Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4/2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2006-25.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.07.12/9(28) Հոդ.31
Ընդունող մարմին
Դավթաշեն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.06.2006
Ստորագրող մարմին
Դավթաշեն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԴԱՎԹԱՇԵՆ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2006 թվականի թիվ 4/2

քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների պահանջներով.

Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Դավթաշեն համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, 2 հավելվածների։

2. Ուժը կորցրած ճանաչել Դավթաշեն համայնքի ավագանու 19.01.2006թ. թիվ 1/1 և 13.04.2006թ. թիվ 3/3ա որոշումները:

Առաջարկել Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին (Ս. Ղուկասյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը։

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան

 

  

 Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 Հ/հ

 Տեղական տուրքերի անվանումը

 Ժամանակահատվածը

 Դրույքաչափը
(ՀՀ դրամ)

 1.

Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության տեղադրման) թույլտվության համար

   
 1.1

հիմնական օբյեկտների համար՝

 տարեկան  
 1.1.1

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝

  75 000
 1.1.2

սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

 տարեկան  
 ա

201քմ-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

  150 000
 բ

501քմ-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

  250 000
 գ

1001քմ և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

  350 000
 1.1.3

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

 տարեկան  
 ա

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

  15 000
 բ

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

  25 000
 2.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարական թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված է ճարտարապետաշինարարական նախագծով

 տարեկան  
 2.1

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն

  1 500
 2.2

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա բացի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով

   
 2.3

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը

   
 3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է

  25 000
 4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար

   
 4.1 Հիմնական շինությունների ներսում՝ յուրաքանչյուր  եռամսյակ 12 500
 4.2

ոչ հիմնական շինությունների ներսում՝ յուրաքանչյուր

  եռամսյակ 6 250
 5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար
տեղական տուրքը սահմանվում է
   
 5.1 գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար  տարեկան 600 000
 5.2 գյուղատնտեսական մթերքների համար  օրական 0.0
 5.3 այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար   եռամսյակ 21 250
 6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները, ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար  տարեկան  
 6.1

շահումով խաղերի կազմակերպման համար

  250 000
 6.2

բաղնիքների (սաունաների) համար

  350 000
 6.3 հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար   75 000
 7.

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար

 տարեկան 5 000
 8. Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (1քմ)  ամսական  
 8.1 ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար   2 500
 8.2

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

  5 000
 8.3

այլ արտաքին գովազդի համար

  1 500
 8.4 մինչև 2006թ. հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար   4 500
 8.5

դատարկ գովազդային վահանակների համար

  1 000
 9. Համայնքի արխիվից փաստաթղթեր տրամադրելու համար  տարեկան 1 000

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Ղուկասյան

 

  

 Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 Հ/հ

 Տեղական վճարների անվանումը

 Չափման միավոր

 վարձավճար
(ՀՀ դրամ)

 1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է    10 000
 2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը սահմանվում է    10 000
 3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարը սահմանվում է    10 000

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2006, թիվ 8/1 25.01.2007, թիվ 4/2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան