Գլխավոր տեղեկություն
Համար
N 482-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2009 թվականի N 482-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա  հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից` 81 քառ. մետր մակերեսով, 267016 դրամ հաշվեկշռային արժեքով, և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից` 261.05 քառ. մետր մակերեսով, 2213562 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը փոփ. 19.08.10 N 1048-Ա, 13.10.11 N 1453-Ա)

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով նշված հիմնարկի միջոցների հաշվին:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին, իսկ սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել սեփականաշնորհման պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 7-ի N 482-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ազգանունը,
անունը

Անձնագրային տվյալները

Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը

Հատկացման
տարեթիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

Սեփականության   տեսակը

Բնակտարածու-թյան պատկա-նելությունը

1

2

3

4

5

6

7

8

Սարգսյան Լենա  Սարգսի

AF 0370478, տրված` 31.07.2001 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 128 սենյակ

2001 թ.

28.8

94939

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Օվանեսովա Թամարա  Սուրենի

AG 0351778, տրված` 06.08.2004 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 119 սենյակ

1990 թ.

17.4

57359

սեփականության իրավունքով

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Պողոսովա Ջուլետա Համբարձումի

AF 0787104, տրված` 29.10.2003 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 226 սենյակ

1990 թ.

17.4

57359

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Պողոսյան Գեննադի Գրիգորի

AF 0659038, տրված` 30.01.2003 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 504 սենյակ

2002 թ.

17.4

57359

սեփականության իրավունքով

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Ընդամենը

                 81

267016

   

Սահյան Սուսաննա Կագրամանի

AF 0785416, տրված` 13.11.2003 թ., 004-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 305  սենյակ

1988 թ.

52.55

349899

սեփականության իրավունքով

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Մնացականյան Աննա Ցոլակի

AE 0595928, տրված` 30.08.2000 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 701  սենյակ

1989 թ.

23.8

212735

սեփականության իրավունքով

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Հայրապետյան Քրիստինա Բենիկի

AE 0551445, տրված` 30.06.2000 թ., 037-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,  N 508  սենյակ

2005 թ.

34.2

305695

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Օհանովա Ռուզաննա Սերգեյի

AH 0663478, տրված` 03.09.2008 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 312բ սենյակ

1989 թ.

93.9

839321

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Առաքելյան Սոմիկ Արտեմի

AF 0614659, տրված` 17.08.2002 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,  N 503  սենյակ

2001 թ.

36.3

324466

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

Տոնյան Մագթաղ Սեմյոնի

AF 0463105, տրված` 09.11.2001 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 722  սենյակ

1989 թ.

20.3

181451

սեփականության իրավունքով

«Հանրակացարան-ներ» ՓԲԸ

                        Ընդամենը

242.3

2165783

   

 

(Հավելվածը փոփ. 19.08.10 N 1048-Ա, 13.10.11 N 1453-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան