նոյեմբերի 30-ի թիվ 56-Ն որոշման 6-րդ կետում ավելացնել ե) և զ) ենթակետերը` հետևյալ խմբագրությամբ.
«ե) առևտրի օբյեկտների համար` 40.000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100.000 դրամ»:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
5. Կատարել փոփոխություններ բյուջեի նախահաշվում:
Թաղապետ` |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.07.2007, թիվ 36-Ն | 18.08.2007, թիվ 27-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|