ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2005 թվականի N 12/15-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետով, 163-րդ, 169-րդ, 170-րդ, 620-րդ և 693-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ և 48-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով և 46-րդ հոդվածով.
Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների, վարձակալության վճարների չափերը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարին (Գ. Բեգլարյան) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն որոշումը ներկայացնել պետական գրանցման և հրապարակման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2005 թ. դեկտեմբերի 20-ի N 12/15-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
1. Ոչ բնակելի տարածքների վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝
ա) օժանդակ ոչ բնակելի տարածքներ՝ 500 դրամ.
բ) նկուղային ոչ բնակելի տարածքներ՝ 7.000 դրամ.
գ) կիսանկուղային ոչ բնակելի տարածքներ՝ 8.000 դրամ.
դ) առաջին հարկի ոչ բնակելի տարածքներ՝ 10.000 դրամ։
2. Բնակարանների վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝ 100 դրամ։
3. Ստորգետնյա անցումների տարածքների վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝
ա) մինչև 21 քառակուսի մետր մակերեսի համար՝ 20.000 դրամ.
բ) 21-ից մինչև 101 քառակուսի մետր մակերեսի համար՝ 15.000 դրամ.
գ) 101-ից մինչև 501 քառակուսի մետր մակերեսի համար՝ 10.000 դրամ.
դ) 501-ից մինչև 3000 քառակուսի մետր մակերեսի համար՝ 8.000 դրամ.
ե) պահեստային մաս՝ 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի համար՝ 5.000 դրամ։
4. Գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի ամսական վճար՝ 25.000 դրամ։
5. Ոչ հիմնական շինություններով, այդ թվում՝ ավտոկցորդներով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝
ա) ոչ բնակելի հողամասեր՝ 20.000 դրամ.
բ) բակային հողամասեր՝ 10.000 դրամ.
գ) պահեստային նշանակության շինություններ՝ 5.000 դրամ.
դ) մետրոպոլիտենի կայարանների մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գծ. մ շառավղով հողամասեր՝ 40.000 դրամ։
6. Ավտոկանգառներով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝ 6.000 դրամ։
7. Տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի տարեկան վճար՝
ա) մետրոպոլիտենի կայաններին և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գծ. մ շառավղով հողամասեր՝ 40.000 դրամ.
բ) ոչ բակային հողամասեր՝ 10.000 դրամ.
գ) բակային հողամասեր՝ 1.000 դրամ.
դ) ոչ աշխատանքային օրերին կազմակերպվող տոնավաճառներ և շուկաներ՝ 3.000 դրամ։
8. Սեղանի թենիսով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի օրական վճար՝ 1.000 դրամ՝ մեկ սեղանի համար։
9. Բիլիարդով զբաղեցված հողամասերի վարձակալության 1 (մեկ) քառակուսի մետր մակերեսի օրական վճար՝ 1.000 դրամ՝ մեկ սեղանի համար։