Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.10.11/11(30) Հոդ.34
Ընդունող մարմին
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.04.2006
Ստորագրող մարմին
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2006 թվականի թիվ 96-Ն

քաղ. Երևան

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի համայնքի ավագանու 09.01.2006 թ. N 2-Ն որոշմամբ համայնքի վարչական տարածքում 2006 թ. համար սահմանվել են տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը: Որոշումը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետ. փորձաքննություն և հրապարակվել «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրում» (N 1, 08.02.2006 թ.):

Ավագանու որոշման ընդունումից հետո փոփոխություն է կատարվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդ. 8-րդ կետում, որի վերաբերյալ ավագանու 28.02.06 թ. N 68-Ն որոշմամբ կատարվել են համապատասխան փոփոխություններ: Այնուհետև 21.03.06 թ. կատարվել են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ: Այդ կապակցությամբ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև համայնքի ավագանու 2006 թ. փետրվարի 28-ի N 68-Ն որոշման մեջ:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝

Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիայի համայնքի ավագանու 2006 թ. փետրվարի 28-ի N 68-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 6125 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2625 դրամ.

դ) մինչև 2006 թ. հոկտեմբերի 1-ը ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 8750 դրամ.

ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1225 դրամ»:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան