Գլխավոր տեղեկություն
Համար
N 1381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.12/56(859) Հոդ.1422
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.

«5.3. Եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) նախատեսված է, որ օպերատորի կողմից կառուցված և (կամ) բարելավված ենթակառուցվածքների շահագործման իրավունքը շնորհատուի կողմից հանձնվում է օպերատորին, ապա օպերատորի և շնորհատուի կողմից կնքված` ենթակառուցվածքների կառուցման և (կամ) բարելավման աշխատանքների հանձնման-ընդունման փաստաթղթերը միաժամանակ հանդիսանում են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե վերջիններս պարունակում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված վավերապայմանները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 4
Երևան