Գլխավոր տեղեկություն
Համար
N 1835-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-31.05.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1835-Ն

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների բովանդակությունը` համաձայն N 2 հավելվածի.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշուն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝

1) բարձաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ անշարժ գույք օտարելու դեպքում` օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ անշարժ գույք օտարելու դեպքում` օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել են 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

3) շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան և արժեքը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան և արժեքը, եթե շարժական գույքի ձեռքբերման, իսկ օտարման դեպքում` օտարման ընդհանուր գինը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

4) արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժեքը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում արժեթղթերի օտարման, իսկ ձեռքբերման դեպքում նաև ձեռքբերման գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում ձեռք բերված արժեթղթերի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժեքը, եթե ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

5) փոխառությունը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում հանձնված կամ նրանց կողմից վերադարձված փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում հանձնված, կամ նրանց կողմից վերադարձված փոխառությունը, եթե փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը գերազանցել է 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

6) բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում` նաև օտարված և սույն ցանկում չնշված` 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (թանկարժեք գույք) և դրա արժեքը.

7) բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ստացված եկամուտների ընդհանուր հանրագումարը:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին հայտարարագրում ներառված տվյալներից հրապարակման (տրամադրման) ենթակա է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները պետք է բովանդակեն՝

1) այն տարեթիվը, որի համար ներկայացվել է հայտարարագիրը.

2) բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից ձեռք բերված, իսկ օտարման դեպքում` նաև օտարված անշարժ գույքի տեսակը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը և դրա արժեքը.

4) հարկային տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև` օտարված հետևյալ շարժական գույքի տեսակը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ն, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ն, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը և դրանց արժեքը.

5) հարկային տարվա բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից ձեռք բերված, իսկ օտարման դեպքում` նաև օտարված արժեթղթերը` պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագրի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը` բաժնեմասը, փայաբաժինը (արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), ինչպես նաև դրանց արժեքը.

6) այն փոխառությունը, որը բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա ամուսինը, համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը հանձնել է կամ որը նրանց վերադարձվել է հարկային տարում: Փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով.

7) հարկային տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը` արտացոլված Հայաստանի Հանրապետության դրամով.

8) հարկային տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից արտարժույթով ստացված եկամուտները` գումարը և արժույթը.

9) բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, իսկ օտարման դեպքում նաև` օտարված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման N 2 հավելվածում չնշված` 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (թանկարժեք գույք) և դրա արժեքը:

2. Հարկային տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ստացված եկամուտների հանրագումարը:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները պետք է բովանդակեն՝

1) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի զբաղեցրած պաշտոնը.

2) մարմինը, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը պաշտոն է զբաղեցնում.

3) մարմնի համապատասխան ստորաբաժանումը, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը պաշտոն է զբաղեցնում.

4) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գործունեության նկարագիրը (հակիրճ):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ _____ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ _____ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՎԸ

1. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ _______ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐ

2.

Բարձրաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը

 

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք

 

Մարմնի անվանումը, որտեղ փոխկապակցված անձը պաշտոն է զբաղեցնում

Համապատասխան ստորաբաժանումը, որտեղ փոխկապակցված անձը պաշտոն է զբաղեցնում

Զբաղեցրած պաշտոնը և գործունեության հակիրճ նկարագիրը

1

2

3

4

3.1.

     

3.2.

     

3.3.

     

3.4.

     

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի անշարժ գույքը

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա շարժական գույքի տեսակը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

1

2

3

4

5

6

4.1.

         

4.2.

         

4.3.

         

4.4.

         

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձի շարժական գույքը

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա շարժական գույքի տեսակը

 

տեսակը, սերիան, մակնիշը

արժեքը

տեսակը, սերիան, մակնիշը

արժեքը

 

1

2

3

4

5

6

5.1.

         

5.2.

         

5.3.

         

5.4.

         

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված արժեթղթի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված արժեթղթի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա արժեթղթի տեսակը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 

1

2

3

4

5

6

6.1.

         

6.2.

         

6.3.

         

6.4.

         

7. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած կամ նրան վերադարձված փոխառությունը

 

Հարկային տարվա ընթացքում անձի հանձնած փոխառության տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում անձին վերադարձված փոխառության տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա փոխառության տեսակը և արժեքը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

1

2

3

4

5

6

7

7.1.

           

7.2.

           

7.3.

           

7.4.

           

8. Բարձրաստիճան պաշտոնատար անձի թանկարժեք գույքը (սույն աղյուսակում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույքը)

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա թանկարժեք գույքի տեսակը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 

1

2

3

4

5

6

8.1.

         

8.2.

         

8.3.

         

8.4.

         

9. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված

Արտարժույթով ստացված

ՀՀ դրամով ստացված

գումարը

արժույթը

1

2

3

4

       
       

10. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ _______ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԸ

11. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի անշարժ գույքը

   

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա անշարժ գույքի տեսակը

   

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 
 

Ամուսին

         

11.1.

           

11.2.

           

11.3.

           

11.4.

           
 

Ծնող

         

11.5.

           

11.6.

           

11.7.

           

11.8.

           
 

Զավակ

         

11.9.

           

11.10.

           

11.11.

           

11.12.

           

12. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի շարժական գույքը

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը

Հարկային տարվա վերջում առկա շարժական գույքի տեսակը

   

տեսակը, սերիան, մակնիշը

արժեքը

տեսակը, սերիան, մակնիշը

արժեքը

 
 

Ամուսին

         

12.1.

           

12.2.

           

12.3.

           

12.4.

           
 

Ծնող

         

12.5.

           

12.6.

           

12.7.

           

12.8.

           
 

Զավակ

         

12.9.

           

12.10.

           

12.11.

           

12.12.

           

13. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի արժեթղթերը

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված արժեթղթի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված արժեթղթի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա արժեթղթի տեսակը

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 
 

Ամուսին

         

13.1.

           

13.2.

           

13.3.

           

13.4.

           
 

Ծնող

         

13.5.

           

13.6.

           

13.7.

           

13.8.

           
 

Զավակ

         

13.9.

           

13.10.

           

13.11.

           

13.12.

           

14. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի հանձնած կամ նրան վերադարձված փոխառությունը

 

Հարկային տարվա ընթացքում անձի ամուսնու հանձնած փոխառության տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում անձի ամուսնուն վերադարձված փոխառության տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա փոխառության տեսակը և արժեքը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 

Ամուսին

           

14.1.

             

14.2.

             

14.3.

             

14.4.

             
 

Ծնող

           

14.5.

             

14.6.

             

14.7.

             

14.8.

             
 

Զավակ

           

14.9.

             

14.10.

             

14.11.

             

14.12.

             

15. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի թանկարժեք գույքը (սույն աղյուսակում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույքը)

 

Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված թանկարժեք գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա ընթացքում օտարված թանկարժեք գույքի տեսակը և արժեքը

Հարկային տարվա վերջում առկա թանկարժեք գույքի տեսակը

 

տեսակը

արժեքը

տեսակը

արժեքը

 
 

Ամուսին

         

15.1.

           

15.2.

           

15.3.

           

15.4.

           
 

Ծնող

         

15.5.

           

15.6.

           

15.7.

           

15.8.

           
 

Զավակ

         

15.9.

           

15.10.

           

15.11.

           

15.12.

           

16. Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի եկամուտները

 

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված

Արտարժույթով ստացված

ՀՀ դրամով ստացված

գումարը

արժույթը

 

Ամուսին

       

16.1.

         

16.2.

         

16.3.

         

16.4.

         
 

Ծնող

       

16.5.

         

16.6.

         

16.7.

         

16.8.

         
 

Զավակ

       

16.9.

         

16.10.

         

16.11.

         

16.12.

         

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան