Գլխավոր տեղեկություն
Համար
N 1732-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1732-Ա

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ ու 43-րդ հոդվածների և 68-րդ հոդվածի 7-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Զարգացման հայկական զործակալություն» փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով 44029586 դրամի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալր։

2. Սահմանել «Զարգացման հայկական զործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 2387679 դրամ, որը բաժանված է 67 հասարակ անվանական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 35637 դրամ անվանական արժեքով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովել «Զարգացման հայկական զործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 12
Երևան