ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Աջափնյակ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2006 թվականի թիվ 46-Ն
քաղ. Երևան
ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2005 Թ. ԹԻՎ 85-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 10-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Աջափնյակի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Աջափնյակի թաղային համայնքի ավագանու 21.12.2005 թ. թիվ 85-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն. որոշման հավելված 1-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.
դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը՝ ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 5000 դրամ.
ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1200 դրամ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Խաչատրյան |