ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2006 թվականի թիվ 102
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետերով՝
Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում 2007 թվականի տեղական տուրքերի, վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների (կցվում են)։
2. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝
2.1 Սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ։
2.2 (2.2 կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120)
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007թ.-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/Հ |
Անվանումը |
գումարը |
1 | Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար | |
ա) | հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար | 20000 |
բ) | ոչ հիմնական շինությունների ներսում` վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար | 8000 |
2 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար | |
ա) | գյուղատնտեսական մթերքների՝ օրական | 300 |
բ) | Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում | 50000 |
3 | Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաները), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան | |
ա) | շահումներով խաղերի կազմակերպման համար | 200000 |
բ) | բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար | 100000 |
գ) | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 150000 |
4 | Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար | 5000 |
5 | Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 (մեկ) քմ տեղական տուրքը հաստատվում է | |
ա) | Ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2000 |
բ) | Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2500 |
գ) | Այլ արտաքին գովազդի համար | 1500 |
դ) | Դատարկ գովազդային վահանակի համար | 700 |
6 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար | 1000 |
7 | (7-րդ կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120) |
(Հավելվածը փոփ., խմբ. 24.11.06 թիվ 120)
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ. համար շինարարության ԵՎ քանդման թույլտվության դրույքաչափերը
1. | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) | դրամ |
ա) | Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 |
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար | ||
բ) | 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 |
գ) | 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 |
դ) | 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 |
2 | Ոչ հիմնական շինությունների համար | |
ա) | Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 |
բ) | 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 |
3 | Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար | 200000 |
(Հավելվածը փոփ. 24.11.06 թիվ 120)
Հավելված 3
Նոր Նորք համայնքի տարածքում 2007 թ. համար տեղական վճարների դրույքաչափերը
դրամ | ||
1 | Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 20000 |
2 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 5000 |
3 | Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար | 5000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2006, թիվ 120 | 25.11.2006, թիվ 102 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|