Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1408-Ա

 

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմին Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սեփականությունը հադիսացող ավտոմեքենաները (երկու «Նիսան Պատրոլ» մակնիշի` 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:

2. «Նիսան Պատրոլ» մակնիշի՝ 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով երկու ավտոմեքենաները` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ստացող կազմակերպության անվանումը

Գույքի անվանումը և մակնիշը

Արտա-դրման տարեթիվը

Պետա-կան համա-րանիշը

Թափքի համարը

Շարժիչի համարը

Գույքի նույնա-կանացման համարը

Հաշվեկշռա-յին արժեքը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետա-կան ծառայություն

ավտոմեքենա «Նիսան-Պատրոլ»

1994 թ.

526ԼԼ64

366816

090145

287195

1113,0

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետա-կան ծառայություն

ավտոմեքենա «Նիսան-Պատրոլ»

1998 թ.

033ԼԼ55

JN1WDGY 6020254406

TD 42-133797

361712

3214,0

 Ընդամենը

           

4327,0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ստացող կազմակերպության անվանումը

Գույքի անվանումը և մակնիշը

Արտա-դրման տարեթիվը

Պետա-կան համա-րանիշը

Թափքի համարը

Շարժիչի համարը

Գույքի նույնա-կանացման
 համարը

Հաշվեկշռա-յին արժեքը(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

2002 թ.

081ԼԼ10

XTA
21213-021670234

7073475

361682

153,5

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 
 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ստացող կազմակերպության անվանումը

Գույքի անվանումը և մակնիշը

Արտա-դրման տարեթիվը

Պետա-կան համա-րանիշը

Թափքի համարը

Շարժիչի համարը

Գույքի նույնա-կանացման
 համարը

Հաշվեկշռա-յին արժեքը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերություն

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

2000 թ.

462ԼS64

11551192

6535192

361568

195,1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան