Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.05.26/6(25) Հոդ.26
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.04.2006
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2006 թվականի թիվ 40

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28.12.05 Թ. ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Նոր Նորքի համայնքի ավագանու 2005 թ. դեկտեմբերի 28-ի «Նոր Նորք թաղային համայնքում 2006 թ. տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև ծառայությունների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 9 որոշմամբ հաստատված թիվ 1-ին հավելվածը լրացնել 8-րդ կետով (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար`

 Դ. Պետրոսյան

 

 

Հավելված 1

Նոր Նորքի համայնքի ավագանու

22.04.2006 թ.

թիվ 40 որոշման

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 8.

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել`  

 ա)

Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000 դր

 բ)

Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2500 դր

 գ)

Այլ արտաքին գովազդի համար 1000 դր

 դ)

Մինչև սթ հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար

3000 դր

 ե)

Դատարկ գովազդային վահանակների համար

700 դր

 

Համայնքի ղեկավար`

 Դ. Պետրոսյան