ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2006 թվականի թիվ 40
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28.12.05 Թ. ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Նոր Նորքի համայնքի ավագանու 2005 թ. դեկտեմբերի 28-ի «Նոր Նորք թաղային համայնքում 2006 թ. տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև ծառայությունների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 9 որոշմամբ հաստատված թիվ 1-ին հավելվածը լրացնել 8-րդ կետով (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար` |
Դ. Պետրոսյան |
Հավելված 1 Նոր Նորքի համայնքի ավագանու 22.04.2006 թ. թիվ 40 որոշման |
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
8. |
Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել` | |
ա) |
Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
2000 դր |
բ) |
Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
2500 դր |
գ) |
Այլ արտաքին գովազդի համար | 1000 դր |
դ) |
Մինչև սթ հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար |
3000 դր |
ե) |
Դատարկ գովազդային վահանակների համար |
700 դր |
Համայնքի ղեկավար` |
Դ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|