ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԿԵՆՏՐՈՆ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 11/17-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 12/16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով, 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1625-Ն որոշմամբ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.
Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևանի Կենտրոն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 11/17-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Աղբահանություն
Շինության անվանումը |
Աղբահանության | |
1.1 |
Կրպակներ - մինչև 5 քմ առևտրային մակերես - 5-10 քմ առևտրային մակերես - -10-20 քմ առևտրային մակերես |
|
1.2 |
Մթերային խանութներ |
|
1.3 |
Կենցաղային և արդյունաբերական ապրանքների խանութներ |
|
1.4 |
Ավտոտեխսպասարկման կայաններ |
|
1.5 | Բենզալիցքավորման կայաններ -1-2 լիցքավորման սարք -3 և ավելի լիցքավորման սարք |
|
1.6 | Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ - մինչև 50 քմ մակերես - -5-100 քմ մակերես - -100 քմ-ից ավելի մակերես |
|
1.7 | Հանրային սննդի օբյեկտներ -ռեստորաններ մինչև 100 քմ մակերես 100-200 քմ մակերես 200 քմ-ից ավելի մակերես -սրճարաններ մինչև 10 սեղան 10-15 սեղան 20-ից ավելի սեղան - բարեր, գիշերային ակումբներ մինչև 50 քմ մակերես 50-100 քմ մակերես 100 քմ-ից ավելի մակերես Աշխատանք գիշերային ժամերի համար` 30 % հավելավճար: |
|
1.8 | Գրասենյակներ, օֆիսներ -մինչև 50 քմ մակերես -50-80 քմ մակերես 80 քմ-ից ավելի մակերես |
|
1.9 | Բուժ. հիմնարկներ հիվանդանոցներ և կլինիկաներ -մինչև 50 քմ մահճակալ -50-100 մահճակալ -100 և ավելի մահճակալներ պոլիկլինիկաներ -օրական մինչև 100 հաճախորդ -100-200 հաճախորդ 200-ից ավելի հաճախորդ |
|
1.10 | Հանրակրթական դպրոցներ, քոլեջներ վարժարաններ, սպորտ դպրոցներ, երաժշտական դպրոցներ -1 մասնակցի համար |
80 (1 ուս. տարվա համար) |
1.11 | Մանկապարտեզներ -1 մասնակցի համար |
100 (1 տարվա համար) |
1.12 | Համալսարաններ, ինստիտուտներ -1 մասնակցի համար |
100 (1 ուս. տարվա համար) |
1.13 | Հյուրանոցներ -մինչև 50 սենյակ (համար) -50-100 սենյակ (համար) -100 և ավելի սենյակ (համար) |
|
1.14 | Կինոթատրոններ, թատրոններ, մարզահամերգային դահլիճներ -մինչև 100 նստատեղ -100-500 նստատեղ -500 և ավելի նստատեղ |
|
1.15 | Բանկեր -մինչև 50 քմ մակերես -50-100 քմ մակերես -100-200 քմ մակերես 200 քմ-ից ավելի մակերես |
|
1.16 | Թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ |
10000 |
1.17 | Դեսպանատներ և դիվանագիտական այլ շենքեր |
50000-100000 |
Վարչական այլ շենքեր |
10000-50000 | |
1.18 | Բնակչության կենցաղ-սպասարկման ծառայություններ (լվացքատներ, ատելյեներ, ֆոտոատելյեներ, համակարգչային և ինտերնետ ծառայություններ) - մինչև 20 քմ մակերես - 20-50 քմ մակերես - -50-80 քմ մակերես 80 քմ-ից ավելի մակերես |
|
1.19 | Ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ -մինչև 20 քմ մակերես -20-50 քմ մակերես -50-80 քմ մակերես -80 քմ-ից ավելի մակերես |
|
1.20 | Առևտրի ժամանակավոր և շարժական կետեր |
1000 |
1.21 | Շուկաներ |
100000-150000 |
1.22 | Տոնավաճառներ -մինչև 100 քմ մակերես -100-500 քմ մակերես -500-1000 քմ մակերես -1000 քմ-ից ավելի մակերես |
|
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում՝
2.1 կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 դրամ.
2.2 ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինֆեկցիա (պայքար միջատների դեմ)՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 13,5 դրամ՝ 1 խորանարդ մետր մակերեսի համար.
2.3 ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեռատիզացիա (պայքար կրծողների դեմ)՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 3,5 դրամ՝ 1 քմ մակերեսի համար.
2.4 ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 4 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
2.5 ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 0,1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
2.6 վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին՝ վերանորոգման ծախսերի չափով։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|