«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32613288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հունիսի 2013 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 28 հունիսի 2013 թ. |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյան |
ՀՀ առողջապահության նախարար
|
Հավելված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 28-ի N 33-Ն համատեղ հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) քաղաքացիական բժշկական հաստատություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) համակարգի փրկարարական ծառայողների (այսուհետ` Ծառայող) և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ուղեգրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն Կարգի իմաստով ծառայողի ընտանիքի անդամ են համարվում.
1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
2) ծնողները, ամուսինը, կինը.
3) ծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
3. ՀՀ ԱԻՆ ծառայողի և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշմումների համաձայն:
4. ՀՀ ԱԻՆ հիվանդ ծառայողներին պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:
5. ՀՀ ԱԻՆ ծառայողները քաղաքացիական հիվանդանոցային բժշկական հաստատություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ ԱԻՆ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի սահմանված ձևին համապատասխան տրված ուղեգրերով:
6. «Փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքի անդամների պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային բուժումը և հետազոտությունները փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Շտապ բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքում, ՀՀ ԱԻՆ ծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հոսպիտալացված փրկարարական ծառայողների մասին` բժշկական կազմակերպությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանում, կատարելով համապատասխան գրառումներ` ընդունարանի մատյանում, նշելով հաղորդում ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|