Գլխավոր տեղեկություն
Համար
N 926-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 926-Ա

 

Վ. ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հոկտեմբերի 6-ի N 926-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

 

 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

    

Նավասարդ արքե-
պիսկոպոս Կճոյան

- Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի
  առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 
  պետի տեղակալ

   

Գ. Ղարիբջանյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
  (համաձայնությամբ)

    

Գ. Մանասյան

- Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

   

Ն. Մեհրաբյան

- Վ. Խանամիրյանի ընտանիքի ներկայացուցիչ
  (համաձայնությամբ)

   

Կ. Գևորգյան

- Պարարվեստի և պարագետների միության նախագահ
   (համաձայնությամբ)

   

Գ. Մխիթարյան

- Հայաստանի պարարվեստի գործիչների միության
  փոխնախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան