Գլխավոր տեղեկություն
Համար
N 1184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.10.2011-11.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.947
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1184-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն կանոնագրքով սահմանվում են ոստիկանության ուսումնական հաստատությունում (այսուհետ` կրթահամալիր) դիմորդների ընտրության, ընդունելության, սովորողների ուսուցման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման, կրթահամալիրում ունկնդիրներին առկա ուսուցումից հեռակա ուսուցման տեղափոխելու, կրթահամալիրից նրանց ազատելու, ուսուցումը դադարեցնելու, կրթահամալիրում վերականգնելու, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքը նորմավորելու կարգն ու պայմանները:

(նախաբանը խմբ. 29.09.11 N 1401-Ն) 

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

(Վերնագիրը խմբ. 29.09.11 N 1401-Ն)

 

I. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

(Վերնագիրը խմբ. 29.09.11 N 1401-Ն)

 

1. Կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևերով: Առկա ուսուցմամբ սովորելու համար կարող են ընդունվել այն անձինք, ովքեր համապատասխանում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Կրթահամալիրում հեռակա ուսուցումն իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների համաձայն:

3. Յուրաքանչյուր ուսումնական տարում ընդունելության կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ ոստիկանության պետ) հրամանով:

4. Առկա ուսուցմամբ սովորելու համար դիմորդների տարիքը հաշվարկվում է ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ, իսկ հեռակա ուսուցմամբ սովորելու համար դիմորդների տարիքը և ծառայության մեկ տարվա ստաժը հաշվարկվում են տվյալ ընդունելության տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ:

5. Կրթահամալիրի դիմորդների փաստաթղթերի ընդունման և ընդունելության քննությունների անցկացման ժամկետները սահմանվում են կրթահամալիրը սովորողներով համալրելու մասին ոստիկանության պետի հրամանով, որով հայտարարվում է նաև տվյալ ուսումնական տարվա ընդունելության ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սահմանված տեղերի թիվը, այդ թվում` իգական սեռի համար: Նույն հրամանով ոստիկանության պետը, ելնելով ոստիկանության առանձին ստորաբաժանումների համալրման դժվարությունից, առանձին համայնքներում բնակվող դիմորդների համար կարող է սահմանել արտամրցութային տեղեր` ոստիկանության տվյալ ստորաբաժանումում պարտադիր ծառայության անցնելու պայմանով:

Հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

6. Հեռակա ուսուցմամբ դիմորդներին ուսման ուղարկելու մասին ոստիկանության ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման քննարկմանը, որի համապատասխան եզրակացությունը հաստատում է ոստիկանության պետը: Ոստիկանության պետի հաստատած դրական եզրակացությունը ուսման թույլտվության ուղեգիր է:

7. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող դիմորդները, առկա ուսուցման ընդունվելիս, չեն ազատվում իրենց պաշտոններից` մինչև ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելը:

8. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագիր.

2) կրթության մասին վկայական (դիպլոմ կամ ատեստատ).

3) զեկուցագիր (դիմում).

4) զինգրքույկ կամ կցագրման վկայական (արական սեռի համար):

9. Դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգում է ոստիկանության պետի հրամանով կազմված մանդատային հանձնաժողովը: Մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

10. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդին տրվում է քննական թերթիկ: Մանդատային հանձնաժողովը դիմորդի ներկայացրած փաստաթղթերը կարող է վերադարձնել սույն կանոնագրքի 8-րդ կետի համաձայն պահանջվող փաստաթղթերից թեկուզև մեկի բացակայության կամ ոստիկանության բժշկական հանձնաժողովի` կրթահամալիր ընդունվելու համար ոչ պիտանի լինելու մասին որոշման առկայության կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

11. Կրթահամալիրի ընդունելության քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կրթահամալիրի ու ոստիկանության կադրային ստորաբաժանման ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը:

12. Ընդունելության քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրերին համապատասխան, միասնական չափորոշիչների հիման վրա և կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կարգով:

13. Ուսումնական կենտրոնի և քոլեջի դիմորդները քննություն են հանձնում «Ֆիզիկական պատրաստականություն» առարկայից և անցնում են ոստիկանության պետի կողմից հաստատված մասնագիտական պիտանիության համապատասխանության համալիր ստուգում:

14. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերենով:

15. Անհարգելի պատճառով քննության չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը զրկվում է հետագա քննություններին մասնակցելու իրավունքից: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության չներկայացած դիմորդին թույլատրվում է հանձնել քննությունը, եթե քննությունների հանձնման ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

16. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա քննություններին մասնակցելու իրավունքից:

17. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից՝ մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:

18. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելությունը տրվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածներին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաներին.

3) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաներին:

Սույն կանոնագրքի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում հավասար միավորներ ստացած դիմորդներից նախապատվությունը տալու պայմանները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

19. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող` կրթահամալիրի պետի հրամանով: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ծառայողը ոստիկանության պետի հրամանով գրանցվում է կադրերի գործող ռեզերվում և գործուղվում կրթահամալիր` առկա ուսուցմամբ սովորելու:

20. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, իրենց խնդրանքով, տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

 

II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հիմնական խնդիրներն են`

1) համակողմանի և ներդաշնակ զարգացած, բարձր բարոյական հատկանիշներ ունեցող ու ժամանակակից գիտական պահանջներին համապատասխանող բարձրորակ մասնագետների պատրաստման` ոստիկանության պահանջների բավարարումը.

2) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ստանալու՝ անհատի պահանջմունքի բավարարումը.

3) ոստիկանության ծառայողների հումանիտար և տեխնիկական գիտելիքների զարգացման և նրանց ընդհանուր կրթական ու մշակութային մակարդակի բարձրացման ապահովումը:

22. Ուսումնական գործընթացի կազմակերպումը նպատակ ունի ապահովելու`

1) տեսական և գործնական ուսուցման հավասար հարաբերակցությունը.

2) առարկաների տրամաբանորեն ճիշտ կառուցված, գիտական և մեթոդական դասավանդման համատեղումն ու հաջորդականությունը, ուսումնական գործընթացի պարբերականությունը.

3) ուսումնական գործընթացում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, ոստիկանության և այլ պետությունների համապատասխան ծառայությունների գործնական փորձի ներդրումը.

4) պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտամանկավարժական գործունեության և սովորողների կողմից մասնագիտական ուսումնական ծրագրերի յուրացման, նրանց ստեղծագործական ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

23. Կրթահամալիրում ուսումնական գործընթացի բովանդակությունն ու կազմակերպումը որոշող հիմնական փաստաթղթերն են պետական կրթական չափորոշիչները, ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը:

24. Ուսումնական պլանը ներառում է ուսումնական գործընթացի ժամանակացույցը և ուսումնական գործընթացի պլանը, որն էլ ընդգրկում է ուսումնական առարկաների ցանկը, դրանց ուսումնասիրման ժամանակը, պարբերականությունն ու տրամաբանական հաջորդականությունը, պարապմունքների, ուսումնական պրակտիկաների տեսակները, միջանկյալ և ամփոփիչ ատեստավորումների ձևերն ու ժամկետները:

 25. Առարկայական (մոդուլային) ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի բաժինների և թեմաների ուսումնասիրման բովանդակությունը, հաջորդականությունն ու ժամաքանակը: Այն մշակվում է ուսումնական պլանում ներառված յուրաքանչյուր առարկայի համար` մասնագիտության հաշվառմամբ, և բովանդակային առումով վերաբերում է ուսուցման բոլոր ձևերին: Առարկայական ծրագիրը ներառում է այն պարզաբանող ներածությունը, առարկայի (մոդուլի) թեմատիկ պլանը և ուսումնասիրման պլանը, ինչպես նաև առարկայի հիմնական ու լրացուցիչ գրականության ցանկը:

 26. Ուսումնական գործընթացի հիմնական տարրը դրա պլանավորումն է, որն իրականացվում է աշխատանքային ուսումնական պլանների, ծրագրերի ամբողջական ու որակով կատարումն ապահովելու նպատակով և հիմնվում է հետևյալ ելակետային տվյալների վրա`

1) ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույց.

2) ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ.

3) ըստ հոսքերի և ուսումնական խմբերի` դասախոսների բաշխում.

4) օրվա կարգացուցակ (օրակարգ):

27. Ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույցը մշակվում է ուսումնական տարվա համար հաստատված ուսումնական պլանի հիման վրա, որով սահմանվում են տեսական ուսուցման, քննաշրջանների ու արձակուրդների, ուսումնական պրակտիկայի և այլ ժամկետները: Ուսումնական գործընթացի տարեկան ժամանակացույցը մշակվում է ուսումնական բաժնի և հաստատվում կրթահամալիրի պետի կողմից:

28. Առարկայի ուսումնասիրման թեմատիկ պլանը մշակվում է ուսուցման ամբողջ դասընթացի համար և յուրաքանչյուր տարի ճշգրտվում է` հաշվի առնելով գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումները և պրակտիկայի պահանջները: Պլանով նախատեսվում են նաև առարկաների (մոդուլների) բաժինների, թեմաների ցանկերը, պարապմունքների տեսակները և ուսումնական նյութի ուսումնասիրման համար հատկացվող ժամաքանակը: Տարբեր ամբիոններում դասավանդվող հարակից առարկաների (մոդուլների) ուսումնասիրման փոխկապակցված (համալիր) թեմատիկ պլանները պետք է համաձայնեցվեն և քննարկվեն ամբիոնների համատեղ նիստերում:

29. Դասախոսների բաշխումը` ըստ դասախոսությունների հոսքերի և ուսումնական խմբերի, իրականացվում է ամբիոնի կողմից` հերթական կիսամյակի սկզբից մեկ ամիս առաջ: Այդ տեղեկությունները թեմատիկ պլանների հետ միասին ներկայացվում են ուսումնական բաժին:

30. Յուրաքանչյուր ուսումնաշարային ստորաբաժանման համար (ֆակուլտետ, կուրս) օրվա կարգացուցակում նշվում է ուսումնական պարապմունքների և սովորողների ինքնուրույն աշխատանքի ժամանակը:

31. Լսարանային ֆոնդի ցանկը կազմվում է ուսումնական բաժնի կողմից` մինչև ուսումնական տարվա սկիզբը, և հաստատվում կրթահամալիրի պետի կողմից:

32. Սույն կանոնագրքի 26-րդ կետի 1-4-րդ ենթակետերում թվարկված ելակետային տվյալների հիման վրա կրթահամալիրի ուսումնական բաժինը կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը, որը ուսումնական գործընթացի պլանավորման ավարտական փուլն է: Դասացուցակը պետք է ներառի յուրաքանչյուր կուրսի, դրա հոսքերի և խմբերի պարապմունքների անցկացման ժամանակի, տեղի և տեսակի, ինչպես նաև դասավանդող անձանց մասին ամբողջական տեղեկատվություն: Կիսամյակի համար դասացուցակը կազմում է ուսումնական բաժինը և հաստատում կրթահամալիրի պետի` ուսումնական գծով տեղակալը:

33. Ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ հիմնական դրույթներով`

1) ուսումնական խմբերի (դասակների) ձևավորման ընթացքում սովորողները հավասարաչափ բաշխվում են ըստ ուսումնական խմբերի (դասակների): Ուսումնական խմբերից (դասակներից) յուրաքանչյուրում ընդգրկվում են ոչ ավելի, քան 20-25 սովորողներ: Խմբերի (դասակների) կազմը և կուրսերի ձևավորումը որոշվում են կրթահամալիրի պետի հրամանով.

2) սովորողի շաբաթական լրիվ ուսումնական բեռնվածության առավելագույն չափը 54 ժամ է (այդ թվում` լսարանային, արտալսարանային և ինքնուրույն), որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի.

3) լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար ակադեմիական ժամը սահմանվում է 45 րոպե տևողությամբ: Թույլատրվում է անցկացնել զուգորդված պարապմունքներ` 80 րոպե տևողությամբ.

4) ուսումնական պարապմունքներից և ինքնապատրաստումից սովորողներին ազատելը (բացի հիվանդներից և օրվա վերակարգից) թույլատրվում է միայն ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի պետի թույլտվությամբ:

Ոստիկանական նախնական մասնագիտական կրթությամբ ուսուցումն ավարտվում է միջանկյալ և ամփոփիչ ատեստավորումներով: Ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնական տարին բաժանվում է երկու կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրում անցկացվում է ատեստավորում:

34. Կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական հաշվառման փաստաթղթերը`

1) ուսումնական պարապմունքների հաշվառման մատյան.

2) քննական (ստուգարքային) տեղեկագիր.

3) քննական (ստուգարքային) թերթիկ` անհատական քննություն կամ ստուգարք հանձնելու համար.

4) սովորողների ստուգման գրքույկ.

5) սովորողների ուսումնական քարտ.

6) ուսումնական խմբի (դասակի) սովորողների կողմից ամբողջ ուսումնառության ընթացքի համար ուսումնական պլանի կատարման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկագիր.

7) մանկավարժական հսկողության մատյան.

8) փոխադարձ հաճախումների մատյան.

9) խորհրդատվությունների (կոնսուլտացիաներ) հաշվառման մատյան.

10) կրթահամալիրի շրջանավարտների հաշվառման և ավարտական փաստաթղթերի հանձնման գրանցման գիրք։

Կրթահամալիրի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, հիմնական հաշվառման փաստաթղթերի ցանկը կարող է համալրվել:

35. Կրթահամալիրում պարապմունքներն անցկացվում են դասավանդման հետևյալ ձևերով`

1) դասախոսություն.

2) սեմինար պարապմունք.

3) գործնական պարապմունք.

4) լաբորատոր պարապմունք.

5) գործնական խաղ (վարժախաղ կամ զորախաղ-զորավարժություն).

6) խորհրդատվություն.

7) կուրսային աշխատանք.

8) ուսումնական պրակտիկա:

Ուսումնական կենտրոնում և քոլեջում պարապմունքները կարող են անցկացվել նաև դասավանդման հետևյալ ձևերով`

1) ստուգողական աշխատանք.

2) անհատական աշխատանք.

3) համաժողով.

4) պրակտիկում:

Կրթահամալիրի գիտական խորհուրդը կարող է սահմանել նաև այլ տեսակի պարապմունքներ:

36. Դասախոսությունը պարապմունքի ամենակարևոր ձևերից մեկը և սովորողների տեսական պատրաստականության հիմքն է: Դասախոսության նպատակը տվյալ առարկայի տեսական գիտելիքների համակարգված հիմքերի հաղորդումն է սովորողին` առավելապես ընդգծելով թեմաների դժվարամատչելի և հանգուցային հարցերը: Դասախոսությունը պետք է խթանի սովորողների ակտիվ իմացաբանական գործունեությունը, նպաստի նրանց ստեղծագործական մտածողության ձևավորմանը:

37. Դասախոսությունները կարդացվում են կրթահամալիրի ղեկավարության, ֆակուլտետների, ամբիոնների պետերի, պրոֆեսորների, դոցենտների, ավագ դասախոսների, դասախոսների կողմից: Դասախոսություններ կարդալու նպատակով կարող են հրավիրվել առաջատար մասնագետներ` այլ բուհերից, գիտական հիմնարկներից, ինչպես նաև ոստիկանությունից: Ոստիկանության գործունեության առավել կարևոր հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություններ կարող են կարդալ նաև ոստիկանության ղեկավարները:

38. Յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ պետք է լինեն անհրաժեշտ դասախոսություններ` առավել կարևոր, բարդ և արդիական թեմաներով:

39. Սեմինար պարապմունքներն անցկացվում են դասախոսությունների, գիտական և ուսումնական գրականության հիման վրա` սովորողների ձեռք բերած գիտելիքները խորացնելու և ամրապնդելու նպատակով և պետք է ապահովեն ուսումնական նյութի կենդանի, ստեղծագործական քննարկում` դիտարկվող հարցի վերաբերյալ բանավեճի, մտքերի փոխանակման ձևով: Սեմինար պարապմունքը կարող է ընդգրկել գործնական պարապմունքի տարրեր (օրինակ, խնդիրների լուծում):

40. Գործնական պարապմունքն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով: Գործնական պարապմունքը յուրաքանչյուր սովորողի գործնական աշխատանքն է, որը կարող է անցկացվել վարժեցման մեթոդով:

41. Լաբորատոր աշխատանքը նպատակ ունի ամրապնդելու ուսումնասիրվող թեմայի տեսական դրույթները, սովորողներին ուսուցանելու փորձարարական հետազոտությունների մեթոդները, ինչպես նաև հաղորդելու ինքնուրույն վերլուծության, տվյալների ամփոփման, լաբորատոր սարքավորումների, համակարգիչների, սարքերի հետ աշխատելու փորձ և հմտություններ:

42. Գործնական խաղն անցկացվում է ոստիկանության ծառայողների մասնագիտական և հասարակական գործունեության առարկայական ու սոցիալական բովանդակությունը վերարտադրելու (մոդելավորելու) նպատակով: Գործնական խաղերի անցկացման համար կազմվում է մեթոդական մշակում, որում նշվում են թեման, պարապմունքի նպատակը, ուսումնական հարցերը, ընդհանուր ներածականը (օպերատիվ իրավիճակը), մուտքային տվյալների բովանդակությունը, սովորողներին տրվող առաջադրանքները և այլն: Մեթոդական մշակումը քննարկվում է ամբիոնում և հաստատվում ամբիոնի պետի կողմից (միջամբիոնային գործնական խաղերի համար` կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից):

43. Զորախաղ-զորավարժությունն անցկացվում է ոստիկանության իրական գործունեությանն առավելագույնս մոտ պայմաններում` օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման ընթացքում սովորողներին կոնկրետ պաշտոն վարելու գործնական փորձ հաղորդելու նպատակով: Դրանք անցկացվում են հատուկ մշակված պլանով, որում որոշակի նշվում են թեման, ուսումնական նպատակը, մասնակիցները, վարժախաղի անցկացման ժամանակը և տեղը, տրվում են նաև համառոտ կազմակերպական-մեթոդական ցուցումներ:

44. Վարժախաղին նախապատրաստվելու շրջանակներում ամբիոնի (ամբիոնների) կողմից մշակվում է մեթոդական ցուցում: Պլանը և մեթոդական ցուցումը հաստատում է կրթահամալիրի պետը (ամբիոնային վարժախաղերի համար` ամբիոնի պետը): Ոստիկանության ծառայողների մասնակցությամբ անցկացվող վարժախաղերի պլանը համաձայնեցվում է ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հետ:

45. Խորհրդատվությունը սովորողի աշխատանքի ղեկավարման և նրա կողմից ուսումնական նյութի ինքնուրույն յուրացմանն օժանդակելու ձևերից մեկն է: Խորհրդատվությունները կանոնավոր կերպով անցկացվում են ինքնապատրաստման ժամերին և կրում են ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբային բնույթ: Ամբիոնի կողմից մշակվում է դասավանդվող բոլոր առարկաների խորհրդատվությունների անցկացման կիսամյակային ժամանակացույց, որը կիսամյակի սկզբից մեկ շաբաթ առաջ ներկայացվում է ուսումնական բաժին: Ուսումնական բաժինը պատրաստում է խորհրդատվությունների ամփոփ ժամանակացույց, որը հաստատում է կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը:

46. Սովորողների ինքնապատրաստումն իրականացվում է դասախոսությունների և այլ պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքների խորացման ու ամրապնդման, նոր, լրացուցիչ գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման, ուսումնական պարապմունքներին, ստուգարքներին և քննություններին նախապատրաստվելու համար: Սովորողների ինքնապատրաստումն իրականացվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Սովորողների ինքնապատրաստման մեթոդական ղեկավարումն իրականացնում են ամբիոնները, որոնք, ուսումնական պլանով տվյալ առարկայի համար նախատեսված ժամանակային նորմավորմանը համապատասխան, որոշում են առաջադրանքները և կազմակերպում ուսումնական կաբինետների ու լաբորատորիաների աշխատանքը:

47. Ուսումնական պրակտիկան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և տեսական ուսուցումը պրակտիկ գործունեության հետ փոխկապակցելու անհրաժեշտ միջոցը: Ուսումնական պրակտիկան իրականացվում է սովորողների ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման կազմակերպման ծրագրին համապատասխան և անցկացվում է, որպես կանոն, ոստիկանության մարմիններում:

48. Ուսումնական առարկայի ծրագրով նախատեսված գործնական և լաբորատոր պարապմունքների անցկացման ժամանակ ուսումնական խումբը կարող է բաժանվել երկու ենթախմբի:

49. Առարկայի պարապմունքներին նախապատրաստվելու համար պետք է մշակվեն սեմինար, գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների պլաններ` մեթոդական ցուցումներով:

50. Կուրսային աշխատանքը (նախագիծը) նպատակ ունի սովորողներին սովորեցնելու ինքնուրույն կիրառել ձեռք բերած գիտելիքները, կոնկրետ գործնական խնդիրների համալիր լուծման ժամանակ նրանց օգնելու ձեռք բերել գիտական հետազոտությունների ինքնուրույն կատարման հմտություններ: Կուրսային աշխատանքները յուրաքանչյուր կիսամյակում չպետք է երեքից ավելի լինեն: Սովորողների կուրսային աշխատանքը ղեկավարելու համար կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից կամ գիտաշխատողներից, կամ ոստիկանության ծառայողներից նշանակվում է ղեկավար:

51. Կուրսային աշխատանքը (նախագիծը) սովորողների կողմից կատարվում է աշխատանքային ծրագրով դրա համար հատկացված, ինչպես նաև ինքնապատրաստման ժամերին: Կուրսային աշխատանքի (նախագծի) պաշտպանության արդյունքների հիման վրա սովորողին նշանակվում է գնահատական: Անբավարար գնահատական ստանալու դեպքում, ամբիոնի որոշմամբ, սովորողը կատարում է նոր թեմայով կուրսային աշխատանք կամ վերամշակում նախկինը:

52. Կրթահամալիրի ղեկավար կազմի կողմից ուսումնական գործընթացի իրականացման նկատմամբ սահմանվում է հսկողություն, որի նպատակն է պարզել`

1) ուսումնական գործընթացի կազմակերպման համապատասխանությունը կրթահամալիրի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնագրքի պահանջներին.

2) պատրաստվող մասնագետների որակավորման աստիճանը, սովորողների գիտելիքների, ունակությունների և հմտությունների մակարդակը.

 3) աշխատանքային ուսումնական պլանների և ծրագրերի իրականացման ընթացքը.

 4) պարապմունքների անցկացման տեսական և մեթոդական մակարդակը.

 5) սովորողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման ու անցկացման վիճակը.

 6) ուսումնական պարապմունքների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը և ուսումնանյութական բազայի վիճակը.

 7) պարապմունքների ընթացքում կարգապահության վիճակը և անձնակազմի կողմից օրվա կարգացուցակի կատարման ընթացքը:

53. Հսկողությունը պետք է լինի նպատակաուղղված, կանոնավոր, օբյեկտիվ, արդյունավետ և պետք է ներառի ուսումնական գործընթացի բոլոր կողմերը: Այն պետք է նպաստի ուսումնական և մեթոդական աշխատանքի դրական փորձի ներդրմանն ու թերությունների վերացմանը, զուգորդվի ամբիոններին, բաժիններին, ծառայություններին գործնական օժանդակության ցուցաբերման հետ և վերջնական արդյունքում ապահովի ուսումնական գործընթացի որակի բարձրացում:

54. Հսկողությունն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) ամբիոնների համալիր և թեմատիկ ստուգումներ (որոնց արդյունքները քննարկվում են կրթահամալիրի խորհրդում).

2) ուսումնական հաստատության ղեկավար կազմի մասնակցություն ամբիոնների նիստերին և բաժինների խորհրդակցություններին.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնամեթոդական փաստաթղթերի քննարկում ու դրանց հաստատումը համապատասխան պետի կողմից.

4) մանկավարժական հսկողության իրականացում.

5) սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգում.

6) դասախոսությունների տեքստերի, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների ու մշակումների քննարկումներ.

7) օրվա կարգացուցակի, դասացուցակի, թեմատիկ պլանների և դասախոսների անհատական պլանների կատարման ստուգումներ:

55. Մանկավարժական հսկողությունն իրականացնում են կրթահամալիրի պետը, նրա տեղակալները, ֆակուլտետների, ուսումնական բաժնի, ամբիոնների պետերը, ինչպես նաև այլ անձինք` կրթահամալիրի պետի հանձնարարությամբ:

56. Ուսումնական գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ուսումնական բաժնի և ամբիոնի կողմից` համաձայն տվյալ կիսամյակի համար մշակված համապատասխան պլան-ժամանակացույցի:

57. Ուսումնական պարապմունքները հսկող անձինք պարտավոր են լսարան մտնել դասախոսի հետ միասին և ներկա գտնվել մինչև պարապմունքի ավարտը: Պարապմունքի ընթացքում նրանց չի թույլատրվում միջամտել դասախոսի աշխատանքին կամ կատարել դիտողություններ:

58. Հսկիչ այցից հետո (սակայն հաջորդ օրվանից ոչ ուշ) ստուգողն անցկացնում է պարապմունքի քննարկում (դասախոսի, անհրաժեշտության դեպքում, կրթահամալիրի կամ ամբիոնի պետի մասնակցությամբ), վերլուծում է պարապմունքի անցկացման և մեթոդիկայի դրական ու բացասական կողմերը, անում առաջարկություններ թերությունները վերացնելու վերաբերյալ:

59. Ստուգման արդյունքներն ստուգողի կողմից (ստուգման հաջորդ օրվանից ոչ ուշ) գրառվում են ամբիոնի ուսումնական պարապմունքների հսկողության մատյանում: Գրառումը պետք է արտահայտի կատարված բազմակողմանի քննարկումը` նշելով դրա դրական և բացասական կողմերն ու քննարկման ժամանակ արված առաջարկությունները: Դասախոսը, ծանոթանալով դիտողություններին, պետք է ստորագրի մատյանում:

60. Մանկավարժական հսկողության արդյունքները վերլուծվում են ամբիոնի պետի կողմից և քննարկվում ամբիոնի նիստերում:

61. Մանկավարժական հսկողության արդյունքները վերլուծվում են ուսումնական բաժնի կողմից և քննարկվում կրթահամալիրի խորհրդում: Քննարկման արդյունքների հիման վրա մշակվում են ուսումնական գործընթացի կատարելագործման միջոցառումներ:

62. Մանկավարժական հսկողության կազմակերպման և անցկացման համար ուսումնական բաժնի կողմից մշակվում է համապատասխան կանոնակարգ, որը հաստատում է կրթահամալիրի պետը:

63. Սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգումն անցկացվում է նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը պարզելու, սովորողների ինքնուրույն աշխատանքը խթանելու նպատակով:

64. Սովորողների առաջադիմության ստուգումը բաժանվում է ընթացիկ, միջանկյալ և ամփոփիչ ստուգման փուլերի`

1) ընթացիկ ստուգումն անցկացվում է պարապմունքների ընթացքում` նպատակ ունենալով պարզելու ուսումնական նյութի յուրացման աստիճանը, ժամանակին բացահայտելու սովորողների պատրաստվածության անբավարարությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու առարկայի դասավանդման մեթոդիկան կատարելագործելու, պարապմունքների ընթացքում սովորողների աշխատանքը ճիշտ կազմակերպելու և նրանց անհատական օժանդակություն ցուցաբերելու համար: Ընթացիկ ստուգմանն են վերաբերում պարապմունքների ընթացքում սովորողների գիտելիքների և ունակությունների, դասախոսությունների, սկզբնաղբյուրների և այլ նյութերի համառոտագրումների որակի, ստուգողական, խմբային վարժությունների ու վարժախաղերի, կուրսային աշխատանքների (նախագծերի), ուսումնական պրակտիկայի ստուգումը և այլն: Դասախոսների կողմից ընթացիկ ստուգման արդյունքները գրանցվում են ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանում և պարբերաբար քննարկվում ամբիոնների նիստերում.

2) միջանկյալ ստուգումն անցկացվում է կրթահամալիրի ուսումնական բաժնի կողմից՝ ֆակուլտետների և ամբիոնների միջոցով, յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում 2-3 անգամ` նպատակ ունենալով ամփոփելու ընթացիկ առաջադիմության արդյունքները: Այն կազմակերպվում է յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում` սովորողների առաջադիմության վրա արդյունավետ ազդեցության նպատակով.

3) ամփոփիչ ստուգումն անցկացվում է ամբողջությամբ` տվյալ առարկայի կամ դրա առավել կարևոր մասի (բաժնի) յուրացման աստիճանը որոշելու համար: Ամփոփիչ ստուգման շարքին են դասվում տվյալ առարկայի ամբողջ դասընթացի կամ դրա մի մասի (բաժնի) վերաբերյալ ստուգարքները, իսկ այդ առարկայից քննություն նախատեսված չլինելու դեպքում` կուրսային աշխատանքներից (նախագծերից) և ուսումնական պրակտիկայից հանձնվող ստուգարքները, կուրսային (կիսամյակային) քննությունները: Քննություններն անցկացվում են քննաշրջանների ընթացքում, իսկ ստուգարքները, որպես կանոն, քննաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում` ամբողջ առարկայի կամ դրա մի մասի (բաժնի) ուսուցման ավարտից հետո: Կրթահամալիրի պետի թույլտվությամբ` կարող են որոշ առարկաներից ստուգարքներ անցկացվել քննաշրջանի ընթացքում:

65. Քննությունների և ստուգարքների ցանկը սահմանվում է աշխատանքային ուսումնական պլանի համաձայն:

66. Ստուգարքի նպատակը տվյալ առարկայի կամ առարկայի մի մասի (բաժնի) վերաբերյալ սովորողի տեսական գիտելիքները, գործնական ունակությունները և հմտությունները պարզելն ու գնահատելն է: Ստուգարքներն անցկացվում են ուսումնական պլաններին համապատասխան և առարկայական ծրագրի ծավալով:

67. Ստուգարքի հանձնման ընթացքում սովորողների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները գնահատելիս՝ հաշվի են առնվում նրանց մասնակցությունը սեմինար, գործնական ու լաբորատոր պարապմունքներին, նրանց կողմից ստուգողական և կուրսային աշխատանքների, ուսումնական պրակտիկայի ծրագրի կատարումը:

68. Ստուգարքն անցկացվում է մինչև քննաշրջանը` համապատասխան դասընթացի ծրագրի ավարտից հետո:

69. Ստուգարքը կարող է անցկացվել տոմսերով կամ առանց տոմսերի (հարցազրույցի միջոցով): Ստուգարքի անցկացման կարգը, սովորողների գիտելիքների և ունակությունների ստուգման ձևը որոշվում են կրթահամալիրի պետի կողմից:

70. Ստուգարք չհանձնած սովորողն այն վերահանձնում է սահմանված ժամկետներում և սույն կանոնագրքի 69-րդ կետում նշված կարգով:

71. Քննությունը տվյալ առարկայի ամբողջ ծավալի կամ դրա մի մասի ուսուցման ավարտական փուլն է: Այն նպատակ ունի ստուգելու սովորողների տեսական գիտելիքները, ունակությունները և հմտությունները, ինչպես նաև գործնական խնդիրների լուծման ժամանակ կոնկրետ առարկայից ստացած գիտելիքների կիրառման ունակությունը:

72. Քննությունների ժամանակացույցը կազմում է ուսումնական բաժինը` ուսումնական պլանին և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան` հաշվի առնելով ամբիոնների առաջարկությունները: Ժամանակացույցը հաստատվում է կրթահամալիրի պետի կողմից և քննաշրջանն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ հանձնվում դասախոսներին ու սովորողներին` ի գիտություն: Յուրաքանչյուր քննության նախապատրաստման ժամանակը սահմանվում է` հաշվի առնելով առարկայի ծավալը և բարդությունը (նվազագույնը` 3 օր): Ունկնդրին թույլատրվում է մեկ օրում հանձնել միայն մեկ քննություն:

73. Սովորողներին թույլատրվում է մասնակցել քննաշրջանին, եթե նա ունի երկուսից ոչ ավելի ակադեմիական պարտք:

74. Քննությունն անցկացվում է առարկայական ծրագրի ծավալով: Քննության անցկացման ձևը և կարգը որոշում է ամբիոնը: Քննության անցկացման համար ամբիոնի կողմից մշակվում և նախապատրաստվում են`

1) քննական տոմսերը, որոնց թիվը պետք է գերազանցի ուսումնական խմբի քննվող սովորողների թիվը.

2) քննության ընթացքում սովորողներին հանձնարարվող գործնական առաջադրանքները և խնդիրները.

3) քննության ուսումնատեխնիկական ապահովման միջոցները (սարքեր, տեխնիկա, զենք և այլն):

75. Քննության անցկացման համար անհրաժեշտ նյութերը քննարկվում են ամբիոնի նիստերում և հաստատվում կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից` ոչ ուշ, քան քննաշրջանն սկսվելուց 10 օր առաջ:

76. Քննական տոմսը, որպես կանոն, պետք է պարունակի 2-3 տեսական հարց` առարկայական ծրագրի տարբեր բաժիններից և, ելնելով առարկայի առանձնահատկություններից, 1-2 խնդիր կամ գործնական առաջադրանք: Արգելվում է սովորողների նախնական ծանոթացումը քննական տոմսերին:

77. Քննությունն ընդունվում է տվյալ առարկայից դասախոսություն կարդացած անձի կողմից: Հարգելի պատճառներով դասախոսություն կարդացած անձի բացակայության դեպքում քննությունն ընդունվում է տվյալ առարկայից սեմինար անցկացնողի կամ ամբիոնի պետի, կամ տվյալ առարկայի այլ մասնագետի կողմից:

78. Այն լսարանում (ուսումնական կաբինետում), որտեղ անցկացվում է քննությունը, պետք է առկա լինեն ուսումնական առարկայի ծրագրերը, քննական տոմսերի փաթեթը, հարցաշարը, գրավոր աշխատանքների գործնական առաջադրանքները և ուսումնական խնդիրները, անհրաժեշտ տեղեկատուներ, քարտեզներ, մակետներ, ուսումնական տեխնիկա և այլն:

79. Լսարանում միաժամանակ կարող է գտնվել հինգից ոչ ավելի քննություն հանձնող։ Պատասխանին պատրաստվելու համար սովորողին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ: Քննություն ընդունողը տոմսի հարցերին պատասխանելուց հետո սովորողին կարող է առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` քննությանը ներառված ուսումնական նյութի սահմաններում:

80. Քննության արդյունքների հիման վրա նշանակված գնահատականը հայտարարվում է սովորողին, նշվում քննական տեղեկագրում և ստուգման գրքույկում: Անբավարար գնահատականները նշանակվում են միայն քննական տեղեկագրում` համապատասխան գրառմամբ: Քննությանը չներկայանալու դեպքում քննական տեղեկագրում կատարվում է «Չի ներկայացել» գրառումը: Չի թույլատրվում քննական տեղեկագրում այլ գրառումներ կամ ջնջումներ կատարելը:

81. Բանավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

1) սովորողը, վերցնելով տոմսը, հայտնում է դրա համարը, ստանում ուսումնական բաժնի կնիքով կնքված մաքուր թղթեր` հարցերի պատասխանները և խնդիրների լուծումները գրառելու համար, ապա նախապատրաստում պատասխանը.

2) սովորողը քննողին զեկուցում է իր պատրաստ լինելու մասին և նրա թույլտվությամբ պատասխանում տոմսի հարցերին.

3) եթե քննությունն ընդունում է հանձնաժողովը, ապա հանձնաժողովի անդամները կատարում են համառոտ գրառումներ պատասխանների մասին, նշանակում գնահատականներ՝ տոմսի յուրաքանչյուր հիմնական հարցի համար, գնահատում են լրացուցիչ հարցը (հարցերը) և նշանակում ամփոփիչ գնահատական` ըստ քննության արդյունքների.

4) սովորողը հարցերին պատասխանելուց հետո դրա մասին զեկուցում է քննությունն ընդունողին, հանձնում տոմսը և պատասխանի համառոտագրությունը:

82. Գրավոր քննությունն անցկացվում է հետևյալ կարգով`

1) սովորողներին տրվում են քննական առաջադրանքներ և ամբիոնի կողմից նախատեսված օժանդակ նյութեր, որոնք անհրաժեշտ են առաջադրանքների կատարման համար: Առաջադրանքների հետ միասին տրվում են ուսումնական բաժնի կնիքով կնքված մաքուր թղթեր` անհրաժեշտ թվով: Չի թույլատրվում օգտվել այլ թղթերից: Տրված բոլոր թղթերն աշխատանքի ավարտից հետո պետք է վերադարձվեն քննությունն ընդունողին.

2) գրավոր քննության ժամանակ սովորողին քննասենյակից դուրս գալ թույլատրում է քննությունն ընդունողը` միայն անհրաժեշտության դեպքում: Այդ դեպքում սովորողը պարտավոր է իր աշխատանքը հանձնել քննությունն ընդունողին:

83. Անբավարար գնահատական ստացած սովորողների՝ քննությունների վերահանձնման նպատակով ուսումնական բաժինը կազմում է քննությունների վերահանձնման ժամանակացույց, որը հաստատում է կրթահամալիրի պետը: Պատրաստվում են տեղեկագրեր կամ անհատական հանձնման քննական թերթիկներ, որոնք ստորագրվում են կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կամ ուսումնական բաժնի պետի կողմից:

84. Եթե սովորողը չի կատարել նախորդ կիսամյակի ուսումնական պլանը, ապա նրան չի թույլատրվում մասնակցել հաջորդ կիսամյակի պարապմունքներին և, համաձայն սույն կանոնագրքի 180-րդ կետով սահմանված պահանջների, նա ազատվում է կրթահամալիրից:

85. Ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով, ֆակուլտետի (ուսումնական բաժնի) ներկայացմամբ, կրթահամալիրի պետի կողմից տրվում է հրաման սովորողներին հաջորդ կուրս փոխադրելու մասին:

86. Կրթահամալիրում քննությունների և ստուգարքների կազմակերպումն ու անցկացումն առավել ամբողջությամբ կանոնակարգելու նպատակով կարող է մշակվել համապատասխան կանոնակարգ, որը քննարկվում է կրթահամալիրի խորհրդում և հաստատվում կրթահամալիրի պետի կողմից:

87. Սովորողների գիտելիքները, ունակությունները և հմտություններն ընթացիկ, միջանկյալ ու ամփոփիչ ստուգումների ընթացքում գնահատվում են «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» կամ «Ստուգված» կամ «Չստուգված»:

88. Սովորողների գիտելիքները գնահատվում են հետևյալ չափանիշներով`

1) «Գերազանց», եթե ունկնդիրը խոր և հիմնավոր է յուրացրել ամբողջ ծրագրային նյութը, սպառիչ, հաջորդական, գրագետ ու տրամաբանորեն կառուցված է շարադրում այն, նյութը սերտորեն կապում է ոստիկանության ծառայության խնդիրների հետ, չի դժվարանում պատասխանել, երբ ձևափոխվում է առաջադրանքը, ազատորեն լուծում է խնդիրներն ու կատարում գործնական առաջադրանքները, ճիշտ է հիմնավորում ընդունած որոշումները, ընդունակ է ինքնուրույնաբար ընդհանրացնել և շարադրել նյութը` սխալներ թույլ չտալով.

2) «Լավ», եթե սովորողը հիմնավոր գիտի ծրագրային նյութը, գրագետ է և ըստ էության շարադրում է այն, հարցին պատասխանելիս՝ թույլ չի տալիս էական անճշտություններ, կարողանում է ճիշտ կիրառել տեսական դրույթները, գործնական առաջադրանքները կատարելիս՝ տիրապետում է անհրաժեշտ ունակությունների և հմտությունների.

3) «Բավարար», եթե սովորողը յուրացրել է միայն հիմնական նյութը, բայց չգիտի դրա առանձին մանրամասները, թույլ է տալիս անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ, խախտում է ուսումնական նյութի շարադրման հաջորդականությունը և դժվարանում կատարել գործնական առաջադրանքները.

4) «Անբավարար», եթե սովորողը չգիտի ծրագրային նյութի զգալի մասը, թույլ է տալիս էական սխալներ, չի կարողանում կատարել գործնական առաջադրանքներն ու լուծել խնդիրները:

89. Այն առարկաներից, որոնց համար կան հաստատված նորմատիվներ, սովորողների գիտելիքները, ունակությունները և հմտությունները գնահատելիս` դասախոսները ղեկավարվում են սահմանված նորմատիվներով:

90. Եթե սովորողի ուսումնառության ընթացքում միևնույն ուսումնական առարկայից անցկացվել է մի քանի քննություն, ապա համապատասխան ամբիոնի որոշմամբ ավարտական փաստաթղթի հավելվածում նշվում է վերջին քննության գնահատականը:

91. Սովորողների առաջադիմությունը հաշվառվում է ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանում, քննական (ստուգարքային) տեղեկագրերում և թերթիկներում, ստուգման գրքույկներում, ուսումնական քարտերում, ամբողջ ուսումնառության ընթացքում` ուսումնական պլանների կատարման արդյունքների ամփոփ տեղեկագրերում:

92. Ուսումնական պարապմունքների հաշվառման մատյանն այն փաստաթուղթն է, որում գրառվում են ուսումնական խմբում անցկացված բոլոր պարապմունքները, դրվում են սովորողների գնահատականները, կատարվում նշումներ պարապմունքներին հաճախելու մասին:

93. Քննական (ստուգարքային) տեղեկագիրն առաջադիմության հաշվառման հիմնական փաստաթուղթն է: Տեղեկագիրը կազմվում է ֆակուլտետի (ուսումնական բաժնի) կողմից` մեկ օրինակից` յուրաքանչյուր ուսումնական խմբի համար: Այն տրվում է քննությունն ընդունողին` նախքան քննությունն սկսելը:

94. Քննություն ընդունող դասախոսը քննության (ստուգարքի) ավարտից հետո տեղեկագիրը ներկայացնում է ֆակուլտետ (ուսումնական բաժին): Տեղեկագրում դրված յուրաքանչյուր գնահատական հաստատվում է քննություն ընդունող դասախոսի ստորագրությամբ:

95. Այն սովորողներին, ովքեր ինչ-որ պատճառով (հիվանդություն, գործուղում, անբավարար գնահատված քննություն, ստուգարքի վերահանձնում) քննությունը (ստուգարքը) հանձնում են ուսումնական խմբից առանձին, ուսումնական բաժնի (ֆակուլտետի) կողմից քննական տեղեկագրի փոխարեն տրվում է քննական թերթիկ: Այդ թերթիկը քննության (ստուգարքի) ավարտից հետո ներկայացվում է ուսումնական բաժին կամ ֆակուլտետ և կարվում քննական տեղեկագրին: Գնահատականները քննական (ստուգարքային) տեղեկագրից և թերթիկից փոխանցվում են ուսանողի ուսումնական քարտ: Քննական (ստուգարքային) տեղեկագրերը պահվում են ուսումնական բաժնում (ֆակուլտետում)` որպես խիստ հաշվառման փաստաթուղթ:

96. Կրթահամալիր ընդունված յուրաքանչյուր սովորողի համար լրացվում է ստուգման գրքույկ, որը սովորողին տրվում է ուսումնառության սկզբում: Ստուգման գրքույկում դրվում են քննությունների և ստուգարքների գնահատականները` քննություն ընդունող դասախոսների ստորագրություններով հաստատված: Ստուգման գրքույկում ուղղումները ևս պետք է հաստատվեն քննություն ընդունողի ստորագրությամբ:

97. Այլ բուհ տեղափոխվելու և կրթահամալիրից ազատվելու դեպքում ստուգման գրքույկը սովորողից վերցվում է, փոխարենը տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք: Այլ բուհից տեղափոխված սովորողին տրվում է ստուգման գրքույկ` դրա մեջ փոխանցելով ակադեմիական տեղեկանքում նշված` ստուգարքներից և քննություններից ստացած գնահատականները և հաստատվում կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կամ ուսումնական բաժնի պետի ստորագրությամբ: Ակադեմիական տեղեկանքը կարվում է սովորողի ուսումնական քարտին:

98. Սովորողի ուսումնական քարտը նախատեսված է սովորողի կողմից ուսումնական պլանի կատարումը փաստաթղթավորելու և հսկելու համար ու լրացվում է ֆակուլտետում (ուսումնական բաժնում): Դրա մեջ քննական (ստուգարքային) տեղեկագրերից և թերթիկներից փոխանցվում են քննությունների և ստուգարքների գնահատականները:

99. Ֆակուլտետի (ուսումնական բաժնի) կողմից կազմվում են յուրաքանչյուր ուսումնական խմբի քննաշրջանների արդյունքների մասին ամփոփ տեղեկագրեր` ուսումնառության ամբողջ ընթացքի համար, և ներկայացվում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով: Սովորողին, ով կատարել է ուսումնական պլանի բոլոր պահանջները, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի ստեղծման, ամփոփիչ ատեստավորումների անցկացման և ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքների պաշտպանության կարգը որոշվում է սույն կանոնագրքի III գլխում սահմանված կարգով:

100. Տեսական ուսուցումը, ստուգարքների և քննությունների հանձնումն ապահովելու նպատակով հեռակա ուսուցման սովորողների ուսումնաքննական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի կողմից սահմանված ժամկետում` հիմք ընդունելով հեռակա ուսուցման պլանները:

101. Հեռակա ուսուցման դեպքում ուսումնական պարապմունքների տարեկան ծավալը պետք է կազմի առնվազն 160 ժամ:

102. Ինքնուրույն աշխատանքը հեռակա ուսուցման հիմնական պարապմունքների ձևն է` տեսական նյութը յուրացնելու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:

103. Ուսումնական տարվա ընթացքում հեռակա ուսուցմամբ յուրաքանչյուր կուրսի համար անցկացվում է 2 ուսումնաքննական հավաք` բացառությամբ առաջին կուրսի:

104. Ուսումնաքննական հավաքներն անցկացվում են կրթահամալիրի կողմից` պլան-ժամանակացույցներին համապատասխան:

105. Հեռակա ուսուցմամբ սովորողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ուսումնաքննական հավաքներին, կատարել ուսումնական պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր հանձնարարությունները, ուսումնական պարապմունքներին ներկայանալ համազգեստով:

106. Հեռակա ուսուցմամբ սովորողի ուսումնաքննական հավաքներից բացակայությունը, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, հարգելի է համարվում համաձայն ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից տրված հրամանի:

107. Ուսումնաքննական հավաքին մասնակցելու համար հեռակա ուսուցմամբ սովորողի ստորաբաժանման պետին ուսումնաքննական հավաքն սկսվելուց 10 օր առաջ ուղարկվում է տեղեկանք-կանչ (N 1 ձև): Ստորաբաժանման պետը եռօրյա ժամկետում տեղեկանք-կանչը միջնորդությամբ ներկայացնում է սովորողին ուսումնական արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

108. Ուսումնաքննական հավաքի ավարտից հետո համապատասխան ստորաբաժանման պետին է ուղարկվում հեռակա ուսուցմամբ սովորողի հաճախումների և առաջադիմության մասին տեղեկանք (N 2 ձև): Հեռակա ուսուցմամբ սովորողների անհարգելի բացակայությունների հարցը քննարկվում է գիտական խորհրդում և անհրաժեշտության դեպքում կրթահամալիրի պետին ներկայացվում է առաջարկություն սովորողին կրթահամալիրից ազատելու վերաբերյալ:

109. Այն սովորողներին, ովքեր ուսումնական պլանը չեն կատարել կրթահամալիրի կողմից սահմանված ժամկետում և ունեն ակադեմիական պարտքեր, վերահանձնման համար տրվող արձակուրդը չի վճարվում:

110. Հեռակա ուսուցման գործընթացի կազմակերպումն ու հսկողությունը, սովորողների առաջադիմության և պատրաստման աստիճանի ստուգումն իրականացվում են սույն գլխում սահմանված կարգով:

111. Հեռակա ուսուցմամբ սովորողներին, ովքեր ամբողջությամբ կատարել են ուսումնական պլանի և ծրագրի պահանջները, թույլատրում են ավարտական ամփոփիչ ատեստավորման` սույն կանոնագրքի III գլխում սահմանված կարգով:

112. Մեթոդական աշխատանքն ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և կրթահամալիրի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության հիմնական ձևերից մեկը` ուսումնական գործընթացի որակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

113. Կրթահամալիրում մեթոդական աշխատանքն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով`

1) մանկավարժական աշխատանքի կազմակերպման ու ուսումնական գործընթացի կառավարման կատարելագործման միջոցառումների մշակում և քննարկում.

2) ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործընթացի պլանավորմանը վերաբերող այլ փաստաթղթերի մշակում ու քննարկում.

3) ուսումնական առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկաների, դասախոսությունների տեքստերի, ինչպես նաև տարբեր պարապմունքների անցկացման կազմակերպման մեթոդիկաների մշակում և քննարկում.

4) ուսումնական գործընթացում նոր կրթական տեխնոլոգիաների ներդրում, մեթոդական աշխատանքի դրական փորձի ուսումնասիրում և ընդհանրացում.

5) առարկաների ուսուցման մեթոդական ապահովում.

6) սովորողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդիկայի կատարելագործում.

7) ուսումնական գործընթացի գիտական կազմակերպման, դասավանդման մեթոդիկայի և մանկավարժության հարցերով մեթոդական ձեռնարկների ու ինֆորմացիոն գրքույկների պատրաստում և թողարկում:

114. Մեթոդական աշխատանքի հիմնական ձևերն են`

1) գիտամեթոդական համաժողովները, խորհրդակցությունները և սեմինարները.

2) ուսումնամեթոդական հավաքները.

3) ամբիոնների մեթոդական մասնաճյուղերի նիստերը.

4) ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, փոխադարձ այցելությունները պարապմունքներին.

5) հոգեբանության և մանկավարժության, ուսուցման ու դաստիարակության մեթոդիկայի մասին դասախոսությունները և զեկուցումները.

6) ուսուցման մեթոդիկայի կատարելագործման նպատակով պրոֆեսորադասախոսական կազմի ամենօրյա աշխատանքը:

115. Մեթոդական խորհրդի աշխատանքներն իրականացվում են կրթահամալիրի կողմից մշակված և կրթահամալիրի պետի կողմից հաստատված կարգին համապատասխան: Մեթոդական խորհրդի նախագահը, որպես կանոն, կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է:

116. Գիտամեթոդական համաժողովները, խորհրդակցությունները և սեմինարներն անցկացվում են ուսումնական գործընթացի մեթոդիկայի, առանձին առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկայի, դասախոսների ու սովորողների աշխատանքի կազմակերպման խնդիրների մասին ընդհանուր հարցերով` նպատակ ունենալով ընդհանրացնելու գիտամանկավարժական գործունեության դրական փորձն ու բարձրացնելու ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Դրանք կազմակերպում և անցկացնում է ուսումնական բաժինը` կրթահամալիրի մեթոդական խորհրդի հետ համատեղ:

117. Միջամբիոնային մեթոդական խորհրդակցություններն անցկացվում են իրար հետ կապված ուսումնական առարկաների բովանդակությունների համաձայնեցման և տարբեր ուսումնական պարապմունքների անցկացման նպատակով` միասնական մեթոդական մոտեցում մշակելու համար:

118. Յուրաքանչյուր կիսամյակից առաջ ուսումնամեթոդական հավաքներն անցկացվում են կրթահամալիրի ղեկավար, պրոֆեսորադասախոսական և ուսումնաշարային ստորաբաժանումների գլխավոր ու բարձրագույն խմբերի ծառայողների հետ` նպատակ ունենալով ամփոփելու նախորդ տարվա (կիսամյակի) ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքները, առաջադրելու նոր խնդիրներ` հաջորդ տարվա (կիսամյակի) համար, վերլուծելու ամբիոնների, շարային և ուսումնաօժանդակ ստորաբաժանումների աշխատանքը: Ուսումնամեթոդական հավաքների ժամանակ քննարկվում են դասավանդման մեթոդիկայի, ուսումնական պարապմունքների անցկացման կատարելագործման հարցերը: Հավաքների ծրագրերը մշակվում են կրթահամալիրի ուսումնական բաժնի և մեթոդական խորհրդի կողմից և հաստատվում դրա պետի կողմից:

119. Ամբիոնների մեթոդական մասնաճյուղերի նիստերն անցկացվում են ուսումնական առարկաների դասավանդման մեթոդները կատարելագործելու նպատակով: Դրանցում քննարկվում են առանձին առարկաների առարկայական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը, առարկաների դասավանդման մասնավոր մեթոդիկաները, առանձին տիպի ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդիկաները, դասախոսությունների տեքստերը, մեթոդական մշակումները, սովորողներին տրվող ուսումնական խնդիրները և առաջադրանքները, ուսումնամեթոդական ձեռնարկների ձեռագրերը, սովորողների ուսուցման ու դաստիարակության միջոցառումները, ուսումնասիրվող առարկաներից սովորողների ստացած գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման հսկողության արդյունքները և այլն:

120. Նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները գրանցվում են ամբիոնի նիստի արձանագրությունների մատյանում:

121. Ցուցադրական պարապմունքներն անցկացվում են առավել փորձառու դասախոսների կողմից` նպատակ ունենալով ցուցադրելու ուսումնական ծրագրի կոնկրետ թեմայով պարապմունքների անցկացման օպտիմալ կազմակերպումն ու մեթոդիկան, փոխանցելու դասավանդման դրական փորձը, ուսուցման նոր մեթոդական ձևերի և տեխնիկական միջոցների կիրառման կարգը:

122. Բաց պարապմունքներն անցկացվում են դասավանդման փորձն ուսումնասիրելու և ընդհանրացնելու, ինչպես նաև դասախոսներին օժանդակելու նպատակով: Պարապմունքից անմիջապես հետո անցկացվում է քննարկում: Դասախոսները նշում են պարապմունքի դրական կողմերն ու թերությունները, արտահայտում իրենց կարծիքը` առաջադրված ուսումնական նպատակներին հասնելու համար, և ներկայացնում առաջարկություններ ուսուցման մեթոդիկայի բարելավման վերաբերյալ:

123. Փորձնական պարապմունքներն անցկացվում են ամբիոնի պետի որոշմամբ՝ երիտասարդ դասախոսների մանկավարժական գործունեության պատրաստվածության մակարդակը որոշելու համար: Դրանք անցկացվում են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ և այնուհետև քննարկվում ամբիոնի նիստերում:

124. Պարապմունքներին փոխադարձ այցելություններն անցկացվում են դասախոսների ուսումնադաստիարակչական աշխատանքի փորձի փոխանակման համար:

125. Ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, ինչպես նաև փոխադարձ այցելություններն անցկացվում են ամբիոնի պետի հաստատած ժամանակացույցին համապատասխան, որը մինչև կիսամյակի սկիզբը ներկայացվում է ուսումնական բաժին:

126. Կրթահամալիրն ուսումնամեթոդական աշխատանքները ներառում է աշխատանքների տարեկան պլանում` առանձին բաժնով: Ակադեմիայի մեթոդական աշխատանքների պլանավորումը և կազմակերպումը, ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը:

127. Կրթահամալիրում մեթոդական աշխատանքի կենտրոնն ամբիոնն է: Մեթոդական աշխատանքը պլանավորվում է ամբիոնի աշխատանքային պլանի համաձայն` առանձին բաժնով: Դասախոսի մեթոդական աշխատանքը որոշվում է նրա աշխատանքների անհատական պլանում:

128. Կրթահամալիրի ատեստավորված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու հրամանատարական կազմի որակավորման բարձրացումն ուսումնական գործընթացի կատարելագործման հիմնական պայմանն է և նրանց մասնագիտական վարպետության աճի ու կրթահամալիրում ամբողջ ուսումնամեթոդական աշխատանքների կատարելագործման կարևորագույն ուղղություններից մեկը:

129. Կրթահամալիրի ատեստավորված պրոֆեսորադասախոսական անձնակազմի և հրամանատարական կազմի որակավորումը կարող է բարձրացվել հետևյալ ձևերով`

1) ուսումնական առարկաների դասավանդման արդյունավետ ձևերի և մեթոդների, մանկավարժական դրական փորձի, առաջադեմ ուսումնական տեխնոլոգիաների ուսումնասիրում ու ընդհանրացում.

2) գիտահետազոտական աշխատանքի (այդ թվում` ակադեմիական մանկավարժության հարցերով) կատարում, ծրագրերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի մշակմանն ու գրախոսմանը մասնակցություն.

3) ուսուցման հարցերով գիտական զեկույցների, հոդվածների, սեղմագրերի և հաղորդումների պատրաստում, դրանց քննարկում, կրթահամալիրի ու ամբիոնի մեթոդական աշխատանքների կատարմանը մասնակցություն.

4) ներբուհական ծառայողական պատրաստականության համակարգում մանկավարժությանը վերաբերող հարցերի ուսումնասիրում.

5) մասնակցություն գիտական-մեթոդական համաժողովներին, խորհրդակցություններին, սեմինարներին, գիտաժողովներին և այլն.

6) որակավորման բարձրացման ֆակուլտետներում, ինստիտուտներում, դասընթացներում ուսուցում.

7) ոստիկանությունում և գիտահետազոտական հիմնարկներում ստաժավորում:

130. Որակավորման բարձրացման միջոցառումները նախատեսվում են կրթահամալիրի աշխատանքային պլանում, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու հրամանատարական կազմի որակավորման բարձրացման և ծառայողական պատրաստականության տարեկան պլանում:

131. Ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովումն անհրաժեշտ պայման է` ուսումնական պլանների և ծրագրերի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

132. Ուսումնանյութական բազան նյութական ու տեխնիկական միջոցների համալիր է, որը ներառում է ուսումնական և ուսումնաօժանդակ տարածքները, մարզական շինությունները, ուսումնամարզական ճամբարները, լաբորատոր սարքավորումները, հատուկ տեխնիկան, սպառազինությունը, ռազմաուսումնական գույքը, ուսուցման տեխնիկական միջոցները, տրանսպորտային միջոցները և այլն:

133. Կրթահամալիրի ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ հատուկ և քրեագիտական տեխնիկայով, ուսումնալաբորատոր սարքավորումներով, ռազմաուսումնական գույքով, տրանսպորտով, կազմակերպական տեխնիկայով և այլ գույքով ապահովումն իրականացնում է ոստիկանությունը: Դասագրքերը և ուսումնական ձեռնարկները ձեռք են բերվում անհրաժեշտ թվով պարապմունքներին պատրաստվելու համար:

134. Ուսումնական պարապմունքները տարբեր տեխնիկական միջոցներով, զենքով ու ռազմամթերքով ապահովում են ամբիոնը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը:

135. Ուսումնանյութական բազայի զարգացումը և կատարելագործումը պետք է իրականացվեն ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ու փոխհամակցված:

136. Ուսումնանյութական բազայի զարգացումը և կատարելագործումը նախատեսվում են բոլոր ուսումնաշարային ստորաբաժանումների ամենամյա աշխատանքային պլանների համապատասխան բաժիններում:

 

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

137. Կրթահամալիրում բոլոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

138. Կրթահամալիրի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է ըստ մասնագիտությունների` մասնագիտական պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և ավարտվում որակավորմամբ: Համապատասխան կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ավարտական փաստաթուղթ` համապատասխան ներդիրով:

139. Ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կողմից, որոնք կազմվում են կրթահամալիրի բոլոր հիմնական մասնագիտական կրթական ծրագրերի համար:

140. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը պարտավոր է`

1) տալ պետական կրթական չափորոշիչներին շրջանավարտի պատրաստվածության աստիճանի և որակավորման բնութագրի համապատասխանության համալիր գնահատականը.

2) որոշել ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու, մասնագիտական կրթության համապատասխան որակավորման աստիճանի ավարտական փաստաթուղթ և համապատասխան կրծքանշան տալու հարցը:

141. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը մշակում և ներկայացնում է առաջարկություններ`

1) մասնագետների պատրաստման որակը բարելավելու,

2) կրթության և ոստիկանության պրակտիկ գործունեության կապն ամրապնդելու,

3) կրթական գործընթացի կազմակերպումը, բովանդակությունը, մեթոդիկան և նյութատեխնիկական բազան կատարելագործելու վերաբերյալ:

142. Ամփոփիչ ատեստավորումը ներառում է ուսումնական պլանին համապատասխան մեկ կամ մի քանի ատեստավորման փորձառություններ`

1) առանձին առարկաներից (մոդուլներից) ամփոփիչ քննություններ.

2) մասնագիտական ամփոփիչ համալիր քննություններ.

3) ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքների պաշտպանություն (այսուհետ` դիպլոմային աշխատանքի պաշտպանություն):

143. Առանձին առարկայից հանձնվող ամփոփիչ քննությամբ որոշվում է շրջանավարտի կողմից ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացման աստիճանը, և այն ներառում է տվյալ առարկայի ամբողջ նվազագույն բովանդակությունը:

144. Մասնագիտական ամփոփիչ համալիր քննությունն անցկացնելիս` ի թիվս առանձին առարկաների բովանդակությանը ներկայացվող պահանջների, պետք է հաշվի առնել նաև որակավորման բնութագրում տրված` շրջանավարտին ներկայացվող ընդհանուր և ոստիկանության ծառայողներին ներկայացվող որակավորման պահանջները:

145. Ամփոփիչ համալիր քննությունը կարող է անցկացվել համալիր որակավորման առաջադրանքի կատարման ձևով:

146. Ավարտական որակավորման աշխատանքները կատարվում են դիպլոմային աշխատանքների պաշտպանության ձևով:

147. Ամփոփիչ ատեստավորման փորձառություն համարվող առարկաները, դիպլոմային աշխատանքների կատարման կարգն ու ժամկետները և պաշտպանության ժամանակը որոշվում են ուսումնական պլանով: Այն դեպքում, երբ ամփոփիչ ատեստավորման փորձառության մեջ ընդգրկված է առանձին առարկայից դիպլոմային աշխատանքի պաշտպանություն, տվյալ առարկայից ամփոփիչ քննություններ չեն անցկացվում:

148. Առանձին առարկայից ամփոփիչ քննությունների, մասնագիտական ամփոփիչ միջառարկայական քննությունների ծրագրերն ու դիպլոմային աշխատանքների գնահատման չափանիշները քննարկվում են կրթահամալիրի խորհրդում և հաստատվում կրթահամալիրի պետի կողմից:

149. Ուսուցման առկա և հեռակա ձևերի համար կրթահամալիրում գործում է միասնական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով` յուրաքանչյուր մասնագիտությունից: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առանձին առարկաների և մասնագիտական ամփոփիչ համալիր քննություններ ընդունող, դիպլոմային աշխատանքների պաշտպանության քննական հանձնաժողովներ: Անհրաժեշտության դեպքում, որևէ ատեստավորման փորձառության համար կարող են կազմավորվել մի քանի քննական առարկայական հանձնաժողովներ:

150. Կրթահամալիրի պետը որոշում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի և ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովների թվակազմերը` ելնելով կատարվելիք աշխատանքի ծավալից:

151. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կազմված է նախագահից, նրա տեղակալից, քարտուղարից և հանձնաժողովի անդամներից: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը, անդամները և քննական հանձնաժողովների նախագահները նշանակվում են ոստիկանության պետի հրամանով` կրթահամալիրի պետի ու կադրային ստորաբաժանման պետի գրավոր առաջարկությունների հիման վրա:

152. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ նշանակվում է շրջանավարտների ապագա գործունեության ոլորտի առաջատար մասնագետներից կամ գիտնականներից որևէ մեկը: Հանձնաժողովի նախագահը, որպես կանոն, չպետք է լինի կրթահամալիրի աշխատող: Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը, նախագահում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստերը, ստորագրում դրա որոշումներն ու արձանագրությունները և ապահովում շրջանավարտների պատրաստվածության աստիճանի գնահատման օբյեկտիվությունը:

153. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն իրավասու է`

1) գլխավորելու քննական հանձնաժողովներից մեկը և հանձնաժողովի անդամի իրավունքով մասնակցելու դրանցից ցանկացածի աշխատանքին.

2) ատեստավորումից զրկելու այն շրջանավարտներին, ովքեր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կատարել են կարգապահական խախտում:

154. Կրթահամալիրի պետն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

155. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը նշանակվում է կրթահամալիրի ուսումնական բաժնի կամ համապատասխան ֆակուլտետների աշխատողների կազմից:

156. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամներ են նշանակվում կրթահամալիրի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը կամ ուսումնական բաժնի պետը, համապատասխան ֆակուլտետների պետերը, ոստիկանության կադրային ստորաբաժանման ծառայողները և ոստիկանության բարձրորակ մասնագետները:

157. Ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովի կազմը հաստատվում է կրթահամալիրի պետի հրամանով: Ամփոփիչ քննություններ ընդունող քննական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբիոնների պետերը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության ծառայողներ, այլ մասնագիտական բուհերի դասախոսներ, գիտահետազոտական հիմնարկների աշխատողներ:

158. Քննական հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանվում է` ելնելով շրջանավարտների թվից, մասնագիտությունների թվից և ատեստավորումների ցանկից:

159. Ատեստավորումների անցկացման ձևը և պայմանները որոշվում են կրթահամալիրի խորհրդի կողմից, և դրանց մասին սովորողներին տեղեկացվում է ամփոփիչ ատեստավորումն սկսվելուց 6 ամիս առաջ:

160. Քննություններին նախապատրաստվելիս՝ շրջանավարտների համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները` ներառյալ քննությունների ծրագրերով ապահովումը և խորհրդատվության անցկացումը:

161. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն սովորողները, ովքեր ավարտել են ուսումնական պլանով նախատեսված ուսուցման լրիվ դասընթացը և հաջողությամբ անցել նախորդ բոլոր ատեստավորումները:

162. Ամփոփիչ քննությունները հանձնվում և դիպլոմային աշխատանքները պաշտպանվում են քննական հանձնաժողովների բաց նիստերում` հանձնաժողովների կազմի առնվազն երկու երրորդի պարտադիր մասնակցությամբ:

163. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի և քննական հանձնաժողովների որոշումներն ընդունվում են փակ նիստերում` հանձնաժողովների՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը վերջնական է:

164. Ատեստավորման արդյունքները գնահատվում են «Գերազանց», «Լավ», «Բավարար», «Անբավարար»: Քննության նույն օրը կազմվում են քննական հանձնաժողովների նիստերի արձանագրությունները և հայտարարվում գնահատականները: Հանձնաժողովի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

165. Ամփոփիչ ատեստավորման արդյունքները ձևակերպվում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ, որը հիմք է շրջանավարտներին ավարտական փաստաթղթեր և ուսումնական կենտրոնի, քոլեջի, ակադեմիայի կամ մագիստրատուրայի կրծքանշաններ տալու համար:

166. Ամփոփիչ ատեստավորման փորձառությունները հաջողությամբ անցնելու դեպքում կրթահամալիրի շրջանավարտներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում կրթությունը հաստատող ավարտական փաստաթուղթ: Ամփոփիչ ատեստավորման փորձառությունները հաջողությամբ անցած կրթահամալիրի շրջանավարտների ցուցակը կրթահամալիրի կողմից ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու համար:

167. Ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների առնվազն 75 տոկոսը գերազանց, իսկ մնացած առարկաները` լավ գնահատականներով հանձնած, ամփոփիչ ատեստավորման փորձառությունները գերազանց գնահատականներով ավարտած և ուսումնառության ընթացքում օրինակելի կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին տրվում է գերազանցության դիպլոմ: Ուսումնառության ամբողջ ընթացքում կիսամյակային քննություններից որևէ մեկից «Անբավարար» գնահատված սովորողներին գերազանցության դիպլոմ չի տրվում:

168. Սովորողն առանձին առարկայի (մոդուլի) ամփոփիչ քննությունից, մասնագիտական միջառարկայական ամփոփիչ քննությունից կամ դիպլոմային աշխատանքից անբավարար գնահատական ստանալու դեպքում չի զրկվում ուսումնական պլանով նախատեսված ատեստավորման փորձառությունները շարունակելու իրավունքից:

169. Ատեստավորման փորձառություն չանցած շրջանավարտին ոստիկանության կադրային ստորաբաժանումը թույլատրում է վերաատեստավորման` երեք տարվա ընթացքում մեկ անգամ՝ սկսած հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման շրջանից` հիմքերը ներկայացնելով կրթահամալիր: Վերաատեստավորումն անցկացվում է սույն գլխում սահմանված կարգով:

170. Համապատասխան փաստաթղթերով հիմնավորված` հարգելի պատճառով ամփոփիչ ատեստավորմանը չներկայացած շրջանավարտներին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը` հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման շրջանում:

171. Ատեստավորման փորձառություններ համարվող առարկաների փոփոխության դեպքում սույն կանոնագրքի 168-րդ կետում նշված անձինք վերաատեստավորվում են կրթահամալիրն ավարտելու տարում գործող ատեստավորման փորձառությունների ցանկին համապատասխան:

172. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը ոստիկանության պետին է ներկայացնում ամենամյա հաշվետվություն, որի մեկ օրինակն ուղարկվում է կրթահամալիրի խորհուրդ` քննարկման:

 

IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

173. Կրթահամալիրում առկա ուսուցումից հեռակա ուսուցման տեղափոխությունը կատարվում է բացառիկ դեպքերում` քննաշրջանի ավարտից հետո տվյալ կուրսում ազատ տեղերի առկայության և կրթահամալիրի պետի համաձայնության դեպքում:

174. Ոստիկանության կադրային ստորաբաժանման պետի կողմից` սովորողին ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու մասին հրամանի արձակումից հետո կրթահամալիրի պետի հրամանով սովորողը տեղափոխվում է հեռակա ուսուցման:

175. Չի թույլատրվում հեռակա ուսուցումից սովորողի` առկա ուսուցման տեղափոխումը:

176. Սովորողի զեկուցագիրը և նրա տեղափոխման մասին հրամանի պատճենը պահվում են նրա անձնական գործում:

177. Կրթահամալիրի առկա ուսուցումից հեռակա ուսուցման տեղափոխված սովորողին համապատասխան ֆակուլտետի կողմից տրվում է ստուգման գրքույկ:

 

V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆ ԿՈՒՐՍՈՒՄ ԹՈՂՆԵԼԸ

 

178. Սովորողը կրթահամալիրից կարող է ազատվել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անբավարար առաջադիմության, այլ բուհ տեղափոխվելու, իսկ հեռակա և վճարովի ուսուցմամբ սովորողների համար՝ անհարգելի բացակայությունների հիմքերով:

179. Կրթահամալիրում սովորողի ուսումնառությունը դադարեցնելու հիմք կարող են հանդիսանալ`

1) ուսումնառությանն էապես խոչընդոտող և համապատասխան փաստաթղթերով հաստատված` կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ ընթացող, սովորողի` ընտանիքի միակ աշխատունակ անձը լինելու կամ նրա ծանր հիվանդության կամ այլ արտակարգ հանգամանքների ուժով կամ հետևանքով ուսումը չշարունակելու անհրաժեշտությունը.

2) հեռակա ուսուցմամբ սովորողի ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված երկարատև գործուղումները:

180. Կրթահամալիրի պետի հրամանով` անբավարար առաջադիմության պատճառով կրթահամալիրից ազատվում է այն սովորողը, ով`

1) քննաշրջանի ընթացքում ստուգարքներից, քննություններից, կուրսային աշխատանքի և պրակտիկումի պաշտպանությունից ստացել է երեք անբավարար գնահատական.

2) նույն քննությունից կամ ստուգարքից կամ կուրսային աշխատանքի կամ պրակտիկումի պաշտպանությունից երեք անգամ ստացել է անբավարար գնահատական.

3) քննաշրջանի արդյունքում` սահմանված ժամկետում չի մարել ակադեմիական պարտքերը (այդ թվում` պայմանական հաջորդ կուրս տեղափոխված սովորողը):

Ոստիկանության ծառայողի վերապատրաստման դասընթացներում ընդգրկված սովորողներին, մեկ կամ երկու առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում, թույլատրվում է մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ.

4) ուսումնական կիսամյակում` ուսումնական պարապմունքներից ունի անբավարար առաջադիմություն, որի վերաբերյալ առկա են համապատասխան ֆակուլտետի ուսումնասիրությունն ու խորհրդի միջնորդությունը:

Կրթահամալիրի պետի կողմից նույն քննությունից կամ ստուգարքից կամ կուրսային աշխատանքի կամ պրակտիկումի պաշտպանությունից երեք անգամ անբավարար գնահատական ստացած սովորողին կարող է տրվել վերահանձնման ևս մեկ հնարավորություն, եթե կրթահամալիրի խորհուրդը սովորողի խնդրանքը բավարարող միջնորդություն է ներկայացնում:

181. Սույն կանոնագրքի 179-րդ կետով նախատեսված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած սովորողը կրթահամալիրի պետի հրամանով ձևակերպում է ակադեմիական արձակուրդ, որի ավարտից հետո կարող է նույն կուրսում շարունակել ընդհատված ուսումնառությունը` կրկնակի ուսումնառելու պայմանով:

182. Ուսումնական կիսամյակում հիվանդության պատճառով ուսումնական պարապմունքներին տևականորեն չմասնակցած սովորողը կարող է թողնվել նույն կուրսում` կրկնակի ուսումնառելու համար: Գիտական խորհրդի (ուսումնական կենտրոնում և քոլեջում` ուսումնական խորհրդի) նման եզրակացության հիման վրա` կրթահամալիրի պետի հրամանով ձևակերպվում է ակադեմիական արձակուրդ, որի ավարտից հետո սովորողը կարող է շարունակել ուսումնառությունը:

183. Կրթահամալիրից սովորողի ազատման կամ ուսումնառության դադարեցման մասին հրամանը տալիս է կրթահամալիրի պետը, որի հիմքերը ներկայացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանում: Կարգապահական խախտման հիմքով կրթահամալիրից սովորողին ազատելու մասին հրամանը տալիս է ոստիկանության պետը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

184. Եթե կրթահամալիրի սովորողը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ազատվում է ոստիկանությունում ծառայությունից, ապա համապատասխան կադրային ստորաբաժանումը կրթահամալիր է ուղարկում ազատման մասին հրամանի պատճենը, որի հիման վրա սովորողն ազատվում է նաև կրթահամալիրից:

185. Կրթահամալիրից ազատված սովորողը ոստիկանությունում զինվորական հաշվառումից հանվում և զինված ուժերում զինվորական հաշվառման վերցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

186. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայից նախկինում ազատված, ինչպես նաև կրթահամալիրից ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողները, գիտական խորհրդի միջնորդությամբ, կարող են վերականգնվել ոստիկանության պետի հրամանով, համապատասխան ուսուցմամբ կուրսերում:

187. Ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողների վերականգնումը թույլատրվում է` սկսած երկրորդ կիսամյակից` կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթվա ընթացքում:

188. Ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած առկա ուսուցմամբ սովորողի վերականգնմանը վերաբերող նյութերը պատրաստվում են կրթահամալիրի, իսկ հեռակա ուսուցմամբ սովորողի վերականգնմանը վերաբերող նյութերը` ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:

189. Ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած սովորողը, որպես կանոն, վերականգնվում է այն կիսամյակում, որից նա ազատվել է կամ որի ընթացքում դադարեցրել է ուսումնառությունը: Առանձին դեպքերում իրավունք է վերապահվում մեկ կամ երկու ակադեմիական պարտք ունեցող սովորողին վերականգնելու և թույլ տալու շարունակել ուսումնառությունը, եթե նա մինչև այդ կիսամյակի կամ կուրսի ուսումնական պարապմունքների սկիզբը կրթահամալիրի պետի կողմից նշանակված հանձնաժողովին պարտքերը հանձնում է հաջորդ կիսամյակում կամ կուրսում:

190. Վերականգնման մասին ոստիկանության պետի կողմից տրված հրամանի հիման վրա կրթահամալիրի պետի կողմից տրվում է հրաման, որով սահմանվում է անհատական ժամանակացույց, և որում նշվում են այն ակադեմիական պարտքերի (մոդուլների) ցանկն ու ծավալները, որոնք սովորողը պետք է հանձնի այդ ժամանակացույցին համապատասխան` հաջորդ կիսամյակի քննաշրջանի սկզբից ոչ ուշ:

191. Ուսումնական պլանների փոփոխման պատճառով առաջացած ակադեմիական պարտքերի (մոդուլների) թիվը ութը գերազանցելու դեպքում գիտական խորհուրդը (ուսումնական կենտրոնում և քոլեջում` ուսումնական խորհուրդը) կարող է միջնորդել սովորողին վերականգնել ազատված կիսամյակից (կուրսից) ցածր կիսամյակում (կուրսում)՝ վերջինիս համաձայնությամբ:

192. Կրթահամալիրից ազատված կամ կրթահամալիրում ուսումնառությունը դադարեցրած սովորողի՝ կրթահամալիրում ուսումնառությունը վերականգնվում է մեկ անգամ:

 

VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

193. Կրթահամալիրի հաստիքային դասախոսի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի 450-900 ժամ, որակավորման բարձրացման կուրսերում` 450-800 ժամ, որը պետք է ներառի առնվազն 150 ժամ դասախոսություն, սեմինար, գործնական, լաբորատոր պարապմունքներ անցկացնելու, քննություններ և ստուգարքներ ընդունելու ժամաքանակ: 900 ժամից ավելի և 450 ժամից պակաս ուսումնական ծանրաբեռնվածություն հատկացվելու անհրաժեշտության դեպքում ամբիոնի պետը պետք է ստանա կրթահամալիրի պետի թույլտվությունը` համապատասխան հիմնավորմամբ: Ամբիոնի պետի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի նվազագույնը 450 ժամ:

194. Կրթահամալիրը տարբերակում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը` կախված զբաղեցրած պաշտոնից և սույն կանոնագրքի 193-րդ կետով սահմանված պահանջներից: Տարբերակված նորմերը քննարկվում են կրթահամալիրի գիտական խորհրդում և հաստատվում կրթահամալիրի պետի կողմից:

195. Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարգավորելու նպատակով ամբիոնի կողմից պլանավորվում և հաշվառվում է աշխատանքային ժամանակի անհատական տարեկան բյուջեն, որը ներառում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործառութային պարտականություններով նախատեսված ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական աշխատանքների կատարումը:

196. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքային ժամանակի տարեկան բյուջեի պլանավորումն իրականացվում է հիմնական աշխատանքների համար նախատեսված պլանավորման և հաշվառման նորմերին համապատասխան (N 5 ձև): Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ այդ նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններով սահմանված ժամանակի պլանավորման և հաշվառման նորմերը կարող են լրացվել` հաշվի առնելով կրթահամալիրի առանձնահատկությունները:

197. Ուսումնական տարվա համար ամբիոնի գործունեությունը պլանավորելու ընթացքում ամբիոնի պետը որոշում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական և այլ տեսակի այն աշխատանքները, որոնք ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ենթակա են պարտադիր կատարման` ապահովելով ամբիոնի դասախոսների միջև այդ աշխատանքների հավասարաչափ բաշխումը:

198. Ոստիկանության ծառայող հանդիսացող պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամ է, իսկ մնացած աշխատողների համար` 36 ժամ: Առանձին տեսակի աշխատանքների տարբեր հարաբերակցության դեպքում յուրաքանչյուր աշխատողի համար դրանց գումարային ծավալը, որպես կանոն, պետք է լինի նույնը:

199. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքային ժամանակի տարեկան բյուջեն որոշող հիմնական փաստաթուղթն անհատական աշխատանքային պլանն է, որը կազմվում է ուսումնական տարվա համար` ելնելով գործառութային պարտականություններից և կրթահամալիրի պլանների պահանջներից: Անհատական աշխատանքային պլանում պետք է արտացոլվեն բոլոր տեսակի աշխատանքները, դրանց ծավալները (ժամերով) և կատարման ժամկետները: Անհատական աշխատանքային պլանները քննարկվում են ամբիոնի նիստում և հաստատվում ամբիոնի պետի կողմից: Ամբիոնի որոշմամբ տարվա ընթացքում դրանցում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

200. Ամբիոնը կատարում է հաջորդ տարվա ուսումնական ծանրաբեռնվածության ծավալի հաշվարկը և ուսումնական տարվա սկզբից 3 ամիս առաջ այն ներկայացնում ուսումնական բաժին` կրթահամալիրի ուսումնական ծանրաբեռնվածության բաշխման պլանը կազմելու համար:

201. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից աշխատանքի ծավալի հաշվառումը կատարվում է անհատական աշխատանքային պլանի համապատասխան բաժնում` հիմք ընդունելով ժամանակի փաստացի ծախսը, համաձայն այն նորմերի, որոնք նախատեսված են սույն գլխով:

202. Ամբիոնները յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ուսումնական բաժին են ներկայացնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին տեղեկանք:

203. Ուսումնական տարվա ավարտին ամբիոնները կազմում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության կատարման մասին հաշվետվություն` ըստ աշխատանքի տեսակների, և այն ներկայացնում ուսումնական բաժին:

204. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսումնական ծանրաբեռնվածության բաշխման տարեկան պլանի կատարման մասին հաշվետվությունը կազմում է ուսումնական բաժինը և հաստատում կրթահամալիրի պետը:

205. Ամբիոնների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի ճիշտ պլանավորման, ծավալի հաշվառման, ինչպես նաև աշխատանքների՝ ժամանակին և որակով կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է՝ հաշվի առնելով կիսամյակի (տարվա) արդյունքները, հետևյալ ուղղություններով`

1) ուսումնական բաժնի կողմից` ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքների կատարման նկատմամբ.

2) գիտահետազոտական բաժնի կողմից` գիտահետազոտական աշխատանքների կատարման նկատմամբ.

3) անձնակազմի հետ տարվող աշխատանքի բաժնի կողմից` դաստիարակչական աշխատանքների նկատմամբ:

206. Ուսումնական, գիտահետազոտական և անձնակազմի հետ տարվող աշխատանքի բաժինները` իրենց ուղղություններով, վերլուծում են ամբիոնների կողմից կատարված աշխատանքի ընթացքն ու արդյունքները և մշակում կոնկրետ առաջարկություններ այդ աշխատանքների կատարելագործման վերաբերյալ:

207. Ամբիոնների կողմից բոլոր տեսակի աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները քննարկվում են կրթահամալիրի գիտական խորհրդում, անհրաժեշտության դեպքում` նաև կրթահամալիրի խորհրդում:

 

VII. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ

 

208. Մագիստրոսներն օգտվում են կրթահամալիրի ստորաբաժանումներից, լաբորատորիաներից, կաբինետներից, գրադարանից, հատուկ գրադարանից և այլ հնարավորություններից:

209. Մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է կրթահամալիրի ավարտական փաստաթուղթ` համապատասխան ներդիրով:

(բաժինը խմբ. 29.09.11 N 1401-Ն) 

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

(բաժինն ուժը կորցրել է 29.09.11 N 1401-Ն) 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  -  Կ Ա Ն Չ

 

_______________________________________ (ոստիկանության ստորաբաժանման անվանումը)
_______________________________________
_______________________________________
_______________________________________

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության ակադեմիան տեղեկացնում է, որ _____________________________

(ուսումնաքննական հավաքի ժամկետը)
______________________________________________________________

կայանալու է ուսումնական գործընթացի պլան-ժամանակացույցով նախատեսված
հեռակա ֆակուլտետի _______________ կուրսի ուսումնաքննական հավաքը:

(կուրսը)

 

Խնդրում ենք ապահովել

___________
(կուրսը)

կուրսի սովորողի

__________________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________
________________________________________________________________

ներկայությունը նշված ուսումնաքննական հավաքին:

Սովորողն ուսումնաքննական հավաքին պետք է պարտադիր ներկայանա համազգեստով, աշխատանքի վայրից տրված տեղեկանքով և առանց հաշվեցուցակային հրազենի:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԵՏԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
ՏԵՂԱԿԱԼ

______________________
(ստորագրությունը)

___________________________
(կոչումը)

______________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ձև 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՈՒՍՈՒՄՆԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցման համարը _________

 

Հեռակա ուսուցման

___________
(կուրսը)

կուրսի սովորող

_______________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______________________________________________________________ - ը,
որը ծառայում է ___________________________________________________ - ում,

(ոստիկանության ստորաբաժանման անվանումը)

մասնակցել է ուսումնաքննական հավաքին 200 թ. ________ ___- ից մինչև 200 թ._______ ___- ը
հանձնել է ստուգարքներ, քննություններ (կատարել է աշխատանքներ) ուսումնական
պլանին համապատասխան, բացառությամբ

ա) չի հանձնել ստուգարք _______________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________

_________________________________________________________________

բ) չի հանձնել քննություն ______________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________ _________________________________________________________________

գ) չի կատարել աշխատանքներ ____________________________________________

(առարկայի անվանումը)

_________________________________________________________________ __________________________________________________________________

Ակադեմիայի եզրակացությունը ____________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

__________________
(պաշտոնը)

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

___ ____________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է _________________________________________________- ին, որ

(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________
(նախկին ուսումնական հաստատության անվանումը)

կողմից տրված

_____________________
(ստուգման գրքույկի համարը,

_________________________ ստուգման գրքույկի պատճենի և դիմումի համաձայն նրան

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

թույլատրվել է մասնակցել ատեստավորմանը, որը նա հաջողությամբ անցել է:

________________________________________ - ի տեղափոխումը կհրամանագրվի

(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________________ - ի

(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումը)

_______________ ուսուցման

(առկա, հեռակա)

 

_________

(կուրսը)

կուրսի

___________________________
(մասնագիտության լրիվ անվանումը)

մասնագիտության գծով

________________ հիմունքով` ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության

(անվճար, վճարովի)

ավարտական վկայականը ներկայացվելուց հետո:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________________
(ստորագրությունը)

___________________________
(կոչումը)

______________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ____________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 4

 

Ա Կ Ա Դ Ե Մ Ի Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

(N 4 ձևը հանվել է 06.10.05 N 1892-Ն)

 

 

 

Ձև 5

 

Պ Լ Ա Ն Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Ե Վ  Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ն Ո Ր Մ Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ

 

1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Ուսումնական
աշխատանքների
տեսակները

Ծանրաբեռնվածության հաշվարկի ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն

հոսքին

ուսումնական խմբին
(դասակին)

սովորողին,
դիմորդին,
ասպիրանտին,
հայցորդին,
ստաժավորվողին,
պրակտիկանտին

գործնական, հաշվարկային
գրաֆիկական, լաբորատոր
կուրսային աշխատանքներին, պրակտիկումներին,
սեղմագրերին,
նախագծերին
Դասախոսին
1 2 3 4 5 6 7 8
1.1. Լսարանային պարապմունքների անցկացում, այդ թվում` խաղերի և զորավարժությունների,
գործնական պարապմունքների անցկացում
1 ժամ` 1
ակադեմիական ժամի
համար
1 ժամ` 1
ակադեմիական ժամի
համար
    Դասացուցակին
համապատասխան
 
1.1.1. Ճյուղային (ամբիոնային,  կրթաճյուղային)` ըստ առարկայի         Դասացուցակին
համապատասխան
3 դասախոսից ոչ ավելի
1.1.2. Համալիր` միջճյուղային         Դասացուցակին
համապատասխան
5 դասախոսից ոչ ավելի
1.2. Խորհրդատվությունների անցկացում            
1.2.1. Ընթացիկ խորհրդատվություններ դասավանդվող առարկաներից   ցերեկային
ուսուցման
ուսումնական
պլանով նախատեսված
լսարանային
ժամաքանակը
(5 տոկոս)
1/2 ժամ` հեռակա
ուսուցման ձևում
գրավոր և բանավոր խորհրդատվության համար
    բացի պրակտիկայի բոլոր ձևերից և ֆիզիկական պատրաստականության գործնական պարապմունքներից
1.2.2. Քննություններից առաջ 2 ժամ          
1.3. Պրակտիկայի ղեկավարում (ներառյալ հաշվետվության ստուգումը և պաշտպանության ընդունումը)         աշխատանքային օրվա համար` 3 ժամ  
1.4. Կուրսային աշխատանքի կամ նախագծի ղեկավարում` ներառյալ խորհրդատվությունները, գրախոսումը և պաշտպանության ընդունումը       3 ժամ` աշխատանքին,
4 ժամ` նախագծին
   
1.5. Դիպլոմային աշխատանքի կամ նախագծի ղեկավարում       30 ժամ` աշխա-
տանքին, 40 ժամ`
նախագծին
  մեկ ղեկավարին` մինչև 8 սովորող
1.6. Գործնական, լաբորատոր, հաշվարկային աշխատանքի ստուգում     կիսամյակում`
մինչև 1 ժամ
կամ եռամսյակում 1/2 ժամ
     
1.7. Ստուգողական աշխատանքի ստուգում       1/3 ժամ` ստուգողական
աշխատանքի յուրաքանչյուր 2 ժամվա համար և 2/3 ժամ` տնային աշխատանքի ստուգման համար
  ուսումնական պլանով նախատեսված ստուգողական աշխատանքների համար
1.8. Սեղմագրի գրախոսում       2 ժամ    
1.9. Դիպլոմային աշխատանքի
(նախագծի) գրախոսում
        4 ժամ  
1.10. Գիտելիքների ստուգում            
1.10.1. Ստուգարքի ընդունում     1/3 ժամ   համաձայն
ստուգարքների
ժամանակացույցի
 
1.10.2. Քննությունների ընդունում
(ընդունելության, կիսամյակային, պետական) և դիպլոմային աշխատանքի (նախագծի) պաշտպանություն
4 ժամ`
գրավոր
քննության
անցկացման
համար
2 ժամ` գրավոր քննության անցկացման համար 1/3 ժամ` ընդունելության, կիսամյակային և 2/3 ժամ` պետական քննության ու դիպլոմային աշխատանքի
նախագծի պաշտպանության համար
1/3 ժամ` քննական գրավոր
աշխատանքի ստուգման
համար
պետական
քննական
հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին օրական
6 ժամից ոչ
ավելի
Դիմորդներից բանավոր քննություն ընդունում են 2 դասախոս: Պետական քննական հանձնաժողովի կազմը պետք է կազմված լինի 5 դասախոսից ոչ ավելի:
1.10.3. Ասպիրանտուրայի ընդունելության և թեկնածուական քննությունների ընդունում            
1.11. Ասպիրանտների գիտական
ղեկավարում
        50 ժամ` մեկ տարում պրոֆեսորին և գիտությունների դոկտորին կցվում է մինչև 5 ասպիրանտ, իսկ դոցենտին և գիտությունների թեկնածուին` մինչև 3 ասպիրանտ
1.12. Հայցորդների գիտական
ղեկավարում
        մինչև 25 ժամ`
մեկ տարում
5 տարուց ոչ ավելի տևողության համար

 

(աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

 

 

2. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

 NN
ը/կ
Ուսումնամեթոդական
աշխատանքի տեսակը

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն
 մեկ պլան,
ծրագիր,
սխեմա,
ստենդ,
մակետ,
պլակատ,
սցենար,
առաջա-
դրանքի
տարբե-
րակ
հարյուր
ժամանոց
դասընթացի
համար
մեկ ժամ պարապ-
մունք, մեկ ժամ
աշխատանք
մեկ տպագրական թերթ ամբիոնի, կրթաճյուղի,
հանձնա-
ժողովի մեկ
անդա-
մին
1 2 3 4 5 6 7 8
2.1. Առարկաների դասավանդման թեմատիկ պլանի կազմում            
2.1.1. Նոր պլանի մշակում   մինչև 18 ժամ        
2.1.2. Գործող պլանի վերամշակում  

մինչև 6 ժամ

       
2.2. Դասընթացի (առարկայի) ուսումնական ծրագրի մշակում            
2.2.1. Օրինակելի ուսումնական ծրագրի մշակում  

մինչև 60 ժամ

       
2.2.2. Գործող ծրագրի վերամշակում  

մինչև 20 ժամ

       
2.2.3. Աշխատանքային ուսումնական ծրագրի մշակում  

մինչև 30 ժամ

      ուսումնական ծրագրերին համապատասխան
2.3. Դասընթացի (առարկայի) մեթոդական ցուցումների
կազմում` հեռակա ուսուցման սովորողների համար
          ուսումնական ծրագրերին համապատասխան
2.3.1. Նոր մեթոդական ցուցումների կազմում  

մինչև 40 ժամ

       
2.3.2. Գործող մեթոդական ցուցումների վերամշակում   30 ժամից ոչ
ավելի
       
2.4. Դասախոսության կոնսպեկտի կամ թեզիսի մշակում,
ներառյալ դիդակտիկ նյութերի ընտրությունը
          տարեկան մեկ
անգամ
2.4.1. Նոր մտցվող թեմայի համար    

մինչև 9 ժամ

     
2.4.2. Վաղօրոք կարդացվող թեմայի համար     3 ժամ      
2.5. Դասախոսությունների թեզիսների կամ տեքստի
կազմումը և դրանց նախապատրաստումը
հրատարակության համար
           
2.5.1. Նոր դասընթացի (թեմայի) համար     2 ժամ      
2.5.2. Կարդացվող դասընթացի (թեմայի) կամ դրա վերամշակման համար     մեկ ժամ      
2.6. Ֆոնդային դասախոսության կազմում     մինչև 24 ժամ     ամբիոնի, կրթաճյուղի ղեկավա-
րության որոշմամբ
2.7. Ֆոնդային դասախոսության վերամշակում     մինչև 12 ժամ     ամբիոնի, կրթաճյուղի ղեկավա-
րության որոշմամբ
2.8. Ուսումնամեթոդական նյութերի մշակում` խաղերի և զորավարժությունների, գործնական պարապմունքների անցկացման համար (պլաններ և մեթոդական մշակումներ)            
2.8.1. Առարկայից ճյուղային (ամբիոնային, կրթաճյուղային)     մինչև 6 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    3 դասախոսից ոչ
ավելի
2.8.2. Միջճյուղային, համալիր     մինչև 10 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    5 դասախոսից ոչ
ավելի
2.9. Ուսումնամեթոդական նյութերի վերամշակում` խաղերի և զորավարժությունների, գործնական պարապմունքների անցկացման համար (պլաններ և մեթոդական մշակումներ)            
2.9.1. Առարկայից ճյուղային (ամբիոնային, կրթաճյուղային)     մինչև 2 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    3 դասախոսից ոչ
ավելի
2.9.2. Միջճյուղային, համալիր     մինչև 3 ժամ`
յուրաքանչյուր
դասախոսին
    5 դասախոսից ոչ
ավելի
2.10. Խմբային պարապմունքների վրա կատարվող աշխատանք           տարեկան մեկ անգամ
2.10.1. Ուսումնամեթոդական նյութերի մշակում սեմինար, գործնական և լաբորատոր պարապմունքների անցկացման համար (պլաններ` մեթոդական ցուցումներով)            
2.10.1.1 Նոր մտցվող դասընթացի համար   մինչև 18 ժամ        
2.10.1.2 Վաղօրոք ուսումնասիրվող դասընթացի համար   մինչև 4 ժամ        
2.10.2.

Ստուգողական աշխատանքների առաջադրանքների մշակում` առկա ուսուցման սովորողների համար
Հեռակա ուսուցման սովորողների ստուգողական աշխատանքների թեմատիկայի մշակում

մինչև 2 ժամ
մինչև 12 ժամ

         
2.11. Սեղմագրեր և կուրսային աշխատանքների (նախագծի)            
2.11.1. Թեմատիկայի մշակում մինչև 6 ժամ          
2.11.2 Մեթոդական ցուցումների մշակում սեղմագրերի համար

կուրսային աշխատանքների (նախագծերի) համար

12 ժամ

30 ժամ

         
2.12. Դիպլոմային աշխատանքներ (նախագծեր)            
2.12.1. Թեմատիկայի մշակում 12 ժամ          
2.12.2. Մեթոդական ցուցումների մշակում դիպլոմային աշխատանքների (նախագծերի) համար       մինչև 30 ժամ    
2.13. Պրակտիկայի կամ ստաժավորման ծրագրի մշակում մինչև 30 ժամ          
2.14. Ստուգարքների, կիսամյակային, կուրսային և պետական նաև փուլային քննությունների անցկացման նախապատրաստում            
2.14.1. Նյութերի կազմում` ստուգարքների անցկացման համար մինչև 6 ժամ          
2.14.2. Քննական տոմսերի կազմում` կիսամյակային և կուրսային փուլային քննությունների համար նորի կազմումը`
մինչև 12 ժամ
ուղղումները`
մինչև 4 ժամ
         
2.14.3. Խնդրի ընտրում` քննական տոմսի համար 1/3 ժամ          
2.14.4. Քննական տոմսերի կազմում` պետական քննությունների ընդունման համար նորի կազմումը`
մինչև 18 ժամ
ուղղումները`
մինչև 6 ժամ
         
2.15. Նյութերի մշակում` ընդունելության քննությունների և հարցազրույցների համար քննական տոմսերի մշակում


թելադրության տեքստերի մշակում

մինչև 18 ժամ

մինչև 6 ժամ 

         
2.16. Դիդակտիկ նյութերի մշակում            
2.16.1. Ուսումնական գործերի մակետներ

մինչև 60 ժամ

         
2.16.2. Սլայդներ, սխեմաներ և այլն

մինչև 2 ժամ

         
2.17. Համակարգչային ծրագրի մշակման խնդրի ձևակերպում         մինչև 60 ժամ  
2.18. Սցենարի մշակում ուսումնական կինոֆիլմի կամ տեսաֆիլմի համար մինչև 18 ժամ         10 րոպե ցուցադրման
համար
2.19. Ուսումնական պարապմունքներին ղեկավարության ստուգողական այցելություն և դրա քննարկումը         3 ժամ` յուրա-
քանչյուր այցի
համար
 
2.20. Փոխադարձ այցելություն պարապմունքներին         2/5 ժամ  
2.21. Մասնակցություն` հրահանգչամեթոդական, ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքներին    

մեկ ժամ

     
2.22. Ամբիոնի մեթոդական սեկցիայի ղեկավարում         մինչև 90 ժամ`
տարվա համար
մեթոդական սեկցիայի
նախագահին
2.23. Մանկավարժական վարպետության դպրոցի ղեկավարում        

մինչև 60 ժամ`
տարվա համար

 
2.24. Մասնակցություն մեթոդական խորհրդի աշխատանքներին        

մինչև 60 ժամ`
տարվա համար

 
2.25. Մասնակցություն ամբիոնի, կրթաճյուղի նիստերին և ուսումնամեթոդական հավաքների աշխատանքներին    

մեկ ժամ

    օրական 6 ժամից
ոչ ավելի

 

(աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

 

3. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Գիտահետազոտական աշխատանքը

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն
   

մեկ հեղինակային թերթին

համաժողովի, խորհրդակցության, սեմինարի աշխատանքի և գործուղման մեկ օրվան Ամբիոնի, խորհրդի անդամին, վարժախաղի մասնակցին, ուսանողական գիտական ընկերության անդամին, խմբակի ղեկավարին ամբողջ թեմայի մշակմանը, գիտական ղեկավարմանը (մեկ տարվա համար)
1 2 3 4 5 6 7
3.1. Գիտահետազոտական աշխատանքների կատարում (բացառությամբ դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասախոսությունների պատրաստմանն ուղղված աշխատանքների)          
3.1.1. Ամբիոնի պլաններով       մինչև 150 ժամ` տարվա համար  
3.1.2. Բուհի պլաններով       մինչև 300 ժամ` տարվա համար  
3.1.3. Ոստիկանության ստորաբաժանման պլաններով       մինչև 450 ժամ` տարվա համար  
3.2. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, դասախոսությունների պատրաստում` ներառյալ հրատարակության պատրաստելը         հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.2.1. Նոր դասագրքի, մենագրության պատրաստում մինչև 100 ժամ        
3.2.2. Դասագրքի վերահրատարակում մինչև 50 ժամ        
3.2.3. Նոր ուսումնական ձեռնարկի, դասընթացի դասախոսությունների, պրակտիկումի, տեղեկատուի պատրաստում մինչև 80 ժամ        
3.2.4. Ուսումնական ձեռնարկի, դասընթացի դասախոսությունների, պրակտիկումի, տեղեկատուի վերահրատարակում մինչև 45 ժամ        
3.2.5. Դասախոսությունների պատրաստում` հրատարակման համար մինչև 50 ժամ        
3.2.6. Դասախոսությունների վերահրատարակում մինչև 25 ժամ        
3.3. Գիտական հոդվածների, զեկուցումների, հաղորդումների պատրաստում` գիտական համաժողովների և սեմինարների համար մինչև 70 ժամ        
3.4. Ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, դասընթացի դասախոսությունների, մենագրությունների, գիտական աշխատանքների և այլնի գիտական խմբագրում մինչև 6 ժամ        
3.5. Գիտական գործուղում, ստաժավորում   մինչև 6 ժամ` մեկ օրում     հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.6. Ուսումնական հաստատության, ատենախոսական և այլ խորհուրդների աշխատանքներին մասնակցություն     մինչև 40 ժամ` տարվա համար   հաշվի է առնվում ժամանակի փաստացի ծախսը
3.7. Ուսանողական գիտական ընկերության, խմբակի ղեկավարում     մինչև 60 ժամ` տարվա համար   պլանի կատարման պայմանով
3.8. Սովորողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարում` սովորողի կողմից գիտական հաշվետվության, զեկուցման հոդվածի, սեղմագրի ներկայացմամբ     մինչև 15 ժամ    
3.9. Ուսումնական հաստատության խորհրդի կողմից հաստատված ատենախոսական հետազոտությունների մշակում          
3.9.1. թեկնածուական       մինչև 200 ժամ` տարվա համար 4 տարվանից ոչ ավելի
3.9.2. դոկտորական       մինչև 400 ժամ` տարվա համար 5 տարվանից ոչ ավելի
3.10. Գիտահետազոտական աշխատանքի այլ տեսակներ     մինչև 50 ժամ` տարվա համար    

 

4. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

NN
ը/կ
Դաստիարակչական աշխատանքի տեսակները

Ժամանակի նորմերը (ժամ)

Ծանոթագրություն

մեկ ղեկավարին մեկ ուսումնական խմբին
(դասակ)
միջոցառման մեկ ժամին
1 2 3 4 5 6
4.1. Ուսումնական խմբի ղեկավարի (կուրատորի) աշխատանքը մինչև 60 ժամ` տարվա համար     պլանը կատարելու պայմանով
4.2. Սովորողների մասնակցությամբ հանդիսավոր հանրահավաքների, ժողովների և այլ հանդիսավոր միջոցառումների նախապատրաստում և անցկացում     մինչև 2 ժամ  
4.3. Ուսանողական համաժողովների, գործնական աշխատողների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում     մինչև 4 ժամ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից նշանակված ղեկավարներին (կազմակերպիչներին)
4.4. Հասարակական կարգի պահպանության համար ծառայության ընթացքում սովորողների ղեկավարում     մեկ ժամ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան
4.5. Տնտեսական աշխատանքների կատարման ընթացքում սովորողների ղեկավարում     մեկ ժամ  
4.6. Կինո, թատրոն, ցուցահանդեսներ այցելության, գրական երեկոների, դասախոսությունների, էքսկուրսիաների, մշակույթի և գրականության գործիչների հետ հանդիպումների, ընթերցողական համաժողովների կազմակերպում, նախապատրաստում և անցկացում     մինչև 4 ժամ ուսումնական հաստատության ղեկավարության որոշմամբ նշանակված յուրաքանչյուր ղեկավարներին (կազմակերպչին)
4.7. Սովորողների գեղարվեստական ինքնագործունեության և սպորտ-մասսայական աշխատանքների ղեկավարում մինչև 50 ժամ` տարվա համար     ուսումնական հաստատության ղեկավարության կողմից նշանակված յուրաքանչյուր ղեկավարներին

 

(աղյուսակը լրաց. 06.10.05 N 1892-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան